пятница, 7 июня 2019 г.

Կրթամշակութային արշավ, ռազմամարզական խաղեր «Ժայռ» ամառային ճամբարում: Ջավախքի սովորողների ընդունելության ծրագիր


Նախագծի իրականացումը պետք է դիտարկել  «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի օրացույցով որոշված քադակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի ամենամյա փառատոնի շրջանակում: Նախագծի նպատակն է ,  փառատոնին ներառել  Ջավախքի սովորողներին: Ջավախքյան այս խումբը ձևավորված է Ջավախքի տարբեր բնակավայրերի նկարչական ունակություններ ունեցող պատանիներից և երիտասարդներից, ովքեր  մասնակցելով ռազմամարզական, արշավային ճամբարին, կներկայանան նաև իրենց անհատական ստեղծագործություններով երեք օր շարունակ ստեղծագործելով Սևանի ափին: Մասնակիցները իրենց ստեղծագործությունները կներկայացնեն հունիսի 12-ին «Ժայռ» ճամբարի առափնյա հատվածում: 

Ընդունելության պատասխանատու՝ Արման Երանոսյան
Տևողությունը՝ Հունիսի 12-15

Ուղղությունները.


  • հայրենաճանաչություն
  • արշավախմբային-վրանային կեցության հմտություններ
  • ռազմամարզական պարապմունքներ
  • բարձունքի հղթահարում
  • լող
  • նկարչական պլեներ
Հյուրերի ընդունելության առօրյա ճամբարային ժամանակացույցը՝ ըստ ճամբարային ծրագրի
Կից նաև.Ալիս Գևորգյանի  փառատոնային նախագիծը

Դասավանդողի բլոգ