Դասավանդող՝ Արման Երանոսյան
Ժամերի քանակը՝ շաբաթական 4 ժամ
Նպատակ: Խմբի գործունեության նպատակներն են.
- համախմբել մաթեմատիկայով հետաքրքրվող սովորողներին,
- խորացնել մասնակիցների մաթեմատիկական գիտելիքները,
- նախապատրաստվել ավարտական քննություններին,
- մեդիահմտությունների զարգացում:
Նպատակների իրագործման միջոցները՝
- ամենամսյա քառամակարդակ մաթեմատիկական ֆլեշմոբերի խնդիրների վերլուծություն,
- քաղաքային, մարզային, հանրապետական օլիմպիադաներում առաջադրված խնդիրների լուծում և վերլուծում,
- «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթում առաջադրված խնդիրների լուծում և վերլուծում,
- կիրառական և կառուցման խնդիրների ուսումնասիրություն և վերլուծություն,
- մեդիագործիքների կիրառում և արդյունքների ներկայացում,
- հիմնական կրթության մաթեմատիկայի բլոգի ստեղծում և վարում,
- ճամփորդություններ և այլն:
Մասնակիցներ: Խմբի աշխատանքներին կարող են մասնակցել 9-րդ դասարանի սովորողները:
Комментариев нет:
Отправить комментарий