среда, 29 декабря 2021 г.

Նախագիծ: Թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ

 Նախագիծն իրականացվում է 

9-1 և 9-2 դասարանի սովորողների հետ

Նախագծի  նպատակն է․

  • ուսումնասիրել թեմատիկ նկարագրում նեկայացված հասկացությունները,
  • տիրապետել և կիրառել մեդագործիքները,  
  • վերլուծել և ներկայացնել թեմաներին առնչվող  առաջադրանքները
  • ավատական քննությունների նախապատրաստություն
Նախագծի իրականացման ընթացքը

Դասավանդողը ներկայացնում է ուսումնասիրվող նյութը, դրան առնչվող առաջադրանքները, մեդիագործիքները,  սահմանում նախագծի իրականացման ժամկետները,
Սովորողը վերլուծում է նյութը և դրան առնչվող առաջադրանքները, դրանց արդյունքները արտահայտում բլոգում 

Թվային ֆունկցիա նախագիծ

Նախագիծը իրականաացվում է 10֊րդ դասարանի

 ընտրության խմբի սովորողների հետ

Նախագծի  նպատակն է․

  • ուսումնասիրել թեմատիկ նկարագրում նեկայացված հասկացությունները,
  • տիրապետել և կիրառել մեդագործիքները, 
  • պատրաստել թեմաների առնչվող տեսադասեր 
  • վերլուծել և ներկայացնել թեմաներին առնչվող  առաջադրանքները
Նախագծի իրականացման ընթացքը

Դասավանդողը ներկայացնում է ուսումնասիրվող նյութը, դրան առնչվող առաջադրանքները, մեդիագործիքները,  սահմանում նախագծի իրականացման ժամկետները,
Սովորողը վերլուծում է նյութը և դրան առնչվող առաջադրանքները, դրանց արդյունքները արտահայտում բլոգում 

понедельник, 27 декабря 2021 г.

Հունվարյան ճամբար 2022

 Հունվարյան ճամբարի գործունեության ուղղություններն ու նախագծերը

  • ավարտական քննությունների նախապատրաստություն
  • բնագիտական ստուգատես
  • «Դիջիթեք 2022» ստուգատես
Նախագծեր
Մասնակիցներ՝ 9-1, 9-2 դասարանների, մաթեմատիկայի ընտրության խմբի սովորողներ և այլ ցանկացողներ: 

понедельник, 29 ноября 2021 г.

Հաշվետվություն: Ուսումնական նոյեմբեր

 

Հաշվետվություն սեպտեմբեր

9-րդ դասարան, հանրակրթական բաղադրիչ

10-րդ դասարան, մաթեմատիկայի ընթրությամբ գործունեության խումբ

воскресенье, 31 октября 2021 г.

Հեռավար սովորողների բլոգեր

10-րդ դասարան

1․ Ազնաուրյան Գորհարինե

Հանրահաշիվ

2․ Ազնաուրյան Մարիա

Հանրահաշիվ

3․ Խանբաբյան Բագրատ

Հանրահաշիվ

4․ Կարագյան Գոհար

Հանրահաշիվ

5․ Ենգիբարյան Լևոն

Հանրահաշիվ

6․ Մարգարյան Միքայել

Հանրահաշիվ

7․ Դադայան Անի

8․ Հոհաննիսյան Մարկ

9․ Գյուլազյան Անահիտ


пятница, 29 октября 2021 г.

Ուսումնական նոյեմբեր, 9-րդ դասարան

 30/11 Երկրաչափություն

Թեմա` Վեկտորի և թվի արտադրյալը

Առաջադրանքներ` դասագիրք, 94, 95, 96, 97, 

Հեռավար ինքնակրթության դպրոց: Նոյեմբեր 1-5

 Ուղղություններ - թեմաներ

  • խորհրդատվություն 9-րդ դասարան
  • թեմատիկա ամփոփման, ինքնաստուգման առաջադրանքներ , ընտրության գործունեության խումբ,10-րդ դասարան
  • ըստ ուսումնական ծրագրի թեմատիկ առաջադրանքներ, 11-րդ դասարան
  • խորհրդատվություն 12-րդ դասարան
  • հեռավար դպրոց 9-12֊րդ դասարան
Ուսումնական գործունեության թեմատիկ նկարագիր

Կես անկյան եռանկյունաչափական ֆունկցիաների ֆունկցիաների բանաձևերը

 


Կրկնակի անկյան եռանկյունաչափական ֆունկցիաների բանաձևերը

 





Երկու անկյունների գումարի և տարբերության եռանկյունաչափական ֆունկցիաների բանաձևերը

 

Բերման բանաձևեր

 



среда, 6 октября 2021 г.

