Ուսուցչի օրագիր

четверг, 17 августа 2023 г.

Ծրագիր: 10-12 դասարանների մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբեր: 2023-2024 ուս․ տարի

  (լրացվող)

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի 10-12 դասարանների մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբերի (այսուհետև՝ խմբեր) 2023-2024 ուս․ տարվա ծրագիրը կազմվել է՝ հիմք ընդունելով  «Հանրակրթության պետական չափորոշիչը», «Մաթեմատիկա առարկայի չափորոշիչը», ավագ դպրոցի ուսումնական պլանը՝ իր առանձին բաղադրիչներով, ինչպես նաև ավագ դպրոցում 2022-2023 ուս․ տարում կրթահամալիրի ավագ դպրոցում ներդրված գնահատման նոր համակարգը (գնահատանիշ-կրեդիտ):

Ուսումնական միջավայր

    Խմբերի  հիմնական, ոչ արտագնա պարապմունքները իրականացվում են ուսումնական կաբինետում, որտեղ առկա են ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր միջոցներն ու գործիքները՝ անհրաժեշտ քանակի սեղան և աթոռ, գրատախտակ, լուսարձակիչ սարք և դասավանդման համար անհրաժեշտ տպագիր կամ էլեկտրոնային գրականություն:

Մասնակիցները

    Խմբերի ուսումնական գործընթացի կազմակերպիչ դասավանդողը կազմում է խմբերի ուսումնական գործունեության տարեկան ծրագիրը, խմբերի ուսումնական գործունեությանն առնչվող նախագծերն ու առաջադրանքները, որոնք ներկայացնում է սովորողներին և հետևում, որ դրված ուսումնական նպատակները իրականացվեն:

    Խմբերի սովորողները խմբի գործունեությանը մասնակցում են կամավոր և պարտավոր են  իրականացնել նախապես մշակված և հաստատված ծրագրի բաղադրիչներից բխող ուսումնական առաջադրանքներն ու նախագծերը:

   Խմբերի սովորողը պարտավոր է ներկայանալ պարապմունքի անհրաժեշտ ուսումնական պարագաներով՝ պարապմունքի համար առանձնացված տետր, գրիչ, ինչպես նաև անհատական գործիք՝ նոթբուք կամ նեթբուք:

Խմբերի գործունեության նպատակները

      Խմբերի գործունեության հիմնական նպատակն է սովորողներին ծանոթացնել մաթեմատիկական հասկացությունների և հմտությունների համակարգին, նրանց մոտ ձևավորել անհրաժեշտ հմտություններ և կարողություններ, որոնք անհրաժեշտ են կյանքի բնականոն գործունեությունը ապահովելու, ինչպես նաև՝ ներկա և ապագա ուսումնական և մանագիտական նպատակներին նպաստելու  համար: 

   Խմբրի գործունեության հիմքում սովորողի ներառումն է ուսումնական գործընթացի կազմակերպման, անհատական ուսումնական կարիքների ձևակերպման և դրանց համար անհրաժեշտ գործիքակազմերի ընտրության և կիրառման:

    Խմբերի գործունեության նպատակները համահունչ են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի և առարկայական չափորոշչում  առանձնացված ուսումնական թիրախների, ներկայացված ուսումնական գործընթացի կազմակերպման ձևերի և բովանդակության հետ:

Ուսումնական գործունեության կազմակերպման ձևերն ու տեսակները

Խմբերի ուսումնական գործընթացը կազմակերպվում է անհատական և խմբային աշխատանքների միջոցով՝ կիրառելով ուսումնասիրվող թեմաների բովանդակության յուրացմանը նպաստող մի շարք գործիքներ՝ հարցադրումներ, հարցախույզներ (quizzes), ինքնուրույն և ստուգողական աշխատանքներ, տնային աշխատանքներ:


Ակնկալվող վերջնարդյունքներ

 Խմբերի սովորողի ուսումնական գործունեության վերջնարդյունքները պայմանավորում են «Մաթեմատիկա առարկայի չափորոշչով» 10-12 դասարանների «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և «Երկրաչափություն» առարկաների համար սահմանված վերջնարդյունքները:


Գնահատման կարգ:

Խմբի սովորողների ուսումնական գործունեությունը գնահատվումը իրականացվում է ավագ դպրոցի գնահատման կարգին համապատասխան՝ կրեդիտային և միավորայի համակարգով:

Գնահատանիշային գնահատում՝ 0-10 միավոր

2 միավոր՝ ներկայություն

2 միավոր՝ ուսումնական գործունեությունը կաբինետում

1 միավոր՝ աշխատանքը ուսումնական բլոգում

3 միավոր՝ ստուգողական աշխատանք

2 միավոր՝ անհատական առաջադրանքների կատարում

Կրեդիտներ

0 կրեդիտ՝  0-3 միավորների դեպքում 

2 կրեդիտ՝  4-10 միավորների դեպքում


Բովանդակային բաղադրիչները՝ ըստ դասարանների

10-րդ դասարան

11-րդ դասարան

12-րդ դասարան








Комментариев нет:

Отправить комментарий