Ուսուցչի օրագիր

воскресенье, 1 марта 2020 г.

Մաթեմատիկա 9: Առաջադրանքներ


17 մարտ
1. Ընտրել այն թիվը, որը երկու պարզ թվերի արտադրյալ է. 112; 114; 115; 126
2. Գտնել 30 և 45 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
3. Գտնել 42 թվի բոլոր պարզ բաժանարարները:
4. Ո՞ր թվանշանը պետք է տեղադրել *-ի փոխարեն, որ 121* թիվը բաժանվի և՛ 5-ի, և՛ 9-ի:
5. Երկու արտադրամասեր նախատեսված պլանով մեկ տարում պետք է թողարկեին 180 դետալ: Առաջին արտադրամասը պլանը կատարեց 124%-ով, իսկ երկրորդը՝ 120, այդ պատճառով մեկ տարում թողարկեցին 220 դետալ: Քանի՞ դետալ պետք է թողարկեր երկրորդ արտադրամասը նախատեսված պլանով մեկ տարում: Պլանից դուրս քանի՞  դետալ թողարկեց առաջին արտադրամասը:
6. Շրջանագծին ներգծած ABCD քառանկյան C անկյունը 60 աստիճան է, AB = 3, BC = 8, CD = 5: Գտնել BD անկյունագծի երկարությունը: Գտնել շրջանագծի շառավղի երկարությունը: Գտնել ABCD քառանկյան մակերեսը:

18 մարտ
1. 108; 132; 372; 432 թվերից ո՞րը պետք է աջից կցագրենք 56 թվին, որպեսզի ստացված հնգանիշ թիվը բաժանվի 8-ի:
2. 2 թվի ո՞ր երկու հաջորդական աստիճանների միջև է գտնվում 30 թիվը:
3. Գտնել այն թիվը, որը 7-ի բաժանելիս քանորդում կստացվի 13, իսկ մնացորդում՝ 4:
4. 8; 6; 1; 3 թվանշաններից ո՞ր թվանշանը պետք է տեղադրել *-ի փոխարեն, որպեսզի 14*5  քառանիշ թիվը բաժանվի և՛ 5-ի, և՛ 3-ի:
5. 80գ 15 -անոց աղի լուծույթից վերցրեցին որոշ քանակությամբ լուծույթ և տեղը ավելացրին նույն կշռով ջուր, որից հետո ստացվեց 12 անոց լուծույթ: Քանի՞ գրամ աղ է պարունակում սկզբնական լուծույթը: Քանի՞ գրամ աղի լուծույթ վերցրեցին:
6. Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգը 15սմ է, իսկ նրան ներգծած շրջանագծի շառավիղը՝ 3սմ: Գտնել եռանկյան էջերի գումարը: Գտնել եռանկյան պարագիծը: Գտնել եռանկյան մակերեսը:



19 մարտ


























































23 մարտ



































24 մարտ









25 մարտ

26 մարտ
27 մարտ




















Комментариев нет:

Отправить комментарий