понедельник, 31 октября 2016 г.

«Մաթեմատիկա և ինֆորմատիկա» առարկայի ծրագիր, Քոլեջ 1-ին կուրս

Քոլեջի 1-ին կուրսում դասավանդվող «Մաթեմատիկա և ինֆորմատիկա» առարկայի ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով «Կրթության մասին»«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները,  Հանրակրթության պետական չափորոշիչի  և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  առարկայական ծրագրերի մշակման ներկայացվող պահանջները:

Ուսումնական միջավայր, անհրաժեշտ գործիքներ. 
Առարկայի ուսումանսիրությունը իրականացվում է սովորաբար ուսումնական կաբինետում, որտեղ անհրաժեշտ է, որ առկա լինի էլեկտրոնային գրատախտակ կամ արտապատկերիչ սարք, առարկայի ուսումնասիրությանը անհրաժեշտ գրականություն՝ տպագիր կամ էլեկտրոնային, համակարգիչ՝ միացված համացանցին: 

Խմբայի կամ անհատական աշխատաների իրականացման համար անհրաժեշտ է, որ դասավանդողը և սովորողները ունենան անհատական  մեդիագործիքներ՝ նոթբուք, նեթբուք կամ պլանշետ, ինչպես նաև էլեկտրոնային կրիչներ:

Հիմք ընդունելով Քոլեջում գնահատման կարգը, դասավանդողին և սովորողին ներկայացվող պահանջները՝ առարկայական ուսումնասիրության հարթակ ծառայում է դասավանդողի և սովորողների անհատական ուսումնական բլոգերը, և գնահատումը իրականացվում է բացառապես հիմք ընդունելով բլոգերում առկա հրապարակումները: 

Նպատակը
Առարկայի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս սովորողին
  •  տիրապետել  մաթեմատիկական հասկացությունների եւ հմտություններ համակարգին , որոնք անհրաժեշտ են կիրառել գործնականում, հարակից առարկաների ուսումնասիրության և շարունակական կրթության համար,
  •  զարգացնել մտավոր  կարողություններ և ձեւավորել  անհատականության որակներ, որոնք անհրաժեշտ են անհատին ժամանակակից հասարակությանը ներգրավվելու համար. մտքի հստակություն և ճշգրտություն, վերլուծական և տրամաբանական մտածողություն, տարածական ընկալում, դժվարությունների հաղթահարման հմտություններ և այլն,
  • ձեւավորել պատկերացում մաթեմատիկական հասկացությունների և մեթոդների՝ որպես գիտության և տեխնիկայի ուսումնասիրության համընդհանուր լեզվի, ինչպես նաև որպես երևույթների և գործընթացների համակարգման միջոց,
  • համակարգչային ծրագրերից օգտվելու հմտություններ.խնդիրներ լուծելիս՝ վերլուծական մտածողությունը դրսևորելուն, հնարավոր իրավիճակները գնահատելուն և օպտիմալ լուծումներ գտնելուն,  տեղեկատվական մոդելներ կառուցելուն և գնահատելուն,  տեղեկատվության արդյունավետ և օպտիմալ որոնմանը,  կուտակմանը, պահպանմանը և ներկայացմանը, տեղեկատվական օբյեկտների և մոդելների հետ հմտորեն աշխատելուն:


Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը.


Ծրագրային նյութի յուրացումը կազմակերպվում է թեմատիկ նախագծային աշխատանքների իրականացմամբ, որը ներկայացնում է դասավանդողը՝ հստակ նշված իրականացման մեկնարկն ու ավարտը, առաջադրված խնդիրներն ու պահանջները, նախագծային առաջադրանքի իրականցման գործիքներն ու ծրագրերը, անհրաժեշտ գրականության ցանկը, նախագծի արդյունքի հրապարակման կարգը և եղանակները, նախագծի  գնահատման սկզբունքները:

Գնահատման կարգը

  • Թեմատիկ նախագծի գնահատում - Գնահատում է դասավանդողը՝ 1-ից մինչև 10 միավորանոց համակարգով: Գնահատումը իրականացվում է հաշվի առնելով բացառապես սովորողի ուսումնական բլոգում հրապարակված նախագծի արդյունքը, ինչպես նաև սովորողի կողմից դրա ներկայացումը:
  • Կիսամյակային գնահատում - Գնահատում է դասավանդողը՝ 1-ից 10 միավորանոց համակարգով: Կիսամյակային գնահատականը՝ կիսամկայակի ընթացքում իրականացված առանձին նախագծերի գնահատականների թվաբանական միջինն է՝ բացառությամբ երբ սովորողը մեկ կամ մի քանի նախագծերից ստացել է ոչ դրական միավոր: Եթե կիսամյակի ընթացքում սովորողը գոնե մեկ նախագծից ստացել է ոչ դրական գնահատական, ապա կիսամյակային գնահատականը նշանակվում է անբավարար: 
  • Տարեկան գնահատում -  Գնահատում է դասավանդողը՝ 1-ից 10 միավորանոց համակարգով: Տարեկան գնահատականը՝ կիսամյակային գնահատականների թվաբանական միջինն է:

Նախագծերի թեմատիկ նկարագիր
Նախագիծ 1: Բնական թվեր
Նախագիծ 2: Իրական թվեր
Նախագիծ 3: Տոկոսներ և մասեր
Նախագիծ 4: Կիրառական խնդիրներ
Նախագիծ 5: Տարրական երկրաչափական  հասկացություններ: Հարթաչափություն
Նախագիծ 6: Տարրական երկրաչափական  հասկացություններ: Տարածաչափություն

Комментариев нет:

Отправить комментарий

Դասավանդողի բլոգ