четверг, 25 марта 2021 г.

Տեսադասեր տարածաչափությունից։ Վեկտորները տարածության մեջ

Նպատակը՝
Ստեղծել ուսումնական նյութեր առցանց և հեռավար կրթության կազմակերպման համար։
Երկրաչափության տարածաչափության բաժնի թեմաներին առնչվող տեսադասերի ստեղծումը  նպատակ է հետապնդում լրացնել այն բացը, որն առկա է  հայկական կրթական մեդիատիրույթում։ 

Մեդիագործիքներ և ծրագրային հավելվածներ․

Տեադասերի պատրաստման ընթացքում կիրառվող հիմնական մեդիառեսուրսներն են  Geogebra, bandicam, bandicut ծրագրային հավելվածները, իսկ արդյունքերի ներկայացման հարթակները youtube.com -ում ստեղծված ալիքը և mediamathematic.blogspot.com ուսումնական բլոգը։

Տեսադասերի՝ որպես ուսումնական նյութերի արդյունավետության փորձարկումը

Տեսադասերը, որպես հիմնական ուսումնական նյութեր, օգտագործվելու են ապրիլ և մայիս ուսումնական ամիսների ընթացքում Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորողների հետ առցանց ուսւոմնական պարապմունքների ընթացքում։ 

Տեսադասերի թեմատիկ ցանկը

Վեկտորները տարածության մեջ բաժին

     * Վեկտորի հասկացությունը
     * Վեկտորների հավասարությունը
     * Վեկտորների գումարումը և հանումը
Տեսադաս 3․ Մի քանի վեկտորների գումարը։ Վեկտորի բազմապատկումը թվով    
     * Մի քանի վեկտորների գումարը
     * Վեկտորի բազմապատկումը թվով
Տեսադաս  4․ Համահարթ վեկտորներ
     * Համահարթ վեկտորներ
     * Զուգահեռանիստի կանոնը     
Տեսադաս 5․ Վեկտորների վերածումն ըստ երեք տարահարթ վեկտորների 
    * Վեկտորների վերածումն ըստ երեք տարահարթ վեկտորների

Կոորդինատների մեթոդը

Տեսադաս 6․ Կետի կոորդինատները և վեկտորի կոորդինատները
    * Կոորդինատային ուղղանկյուն համակարգը տարածության մեջ
    * Կետի կոորդինատները
    * Վեկտորի կոորդինատները 
Տեսադաս 7․ Վեկտորի կոորդինատների և կետերի կոորդինատների կապը
    * Վեկտորի կոորդինատների և կետերի կոորդինատների կապը
Տեսադաս 8․ Պարզագույն խնդիրներ կոորդինատներով
    * Հատվածի միջնակետի կոորդինատները
    * Վեկտորի երկարության հաշվումը նրա կոորդինատներով
    * Երկու կետերի հեռավորությունը
Տեսադաս 9 ․ Հարթության վրա գծի հավասարումը
    * Շրջանագծի հավասարումը
    * Ուղղի հավասարումը

Комментариев нет:

Отправить комментарий

Դասավանդողի բլոգ