Ուսուցչի օրագիր

четверг, 17 января 2019 г.

Ջավախքի սովորողները մասնակցում են հունվարյան ճամբարին.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարի 8-26-ը իրականացվող «Հունվարյան ճամբարին»  երկրորդ տարին անընդմեջ մասնակցում են նաև Ջավախքի սովորողները՝ Նասլետ Քեյանի ղեկավարությամբ: Սովորողների խումբը բաղկացած է հիմնականում Նասլտի ղեկավարած Վաչիանի պարային խմբի անդամներից: 
Այսօր ճամաբարականները, նախապես ծրագրված  շատ հետաքրքիր, բազմազանությամբ հագեցած  ճամբարային օր ունեցան: 





Նախաճաշից և ընդհանուր պարապմունքից հետո ճամաբարականները նախ մասնակցեցին պարուսույց Վարդուհի Անանյանի կողմից անցկացվող պարի փորձին, այնուհետև անցան մարզասրահներով: Ջավախքցի ճամաբարականները նախընտերցին սեղանի թենիս, հրաձգություն և հեծանվասպորտ մարզաձևեր և համապատասխան մարզիչների ղեկավարությամբ անցկացվեցին պարապմունքներ նրանց հետ:


Ճամբարականների առօրյայի բազմազանությունը լրացվեց «Կարդում ենք դասական արձակ» նախագծի շրջանակներում անցկացվող քննարկումը: Քննարկումը, որի առանցքում իսպանական դասականներ Խուլիո Կորտասարն ու Լեոպոլդո Լուգոնեսն էին՝ համապատասխանաբար  «Փոքրիկ դրախտ» և «Մահացած մարդը» պատմվածքներով, շատ դուր եկավ սովորողներին: Հատկանշական էր, որ քննարկման մասնակից    Ավագ դպրոցի  ամենակտիվ սովորողներից Լիլիթը ծննունդով Վաչիանից է, և փաստորեն ճամբարը առիթ հանդիսացավ, որ հանդիպեին նախկին համերկրացիներն ու նախկին համադասարանցիները:

Ճամբարային առաջին օրվա ներկթահամալիրային առօրյան ավարտվեց Միջին դպրոցի ակումբում մատուցված ճաշով:

Ճամբարականների առօրյան լրացրեցին սահքը Երազ սառցադաշտում և երևանյան թմփառումները:

Комментариев нет:

Отправить комментарий