Նպատակը՝
Ստեղծել ուսումնական նյութեր առցանց և հեռավար կրթության կազմակերպման համար։
Երկրաչափության տարածաչափության բաժնի թեմաներին առնչվող տեսադասերի ստեղծումը նպատակ է հետապնդում լրացնել այն բացը, որն առկա է հայկական կրթական մեդիատիրույթում։ Մեդիագործիքներ և ծրագրային հավելվածներ․
Տեադասերի պատրաստման ընթացքում կիրառվող հիմնական մեդիառեսուրսներն են Geogebra, bandicam, bandicut ծրագրային հավելվածները, իսկ արդյունքերի ներկայացման հարթակները youtube.com -ում ստեղծված ալիքը և mediamathematic.blogspot.com ուսումնական բլոգը։
Տեսադասերի՝ որպես ուսումնական նյութերի արդյունավետության փորձարկումը
Տեսադասերը, որպես հիմնական ուսումնական նյութեր, օգտագործվելու են ապրիլ և մայիս ուսումնական ամիսների ընթացքում Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորողների հետ առցանց ուսւոմնական պարապմունքների ընթացքում։
Տեսադասերի թեմատիկ ցանկը
Վեկտորները տարածության մեջ բաժին
* Վեկտորի հասկացությունը
* Վեկտորների հավասարությունը
* Վեկտորների գումարումը և հանումը
Տեսադաս 3․ Մի քանի վեկտորների գումարը։ Վեկտորի բազմապատկումը թվով
* Մի քանի վեկտորների գումարը
* Վեկտորի բազմապատկումը թվով
Տեսադաս 4․ Համահարթ վեկտորներ
* Համահարթ վեկտորներ
* Զուգահեռանիստի կանոնը
Տեսադաս 5․ Վեկտորների վերածումն ըստ երեք տարահարթ վեկտորների
* Վեկտորների վերածումն ըստ երեք տարահարթ վեկտորների
Կոորդինատների մեթոդը
Տեսադաս 6․ Կետի կոորդինատները և վեկտորի կոորդինատները
* Կոորդինատային ուղղանկյուն համակարգը տարածության մեջ
* Կետի կոորդինատները
* Վեկտորի կոորդինատները
Տեսադաս 7․ Վեկտորի կոորդինատների և կետերի կոորդինատների կապը
* Վեկտորի կոորդինատների և կետերի կոորդինատների կապը
Տեսադաս 8․ Պարզագույն խնդիրներ կոորդինատներով
* Հատվածի միջնակետի կոորդինատները
* Վեկտորի երկարության հաշվումը նրա կոորդինատներով
* Երկու կետերի հեռավորությունը
Տեսադաս 9 ․ Հարթության վրա գծի հավասարումը
* Շրջանագծի հավասարումը
* Ուղղի հավասարումը
Комментариев нет:
Отправить комментарий