Նախագծի մասնակիցներ՝ 10 դաս․ ընտրությամբ գործունեության խմբի սովորողներ,
Նախագծի տևողությունը՝ հոկտեմբեր - նոյեմբերՆախագծի նպատակը:
Նախագծի հիմնական նպատակն է ամփոփել հոկտեմբեր ամսին մաթեմատիկա առարկայի երկրաչափության բաղադրիչով ստացած գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև ներկայացնել թեմատիկ նկարագրում ներկայացված՝ սովորողների կողմից ուսումնասիրված, թեմաներին առնչվող խնդիրների լուծման կարողությունները։ Նախագծի նպատակներից է նաև աշխատել geogebra ծրագրով՝ ինչը հնարավորություն կտա սովորողներին առավել պատկերավոր և դիտակտիկ դարձնել խնդիրների լուծման ընթացքը։ Նախագծի նպատակներից է նաև այլոց համար ստեղծել մեդիափաթեթի տեսքով օժանդակ բովանդակություն՝ թեմատիկ նկարագրում ներկայացված թեմաների ուսումնասիրման ժամանակ:
Թեմատիկ նկարագիր:
- Տարածաչափության գաղափարները
- Տարածաչափության աքսիոմները
- Ուղիղների փոխադարձ դասավորությունը
- Ուղիղների կազմած անկյունը
- Ուղղի և հարթության փոխադարձ դասավորությունը
- Երկու ուղիղների և հարթության փոխադարձ դասավորությունը
- Երկու հարթությունների փոխադարձ դասավորությունը
- Զուգահեռ հարթություններ
- Երեք հարթությունների փոխադարձ դասավորությունը
- Քառանիստ
- Զուգահեռանիստ
- Գաղափար հատույթի մասին
Նախագծի քայլաշարը:
- դասավանդողը ներկայացնում է թեմատիկ նկարագրում բերված թեմաները,
- կազմում և սովորողներին է տրամադրում անհատական առաջադրանքների փաթեթները
- դասավանդողը սովորողներին ներկայացնում է անհատական առաջադրանքների կատարման ձևաչափը և ընթացքում հետևում դրանց կատարման ընթացքին,
- սովորողը ծանոթանում և տիրապետում է թեմատիկ նկարագրում բերված հասկացություններին
- սովորողը ստանում է անհատական առաջադրանքները և դասավանդողի ներկայացված ձևաչափով կատարում դրանք
- դասավանդողը ստանում է կատարված առաջադրանքները, ստուգում և անհրաժեշտության դեպքում կատարում ցուցումներ,
- դասավանդողը գնահատում է կատարված աշխատանքը,
- դասավանդողի ուսումնական բլոգում ներկայացվում են նախագծի մասնակից սովորողների կատարած աշխատանքների հղումները,
- դասավանդողը կրթահամալիրի Ավագ դպրոցի ենթակայքում տեղադրվում են սովորողների կատարած աշխատանքները՝ որպես ուսումնական մեդիափաթեթ,
- կատարվում է նախագծի ընթացքի ու արդյունքների ամփոփում:
Առաջադրանքների կատարման ընթացքն ու ձևաչափը:
- սովորողը ուսումնական բլոգի մաթեմատիկա բաժնում տեղադրում է նախագծի հղումը,
- ստանում է առաջադրանքները և ծանոթանում դրանց հետ, հարցերի դեպքում դիմում դասավանդողին,
- առաջադրանքներին առնչվող պատկերները կատարում է Geogebra ծրագրի միջոցով և որպես նկար արտածում word ֆայլ,
- word -ում ներբեռնված պատկերի ներքո սովորողը ներկայացնում է խնդրի լուծումը,
- ավարտելով առաջադրանքների կատարումը սովորողը ուղարկում է դասավանդողին ստուգման a.eranosyan@mskh.am էլ․ հասցեով,
- եթե դասավանդողը ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ, ապա սովորողը դրանց հիման վրա կատարում է շտկումներ և կրկրին ուղարկում դասավանդողին,
- դասավանդողը ստուգում է աշխատանքը և սովորողին ուղարկում բլոգում հրապարակվելիք նյութը,
- սովորողը ստեղծում է «Նախագծին առնչվող առաջադրանքներ» վերնագրով նյութ և հրապարակում դասավանդողի կողմից ստուգված կատարված առաջադրանքների փաթեթը:
Նախագծի մասնակից սովորողների կատարած աշխատանքների հղումներ
- Բաբայան Աբել
- Թորոսյան Լաուրա
- Ղազարյան Հայկ
- Բրուտյան Էլֆրիդա
- Միրզոյան Գոռ
- Տիշաքճեան Մարիա
- Մուսաելյան Դավիթ
- Մարկոսյան Մարի
- Կարապետյան Սահակ
- Մխիթարյան Սոնա
- Կոշկարյան Ալեն
- Տիգրանյան Էմիլի
- Մկրտչյան Գոռ
- Թամազյան Շահեն
- Ստեփանյան Գոռ
Комментариев нет:
Отправить комментарий