(լրացվող)
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի 10-12 դասարանների մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբերի (այսուհետև՝ խմբեր) 2023-2024 ուս․ տարվա ծրագիրը կազմվել է՝ հիմք ընդունելով «Հանրակրթության պետական չափորոշիչը», «Մաթեմատիկա առարկայի չափորոշիչը», ավագ դպրոցի ուսումնական պլանը՝ իր առանձին բաղադրիչներով, ինչպես նաև ավագ դպրոցում 2022-2023 ուս․ տարում կրթահամալիրի ավագ դպրոցում ներդրված գնահատման նոր համակարգը (գնահատանիշ-կրեդիտ):
Ուսումնական միջավայր
Խմբերի հիմնական, ոչ արտագնա պարապմունքները իրականացվում են ուսումնական կաբինետում, որտեղ առկա են ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր միջոցներն ու գործիքները՝ անհրաժեշտ քանակի սեղան և աթոռ, գրատախտակ, լուսարձակիչ սարք և դասավանդման համար անհրաժեշտ տպագիր կամ էլեկտրոնային գրականություն:
Մասնակիցները
Խմբերի ուսումնական գործընթացի կազմակերպիչ դասավանդողը կազմում է խմբերի ուսումնական գործունեության տարեկան ծրագիրը, խմբերի ուսումնական գործունեությանն առնչվող նախագծերն ու առաջադրանքները, որոնք ներկայացնում է սովորողներին և հետևում, որ դրված ուսումնական նպատակները իրականացվեն:
Խմբերի սովորողները խմբի գործունեությանը մասնակցում են կամավոր և պարտավոր են իրականացնել նախապես մշակված և հաստատված ծրագրի բաղադրիչներից բխող ուսումնական առաջադրանքներն ու նախագծերը:
Խմբերի սովորողը պարտավոր է ներկայանալ պարապմունքի անհրաժեշտ ուսումնական պարագաներով՝ պարապմունքի համար առանձնացված տետր, գրիչ, ինչպես նաև անհատական գործիք՝ նոթբուք կամ նեթբուք:
Խմբերի գործունեության նպատակները
Խմբերի գործունեության հիմնական նպատակն է սովորողներին ծանոթացնել մաթեմատիկական հասկացությունների և հմտությունների համակարգին, նրանց մոտ ձևավորել անհրաժեշտ հմտություններ և կարողություններ, որոնք անհրաժեշտ են կյանքի բնականոն գործունեությունը ապահովելու, ինչպես նաև՝ ներկա և ապագա ուսումնական և մանագիտական նպատակներին նպաստելու համար:
Խմբրի գործունեության հիմքում սովորողի ներառումն է ուսումնական գործընթացի կազմակերպման, անհատական ուսումնական կարիքների ձևակերպման և դրանց համար անհրաժեշտ գործիքակազմերի ընտրության և կիրառման:
Խմբերի գործունեության նպատակները համահունչ են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի և առարկայական չափորոշչում առանձնացված ուսումնական թիրախների, ներկայացված ուսումնական գործընթացի կազմակերպման ձևերի և բովանդակության հետ:
Ուսումնական գործունեության կազմակերպման ձևերն ու տեսակները
Խմբերի ուսումնական գործընթացը կազմակերպվում է անհատական և խմբային աշխատանքների միջոցով՝ կիրառելով ուսումնասիրվող թեմաների բովանդակության յուրացմանը նպաստող մի շարք գործիքներ՝ հարցադրումներ, հարցախույզներ (quizzes), ինքնուրույն և ստուգողական աշխատանքներ, տնային աշխատանքներ:
Ակնկալվող վերջնարդյունքներ
Խմբերի սովորողի ուսումնական գործունեության վերջնարդյունքները պայմանավորում են «Մաթեմատիկա առարկայի չափորոշչով» 10-12 դասարանների «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և «Երկրաչափություն» առարկաների համար սահմանված վերջնարդյունքները:
Գնահատման կարգ:
Խմբի սովորողների ուսումնական գործունեությունը գնահատվումը իրականացվում է ավագ դպրոցի գնահատման կարգին համապատասխան՝ կրեդիտային և միավորայի համակարգով:
Գնահատանիշային գնահատում՝ 0-10 միավոր
2 միավոր՝ ներկայություն
2 միավոր՝ ուսումնական գործունեությունը կաբինետում
1 միավոր՝ աշխատանքը ուսումնական բլոգում
3 միավոր՝ ստուգողական աշխատանք
2 միավոր՝ անհատական առաջադրանքների կատարում
Կրեդիտներ
0 կրեդիտ՝ 0-3 միավորների դեպքում
2 կրեդիտ՝ 4-10 միավորների դեպքում
Բովանդակային բաղադրիչները՝ ըստ դասարանների
Комментариев нет:
Отправить комментарий