четверг, 23 мая 2024 г.

«Համաչափությունը մեր կյանքում» հետազոտական աշխատանքի գրախոսություն

     Աշխատանքը, որի հեղիանակը 12-րդ դասարանի աշակերտ Արտակ Դանիելյանն է, առնչվում է համաչափություն հասկացությանը: Աշխատանքում ներկայացված են համաչափության տեսակները, սակայն յուրաքանչյուր տեսակի համար օրինակներ բերված չեն: Աշխատանքում անդրադարձ կա նաև շրջապատում, բնության մեջ հանդիպող առարկաների և կենդանիների, մարդկան մոտ հանդես եկող համաչափության օրինակների:

    Աշխատանքը կառուցվածքային առումով կարելի էր շատ ավելի հստակ կառուցել և հայերենի առումով էլ ձևակերպումներում խնդիրներ կան: Բովանդակության առումով, չնայած ներկայացված աշխատանքը ռեֆերատային է , բայց նույնիսկ այդ պարագայում կարելի էր գոնե ներկայացված գրականության ցանկից ավելին «քաղել»:

    Հաշվի առնելով այն փաստը, որ սովորողը 12-րդ դասարան է, առաջարկում եմ դրական գնահատել կատարված աշխատանքը: 


пятница, 3 мая 2024 г.

Հաշվետվություն - ապրիլ

 Ուղղություններ

Կաբինետային պարապմունքներ 

9-րդ դասարան

  • անցկացրել եմ կաբինետային պարապմունքներ 9-1  դասարանի սովորողների հետ,
  • կատարել ենք ավարտական շտեմարանի հարթաչափություն բաժինը

Դասավանդողի բլոգ