пятница, 26 августа 2022 г.

Հետազոտական աշխատանքների թեմաներն ու ընթացակարգը

Հետազոտական աշխատանքներ 2023-2024 ուս․ տարվա թեմաները և նկարագիրը




  •  թիվը
  • նախապատմություն, խնդրի դրվածք, նշանակում, պատմական ընթացք, ներկա չափումներ, կիրառություն

Հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջները
  • Ծավալը՝ նվազագույնը 7 էջ (տառատեսակը Arial Unicode 12),
  • Օգտագործվող աղբյուրների քանակը՝ նվազագույնը 5 (2 օտարալեզու) 
  • Կառուցվածքը՝ Ներածություն (ծավալի 10-15%-ը), հիմնական մաս  (ծավալի 70-80%-ը), ամփոփում  (ծավալի 10-15%-ը)

Գիտելիքի օրը Արագածի բարձունքին: Նախագիծ ֊ Հաշվետվություն

Հաշվետվություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հաստատված օրացույցով և ստորև բերված ծրագրում նախանշված բաղադրիչներով կայացավ «Գիտելիքի օրը Արագածի բարձունքին» խորագիրը կրող բարձունքի հաղթահարման նախագիծը: Ուղեկցող հինգ դասավանդողների մասնակցությամբ կրթահամալիրի ավագ դպրոց նոր ընդունված սովորողները ունեցան պատեհություն հաղթահարելու ՀՀ ամենաբարձր լեռնագագաթներից մեկը՝ Արագածի հարավային գագաթը: Շուրջ չորս տասնյակ սովորողներից չնայած ոչ բոլորին հաջողվեց  հաղթահարել բարձունքը, բայց  նախագիծը հնարավորություն էր սովորողների համար բացահայտելու սեփական կարողություններն ու թերությունները՝ կապված նախագծին առնչվող դրույթներին:

Նման ճամփորդությունների ամենակարևոր բաղադրիչը մասնակիցների անվտանգությունն է և լավ է, որ ճամփորդությունն անցավ առանց որևէ արտակարգ պատահարների և միջադեպերի:

Հատկանշական է ինձ համար այն, որ ես Արագածի գագաթը ես բարձրացա տևական ընդմիջումից հետո․ վերջին անգամ Արագած բարձրացել էի չորս տարի առաջ: 

Ծրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցում արդեն ավանդույթ է դարձել գիտելիքի օրը նշանավորել սովորողների հետ Արագածի հարավային գագաթը բարձրանալով: Բարձունքի հաղթահարման այս նախագիծը իրականացվում է կրթահամալիր նոր ընդունված այն սովորողների համար ովքեր դեռ չեն բարձրացել Արագած:

Բարձունքի հաղթահարման այս նախագիծը հնարավորություն է տալիս սովորողներին

  • ծանոթանալ, ճանաչել, շփվել իրար հետ, 
  • դրսևորել բարձունքի հաղթահարման ժամանակ կամային որակներ,
  • բարձրացնել հայրենաճանաչության և հայրենագիտության մակարդակը,
  • վայելել բնությունը և հայրենի բնաշխարհը:
Նախագծի ծրագրային մանրամասները՝ Վարդան Կարապետյանի բլոգում:

Սեպտեմբերյան նախագծային շաբաթ

Ուղղություններ, անելիքներ

пятница, 19 августа 2022 г.

Մանկավարժական ճամբար, 22-26 օգոստոս

 22 օգոստոս

9:00 - 10:00 ընդհանուր պարապմունք

10:00 - 11:30 Ավագ դպրոցի մանկավարժական խորհրդի հավաք

11:30 - 12:00 կաբինետի մաքրում, կահավորում

12:00 - 13:00 ընդմիջում

13:00 ֊ից աշխատանք մասնախմբում

пятница, 5 августа 2022 г.

Հեռավար ուսուցում: 11֊րդ դասարան

Պարապմունք 58։ Հանրահաշիվ

Թեմա։ Ֆունկցիայի գրաֆիկի շոշափող:

Առաջադրանքների կատարման վերջնաժամկետ՝ 28․06

Տեսությունը և առաջադրանքները՝ տե՛ս դասագիրք «Հանրահաշիվ 11», էջ 95-99

Առաջադրանքներ: Կատարել 280 - 284 առաջադրանքները (էջ 99)

Հեռավար ուսուցում: 10֊րդ դասարան

Հեռավար ուսուցման աշխատակարգ

Պարապմունք 58։ Հանրահաշիվ

Թեմա։ Հակադարձ ֆունկցիան և դրա գրաֆիկը:

Առաջադրանքների կատարման վերջնաժամկետ՝ 28․06

Տեսությունը և առաջադրանքները՝ տե՛ս դասագիրք էջ 96-99

Առաջադրանքներ՝  կատարել 280-285 առաջադրանքները (էջ 96)

среда, 3 августа 2022 г.

Հեռավար ուսուցում: 9-րդ դասարան

Պարապմունք 57։ Հանրահաշիվ

Առաջադրանքերի կատարման վերջնաժամկետ   28/06

Թեմա: Երկրաչափական պրոգրեսիա

Առաջադրանքներ: Դասագիրք «Հանրահաշիվ 9», կատարել  380, 384, 389, 398, 399 առաջադրանքները  Geogebra և Word ծրագրերով, որպես նկար արտածել և տեղադրել ուսումնական բլոգում։

Դասավանդողի բլոգ