Նախագծի իրականացումը պետք է դիտարկել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օրացույցով որոշված քադակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի ամենամյա փառատոնի շրջանակում: Նախագծի նպատակն է , փառատոնին ներառել Ջավախքի սովորողներին: Ջավախքյան այս խումբը ձևավորված է Ջավախքի տարբեր բնակավայրերի նկարչական ունակություններ ունեցող պատանիներից և երիտասարդներից, ովքեր մասնակցելով ռազմամարզական, արշավային ճամբարին, կներկայանան նաև իրենց անհատական ստեղծագործություններով երեք օր շարունակ ստեղծագործելով Սևանի ափին: Մասնակիցները իրենց ստեղծագործությունները կներկայացնեն հունիսի 12-ին «Ժայռ» ճամբարի առափնյա հատվածում:
Ընդունելության պատասխանատու՝ Արման Երանոսյան
Տևողությունը՝ Հունիսի 12-15
Ուղղությունները.
- հայրենաճանաչություն
- արշավախմբային-վրանային կեցության հմտություններ
- ռազմամարզական պարապմունքներ
- բարձունքի հղթահարում
- լող
- նկարչական պլեներ
Հյուրերի ընդունելության առօրյա ճամբարային ժամանակացույցը՝ ըստ ճամբարային ծրագրի:
Կից նաև.Ալիս Գևորգյանի փառատոնային նախագիծը
Կից նաև.Ալիս Գևորգյանի փառատոնային նախագիծը