суббота, 18 августа 2018 г.

Մաթեմատիկայի առարկայական ծրագիր, 9-րդ դասարան


9-րդ դասարան
Ավագ դպրոցի «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաների ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները,  Հանրակրթության պետական չափորոշիչի  և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  առարկայական ծրագրերի մշակման ներկայացվողպահանջները:

Ուսումնական միջավայր, անհրաժեշտ գործիքներ.
Առարկայի ուսումանսիրությունը իրականացվում է սովորաբար ուսումնական կաբինետում, որտեղ անհրաժեշտ է, որ առկա լինի էլեկտրոնային գրատախտակ կամ արտապատկերիչ սարք, առարկայի ուսումնասիրությանը անհրաժեշտ գրականություն՝ տպագիր կամ էլեկտրոնային, համակարգիչ՝ միացված համացանցին:


Խմբայի կամ անհատական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է, որ դասավանդողը և սովորողները ունենան անհատական  մեդիագործիքներ՝ նոթբուք, նեթբուք կամ պլանշետ, ինչպես նաև էլեկտրոնային կրիչներ:

Հիմք ընդունելով Ավագ դպրոց վարժարանում գնահատման կարգը, դասավանդողին և սովորողին ներկայացվող պահանջները՝ առարկայական ուսումնասիրության հարթակ ծառայում է դասավանդողի և սովորողների անհատական ուսումնական բլոգերը, և գնահատումը իրականացվում է բացառապես հիմք ընդունելով բլոգերում առկա հրապարակումները:

Նպատակը

Առարկայի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս սովորողին.

·                     տիրապետել  մաթեմատիկական հասկացությունների եւ հմտություններ համակարգին , որոնք անհրաժեշտ են կիրառել գործնականում, հարակից առարկաների ուսումնասիրության և շարունակական կրթության համար,
·                     զարգացնել մտավոր  կարողություններ և ձեւավորել  անհատականության որակներ, որոնք անհրաժեշտ են անհատին ժամանակակից հասարակությանը ներգրավվելու համար. մտքի հստակություն և ճշգրտություն, վերլուծական և տրամաբանական մտածողություն, տարածական ընկալում, դժվարությունների հաղթահարման հմտություններ և այլն,
·                     ձեւավորել պատկերացում մաթեմատիկական հասկացությունների և մեթոդների՝ որպես գիտության և տեխնիկայի ուսումնասիրության համընդհանուր լեզվի, ինչպես նաև որպես երևույթների և գործընթացների համակարգման միջոց,
·                     համակարգչային ծրագրերից օգտվելու հմտություններ.խնդիրներ լուծելիս՝ վերլուծական մտածողությունը դրսևորելուն, հնարավոր իրավիճակները գնահատելուն և օպտիմալ լուծումներ գտնելուն,  տեղեկատվական մոդելներ կառուցելուն և գնահատելուն,  տեղեկատվության արդյունավետ և օպտիմալ որոնմանը,  կուտակմանը, պահպանմանը և ներկայացմանը, տեղեկատվական օբյեկտների և մոդելների հետ հմտորեն աշխատելուն:

Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը.

Ծրագրային նյութի յուրացումը կազմակերպվում է թեմատիկ նախագծային աշխատանքների իրականացմամբ, որը ներկայացնում է դասավանդողը՝ հստակ նշված իրականացման մեկնարկն ու ավարտը, առաջադրված խնդիրներն ու պահանջները, նախագծային առաջադրանքի իրականցման գործիքներն ու ծրագրերը, անհրաժեշտ գրականության ցանկը, նախագծի արդյունքի հրապարակման կարգը և եղանակները, նախագծի  գնահատման սկզբունքները:
Ուսումնասիրվող թեմաներ
Հանրահաշվի բաղադրիչ

Բնական թվեր



Թվային բազմություններ

  • Ենթաբազմություններ
  • Բազմությունների միավորում
  • Բազմությունների հատում
  • Բազմությունների հանում

Թվային արտահայտություններ

  • Թվային բազմություններ,
  • Թվային արտահայտություններ

Արտահայտությունների ձևափոխություն և արժեքի հաշվում

  • Հանրահաշվական արտահայտություններ,
  • Նույնական ձևափոխություններ,


Հավասարումներ

  • Գծային հավասարումներ,
  • x^n=a տեսքի հավասարումներ,
  • Քառակուսային հավասարումներ,
  • Ռացիոնալ հավասարումներ

Անհավասարումներ

  • Գծային հավասարումեր,
  • Քառակուսային անհավասարումներ,
  • Ռացիոնալ անհավասարումներ

Տեքստային խնդիրներ

  • Տոկոսային առնչություններ,
  • Լուծույթներ, խառնուրդներ, համաձուլվածքներ
  • Հեռավորություն, արագություն, ժամանակ
  • Համատեղ աշխատանք

Հաջորդականություններ

  • տեղափոխություններ,
  • զուգորդություններ,
  • կարգավորումներ,
  • թվաբանական պրոգրեսիա,
  • երկրաչափական պրոգրեսիա,
Պատահույթ, պատահույթի հավանականություն

Երկրաչափության բաղադրիչ


Հարթաչափություն

  • Հարթություն, կետ, ուղիղ, հատված, ճառագայթ, անկյուն
  • Կից անկյուններ,
  • Հակադիր անկյուններ,
  • Անկյան կիսորդ: Հատվածի միջնուղղահայացը:
  • Երկու ուղիղների զուգահեռության երեք հայտանիշները
  • Թալեսի թեորեմը
Եռանկյուն
  • Բազմանկյուններ
  • Եռանկյուն


Տարածաչափություն

Комментариев нет:

Отправить комментарий

Դասավանդողի բլոգ