(լրացվող)
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի 10-12 դասարանների մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբերի (այսուհետև՝ խմբեր) 2023-2024 ուս․ տարվա ծրագիրը կազմվել է՝ հիմք ընդունելով «Հանրակրթության պետական չափորոշիչը», «Մաթեմատիկա առարկայի չափորոշիչը», ավագ դպրոցի ուսումնական պլանը՝ իր առանձին բաղադրիչներով, ինչպես նաև ավագ դպրոցում 2022-2023 ուս․ տարում կրթահամալիրի ավագ դպրոցում ներդրված գնահատման նոր համակարգը (գնահատանիշ-կրեդիտ):
Ուսումնական միջավայր
Խմբերի հիմնական, ոչ արտագնա պարապմունքները իրականացվում են ուսումնական կաբինետում, որտեղ առկա են ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր միջոցներն ու գործիքները՝ անհրաժեշտ քանակի սեղան և աթոռ, գրատախտակ, լուսարձակիչ սարք և դասավանդման համար անհրաժեշտ տպագիր կամ էլեկտրոնային գրականություն:
Մասնակիցները
Խմբերի ուսումնական գործընթացի կազմակերպիչ դասավանդողը կազմում է խմբերի ուսումնական գործունեության տարեկան ծրագիրը, խմբերի ուսումնական գործունեությանն առնչվող նախագծերն ու առաջադրանքները, որոնք ներկայացնում է սովորողներին և հետևում, որ դրված ուսումնական նպատակները իրականացվեն:
Խմբերի սովորողները խմբի գործունեությանը մասնակցում են կամավոր և պարտավոր են իրականացնել նախապես մշակված և հաստատված ծրագրի բաղադրիչներից բխող ուսումնական առաջադրանքներն ու նախագծերը:
Խմբերի սովորողը պարտավոր է ներկայանալ պարապմունքի անհրաժեշտ ուսումնական պարագաներով՝ պարապմունքի համար առանձնացված տետր, գրիչ, ինչպես նաև անհատական գործիք՝ նոթբուք կամ նեթբուք: