«Հայ-վրացական կամուրջներ», «Բարձունքի հաղթահարում» նախագծերի շրջանակներում Ջավախք մեկնած ուսումնահայրենագիտական ճամփորդության մասնակիցները արդեն Ջավախքում են: Մասնակիցները արդեն բաժանվել են փոքր խմբերի և տեղավորվել իրենց հասակակից սովորողների
տներում:
Ճանապարհին կանգառ ենք ունեցել Գյուրիում, շրջել ենք Գյումրիի քաղաքային հրապարակում, այցելել ենք Սուրբ Աստվածածին և վերանորոգվող Ամենափրկիչ եկեղեցիներ: Մինչ հայ-վրացական սահմանը հատելը ճաշել ենք Թորոս գյուղի հարակից աղբյուրի մոտ:
Հասնլով Ջավախքի Վաչիան գյուղ` մեզ դիմավորեց արդեն սեբաստացիական շրջանակներում քաջ հայտնի, մեր բարեկամ, պարուսույց Նասլետ Քեհյանը: Նասլետի ուղեկցությամբ շրջեցինք Վաչիան գյուղում, եղանք գյուղի եկեղեցում և գյուղով մեկ սփռված մատուռներում (մանրամասնները շուտով):
Տեղեկացնեմ, որ խմբի հետ կարելի է կապ պահել զանգահարելով +995-574-07-77-64
հեռախոսահամարով:
Комментариев нет:
Отправить комментарий