Միջին դպրոց, 7-րդ դասարան
Geogebra գործիքը և դրա հնարավորությունները:
Նախագծի նպատակն է միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորողներին ներկայացնել Geogebra գործիքը, դրա կիրառությունները հանրահաշվական և երկրաչափական խնդիրների լուծման ժամանակ
Դասավանդող. ներկայացնում է Geogebra գործիքը, դրա հնարավորությունները, սովորողներին ուղարկում է գործիքի օգնությամբ արդեն պատրաստի առարկայական տեսադասը, տալիս առաջադրանքներ, հետևում դրանց կատարման ընթացքին, ստուգում կատարված առաջադրանքները, հետևում, որ արդյունքները հրապարակվեն սովորողների անհատական ուսումնական բլոգերում,
Սովորող: Սովորողը ուսումնական պարապմունքներին ներկայանում է մեդիագործիքով (նոթբուք կամ նեթբուք), բլոգում բացում Մաթեմատիկա բաժին՝ Հանրահաշիվ և Երկրաչափություն առանձնացված բաժիններով, ծանոթանում է Geogera ծրագրին, գործիքի օգնությամբ կատարում դասավանդողից ստացված առաջադրանքները և արդյունքները հրապարակում բլոգում:
Комментариев нет:
Отправить комментарий