четверг, 27 октября 2022 г.

Հաշվետվություն․ հոկտեմբեր

Ուղղություններ

Կաբինետային պարապմունքներ 

9-րդ դասարան


воскресенье, 23 октября 2022 г.

Տարածաչափության աքսիոմները, ուղիղների և հարթությունների փոխադարձ դասավորությունը տարածության մեջ

Նախագծի մասնակիցներ՝ 10 դաս․ ընտրությամբ գործունեության խմբի սովորողներ, 

Նախագծի տևողությունը՝ հոկտեմբեր - նոյեմբեր


Նախագծի նպատակը:

Նախագծի հիմնական նպատակն է ամփոփել հոկտեմբեր ամսին  մաթեմատիկա առարկայի  երկրաչափության  բաղադրիչով ստացած գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև ներկայացնել թեմատիկ նկարագրում ներկայացված՝ սովորողների կողմից ուսումնասիրված, թեմաներին առնչվող խնդիրների լուծման կարողությունները։ Նախագծի նպատակներից է նաև աշխատել geogebra ծրագրով՝ ինչը հնարավորություն կտա սովորողներին առավել պատկերավոր և դիտակտիկ դարձնել խնդիրների լուծման ընթացքը։ Նախագծի նպատակներից է նաև այլոց համար ստեղծել մեդիափաթեթի տեսքով օժանդակ բովանդակություն՝ թեմատիկ նկարագրում ներկայացված թեմաների ուսումնասիրման ժամանակ:

пятница, 21 октября 2022 г.

Աշնանային մանկավարժական ճամբարի անահատական պլան

Ուղղություններ

  • Էլեկտրոնային մատենավարություն․գնահատումներ կրեդիտային համակարգով
  • Հեղինակային կրթական ծրագրով կամավոր ատեստավորման փաթեթների ներկայացման մասնակցություն
  • Հոկտեմբերի ամփոփումներ
  • Սեբաստացու օրեր․կրթահամալիրի տոն նախագծերի հրապարակում
  • Միջավայրի խնամք․ պարտեզապուրակային աշխատանքներ, կաբինետների մաքրում,ջեռուցման շրջանի նախապատրաստություն
  • Հեռավար կրթություն
  • Ընտրությամբ գործունեության խմբերի սովորողների անհատական առաջադրանքներ
  • Աշխատանք հետազոտական աշխատանք ընտրած սովորողների հետ

понедельник, 10 октября 2022 г.

Ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաք․ Հեծանվաերթ

Օրը՝ 14 հոկտեբեր

Տևողությունը՝ 10:00 - 14:00

Մեկնումը՝ ժամը 10:00-ին, Սեբաստացի ավտոկայանատեղի

Ուղղերթը՝ ՀԱԹ - Արգավանդ - Փարաքար - Վաղարշապատ 

Ուղեկցող դասավանդողներ՝  Արման Երանոսյան, Հասմիկ Սիմոնյան

Ուղեկցող մեքենա՝ Gazel, 5052P, վարորդ՝ Քարամյան Հովիկ, հեռ․  093451612

Նախագիծը պետք է դիտարկել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաք»-ի շրջանակներում: Հեծանվաերթի նպատակն է սովորողների մոտ․

пятница, 7 октября 2022 г.

Վեկտորներ

 Նախագծի մասնակիցներ՝ Ընտրությամբ գործունեության խմբի սովորողներ, 11 դաս․

Նախագծի տևողությունը՝ հոկտեմբեր - նոյեմբեր


Նախագծի նպատակը:

Նախագծի ընթացքում սովորողները հնարավորություն են ստանում ձեռք բերել գիտելիքներ վեկտորների մասին: Նախագծի ուսումանասիրության թեմաները բավականին ընդգրկուն են և առնչվում են ոչ միայն վեկտորներին, այլ նաև ուղղի, շրջանագծի, գնդային սվերայի հավասարումներին և  կոորդինատային հարթությանն ու տարածությանը առնչվող հասկացություններին: Նախագիծը սովորողներին հնարավորություն է տալիս կրկնել հարթաչափության դասընթացից վեկտորների մասին ստացած հասկացությունները, ինչպես նաև՝ վերկտորները դիտարկել տարածության մեջ:

Թեմատիկ նկարագիր:
  • վեկտորի հասկացությունը, նշանակումը, չափումը, զրոյական և ոչ զրոյական, համագիծ և տարագիծ, համուղղված  և հակուղղված, հավասար վեկտորներ,
  • վեկտորների գումարումը, հանումը և թվով բազմապատկումը,
  • համահարթ վեկտորներ,զուգահեռանիստի կանոնը, վեկտորի վերածումն ըստ երեք տարահարթ վեկտորների,

четверг, 6 октября 2022 г.

Հոկտեմբերի նախագծերը

 Տարածաչափություն - Ընտրությամբ գործունեության խումբ, 10-րդ դասարան

Վեկտորներ - Ընտրությամբ գործունեության խումբ, 11-րդ դասարան

Դասավանդողի բլոգ