четверг, 25 марта 2021 г.

Տեսադասեր տարածաչափությունից։ Վեկտորները տարածության մեջ

Նպատակը՝
Ստեղծել ուսումնական նյութեր առցանց և հեռավար կրթության կազմակերպման համար։
Երկրաչափության տարածաչափության բաժնի թեմաներին առնչվող տեսադասերի ստեղծումը  նպատակ է հետապնդում լրացնել այն բացը, որն առկա է  հայկական կրթական մեդիատիրույթում։ 

Մեդիագործիքներ և ծրագրային հավելվածներ․

Տեադասերի պատրաստման ընթացքում կիրառվող հիմնական մեդիառեսուրսներն են  Geogebra, bandicam, bandicut ծրագրային հավելվածները, իսկ արդյունքերի ներկայացման հարթակները youtube.com -ում ստեղծված ալիքը և mediamathematic.blogspot.com ուսումնական բլոգը։

Տեսադասերի՝ որպես ուսումնական նյութերի արդյունավետության փորձարկումը

Տեսադասերը, որպես հիմնական ուսումնական նյութեր, օգտագործվելու են ապրիլ և մայիս ուսումնական ամիսների ընթացքում Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորողների հետ առցանց ուսւոմնական պարապմունքների ընթացքում։ 

Տեսադասերի թեմատիկ ցանկը

Վեկտորները տարածության մեջ բաժին

     * Վեկտորի հասկացությունը
     * Վեկտորների հավասարությունը
     * Վեկտորների գումարումը և հանումը
Տեսադաս 3․ Մի քանի վեկտորների գումարը։ Վեկտորի բազմապատկումը թվով    
     * Մի քանի վեկտորների գումարը
     * Վեկտորի բազմապատկումը թվով
Տեսադաս  4․ Համահարթ վեկտորներ
     * Համահարթ վեկտորներ
     * Զուգահեռանիստի կանոնը     
Տեսադաս 5․ Վեկտորների վերածումն ըստ երեք տարահարթ վեկտորների 
    * Վեկտորների վերածումն ըստ երեք տարահարթ վեկտորների

Կոորդինատների մեթոդը

Տեսադաս 6․ Կետի կոորդինատները և վեկտորի կոորդինատները
    * Կոորդինատային ուղղանկյուն համակարգը տարածության մեջ
    * Կետի կոորդինատները
    * Վեկտորի կոորդինատները 
Տեսադաս 7․ Վեկտորի կոորդինատների և կետերի կոորդինատների կապը
    * Վեկտորի կոորդինատների և կետերի կոորդինատների կապը
Տեսադաս 8․ Պարզագույն խնդիրներ կոորդինատներով
    * Հատվածի միջնակետի կոորդինատները
    * Վեկտորի երկարության հաշվումը նրա կոորդինատներով
    * Երկու կետերի հեռավորությունը
Տեսադաս 9 ․ Հարթության վրա գծի հավասարումը
    * Շրջանագծի հավասարումը
    * Ուղղի հավասարումը

четверг, 18 марта 2021 г.

Դասավանդողի գարնանային ճամբարի ծրագիր

 Ճամբարային գործունեության ուղղություններ

  • Կրթահամալիրում «Մաթեմատիկա» առարկայի դասավանդման չափանիշների և մեթոդների ստեղծմանն ուղղված աշխատանքներ մասնագիտական խմբում,
  • «Հանրակրթական մաթեմատիկան» Ավագ դպրոցում․ ծրագրային և չափորոշչային փոփոխությունների առաջարկի ամբողջացում և նեկայացում՝ հոդվածի տեսքով
  • Շրջակա միջավայրի մաքրություն և խնամք
  • Տեսադասերի պատրաստում

понедельник, 1 марта 2021 г.

Հաշվետվություն - փետրվար


  • անցկացրել եմ կաբինետային պարապմունքներ 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի սովորողների հետ (ըստ նախապես որոշված թեմաներով),
  •  կազմել և բլոգում տեղադրել եմ պարապմունքների թեմաներին առնչվող ուսումնական նյութեր և առաջադրանքներ
  •   "Հետաքրքիր մաթեմատիկա" էջում շարունակել եմ տեղադրել նոր խնդիրներ,
  • "Վազորդների խնդիրը" իր  լուծմամբ տեղադրվել է  "Մաթեմատիկա" ամսագրի առաջիկա համարում: Առաջիկայում այս էջը մտադիր եմ վերածել առանձին հարթակի, որտեղ սովորողները, որքան հնարավոր է, իրական պայմաններում կներկայացնեն առաջադրված խնդիրների լուծումները տեսանյութերի ձևով:
  •  շարունակում եմ իմ կողմից ստեղծված տարածաչափություն յութուբյան ալիքում տեղադրել տեսադասեր

Դասավանդողի բլոգ