Դասավանդողի բլոգ
Ուսուցչի օրագիր
- Գլխավոր
- Ծրագրեր
- Նախագծեր 2022
- Ուսումնական պլան
- Թարգմանություններ
- Ֆլեշմոբ
- mskh.am
- Ուսումնական կենտրոն
- Ինքնակրթություն
- 9-րդ մաթեմատիկա
- 10-րդ մաթեմատիկա
- 11-րդ Մաթեմատիկա
- 12-րդ մաթեմատիկա
- Հեռավար ուսուցում
- 2019-2020 ուս. տարի
- Հետաքրքիր մաթեմատիկա
- Դիջիդասընթաց, տարածաչափություն
- 2022-2023 թ․թ․ Ուս․ փաթեթ
- Դասավադողի պարտադիր վերապատրաստում
вторник, 30 марта 2021 г.
суббота, 27 марта 2021 г.
четверг, 25 марта 2021 г.
Տեսադասեր տարածաչափությունից։ Վեկտորները տարածության մեջ
Նպատակը՝
Ստեղծել ուսումնական նյութեր առցանց և հեռավար կրթության կազմակերպման համար։
Երկրաչափության տարածաչափության բաժնի թեմաներին առնչվող տեսադասերի ստեղծումը նպատակ է հետապնդում լրացնել այն բացը, որն առկա է հայկական կրթական մեդիատիրույթում։ Մեդիագործիքներ և ծրագրային հավելվածներ․
Տեադասերի պատրաստման ընթացքում կիրառվող հիմնական մեդիառեսուրսներն են Geogebra, bandicam, bandicut ծրագրային հավելվածները, իսկ արդյունքերի ներկայացման հարթակները youtube.com -ում ստեղծված ալիքը և mediamathematic.blogspot.com ուսումնական բլոգը։
Տեսադասերի՝ որպես ուսումնական նյութերի արդյունավետության փորձարկումը
Տեսադասերը, որպես հիմնական ուսումնական նյութեր, օգտագործվելու են ապրիլ և մայիս ուսումնական ամիսների ընթացքում Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորողների հետ առցանց ուսւոմնական պարապմունքների ընթացքում։
Տեսադասերի թեմատիկ ցանկը
Վեկտորները տարածության մեջ բաժին
* Վեկտորի հասկացությունը
* Վեկտորների հավասարությունը
* Վեկտորների գումարումը և հանումը
Տեսադաս 3․ Մի քանի վեկտորների գումարը։ Վեկտորի բազմապատկումը թվով
* Մի քանի վեկտորների գումարը
* Վեկտորի բազմապատկումը թվով
Տեսադաս 4․ Համահարթ վեկտորներ
* Համահարթ վեկտորներ
* Զուգահեռանիստի կանոնը
Տեսադաս 5․ Վեկտորների վերածումն ըստ երեք տարահարթ վեկտորների
* Վեկտորների վերածումն ըստ երեք տարահարթ վեկտորների
Կոորդինատների մեթոդը
Տեսադաս 6․ Կետի կոորդինատները և վեկտորի կոորդինատները
* Կոորդինատային ուղղանկյուն համակարգը տարածության մեջ
* Կետի կոորդինատները
* Վեկտորի կոորդինատները
Տեսադաս 7․ Վեկտորի կոորդինատների և կետերի կոորդինատների կապը
* Վեկտորի կոորդինատների և կետերի կոորդինատների կապը
Տեսադաս 8․ Պարզագույն խնդիրներ կոորդինատներով
* Հատվածի միջնակետի կոորդինատները
* Վեկտորի երկարության հաշվումը նրա կոորդինատներով
* Երկու կետերի հեռավորությունը
Տեսադաս 9 ․ Հարթության վրա գծի հավասարումը
* Շրջանագծի հավասարումը
* Ուղղի հավասարումը
четверг, 18 марта 2021 г.
Դասավանդողի գարնանային ճամբարի ծրագիր
Ճամբարային գործունեության ուղղություններ
- Կրթահամալիրում «Մաթեմատիկա» առարկայի դասավանդման չափանիշների և մեթոդների ստեղծմանն ուղղված աշխատանքներ մասնագիտական խմբում,
- «Հանրակրթական մաթեմատիկան» Ավագ դպրոցում․ ծրագրային և չափորոշչային փոփոխությունների առաջարկի ամբողջացում և նեկայացում՝ հոդվածի տեսքով
- Շրջակա միջավայրի մաքրություն և խնամք
- Տեսադասերի պատրաստում
понедельник, 15 марта 2021 г.
среда, 10 марта 2021 г.
понедельник, 1 марта 2021 г.
Հաշվետվություն - փետրվար
- անցկացրել եմ կաբինետային պարապմունքներ 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի սովորողների հետ (ըստ նախապես որոշված թեմաներով),
- կազմել և բլոգում տեղադրել եմ պարապմունքների թեմաներին առնչվող ուսումնական նյութեր և առաջադրանքներ
- "Հետաքրքիր մաթեմատիկա" էջում շարունակել եմ տեղադրել նոր խնդիրներ,
- "Վազորդների խնդիրը" իր լուծմամբ տեղադրվել է "Մաթեմատիկա" ամսագրի առաջիկա համարում: Առաջիկայում այս էջը մտադիր եմ վերածել առանձին հարթակի, որտեղ սովորողները, որքան հնարավոր է, իրական պայմաններում կներկայացնեն առաջադրված խնդիրների լուծումները տեսանյութերի ձևով:
- շարունակում եմ իմ կողմից ստեղծված տարածաչափություն յութուբյան ալիքում տեղադրել տեսադասեր
Подписаться на:
Сообщения (Atom)
Դասավանդողի բլոգ