Ուսումնական հոկտեմբեր 9


19/10 Երկրաչափություն

Թեմա` Շրջանագծի հավասարումը։

Առաջադրանքներ` դասագիրք, 24;25;26;27;28

15/10 Հանրահաշիվ



13/10 Հանրահաշիվ




11/10 Հանրահաշիվ


Լուծել խնդիրները

1․ Գիրքն ունի 60 էջ:Գրքից կարդացել են 2 անգամ ավելի շատ էջ, քան թե մնացել է կարդալու: Քանի՞ էջ է մնացել կարդալու:

2․ Թատրոնում կա 525 մարդ, ընդ որում տղամարդիկ երեխաներից 2 անգամ շատ են, իսկ կանայք տղամարդկանցից 10-ով ավելի: Քանի՞ երեխա կա թատրոնում:

3․ Ծովային կրիան կոկորդիլոսից 3 անգամ քիչ ապրեց, իսկ կետից՝ 2 անգամ շատ: Քանի՞ տարի ապրեց ծովային կրիան, եթե հայտնի է, որ կոկորդիլոսը կետից 250 տարի ավելի է ապրել

:

07/10 Երկրաչափություն

Թեմա` Միջնակետի կոորդինատները։ Երկու կետերի հեռավորությունը կոորդինատներով։

Առաջադրանքներ` դասագիրք, 11;12;14;15;16

четверг, 30 сентября 2021 г.

Հաշվետվություն սեպտեմբեր

9-րդ դասարան, հանրակրթական բաղադրիչ

суббота, 18 сентября 2021 г.

Ուսումնական սեպտեմբեր 11

Թեմա 1։ Աստճանային ֆունկցիա։ Բնական ցուցիչով աստիճանային ֆունկցիա

Առաջադրանքների կատարման վերջնաժամկետ՝ 22․09․2021

Տեսությունը և առաջադրանքները՝ տե՛ս դասագիրք էջ 3-6

Առաջադրանքներ՝ պատասխել <<Հասկացել եք դասը>> ներքո տրված հարցերին (էջ 5) , կատարել 1-8 առաջադրանքները (էջ 5-6)

 Թեմա 2։ f(x)=x^1/n ֆունկցիան և նրա հատկությունները։ 

Առաջադրանքների կատարման վերջնաժամկետ՝ 26․09 - 01․10

Տեսությունը և առաջադրանքները՝ տե՛ս դասագիրք էջ 6-8 

Առաջադրանքներ՝ պատասխել <<Հասկացել եք դասը>> ներքո տրված հարցերին (էջ 7) , կատարել 9-16 առաջադրանքները (էջ 8)


 


среда, 8 сентября 2021 г.

Ուսումնական սեպտեմբեր, 9

Սեպտեմբեր 26 - Երկրաչափություն

Թեմա՝ Ուղիղ, հատված, ճառագայթ, անկյուն

Առաջադրանքներ․ Դասագիրք"Երկրաչափություն 7", կատարել 184;  185; 186; 187

Սեպտեմբեր 27 - Հանրահաշիվ

Թեմա. Միանդամներ,  բազմանդամներ, բնական ցուցիչով աստճան

Առաջադրանքներ

пятница, 3 сентября 2021 г.

Հեռավար ուսուցման աշխատակարգ

 Դասավանդող: 

  • Կազմում և սովորողներին է ներկայացնում ուսումնասիրվող նյութի տեսությունը և առաջադրանքները,
  •  պարզաբանում առաջադրանքների կատարման ընթացքը, ժամկետները ու  անհրաժեշտ գործիքները,
  • ստուգում սովորողների կատարած առաջադրանքներն ու անհրաժեշտության դեպքում տալիս լրացուցիչ պարզաբանումներ,
  • յուրաքանչյուր ամիս ամփոփում է հեռավար ուսուցման աշխատանքները՝ գնահատելով նաև յուրաքանչյուր սովորողի ուսումնական գործունեության արդյունքները

воскресенье, 29 августа 2021 г.

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ: 12-րդ դասարանի 2021-2022 ուս. տարվա առարկայական ծրագիր

 Ավագ դպրոցի 12-րդ դասարանի «Մաթեմատիկա» առարկայի ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները,  Հանրակրթության պետական չափորոշիչի  և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  առարկայական ծրագրերի մշակման ներկայացվող պահանջները:


Ուսումնական միջավայր, անհրաժեշտ գործիքներ.
Առարկայի ուսումանսիրությունը իրականացվում է սովորաբար ուսումնական կաբինետում, որտեղ անհրաժեշտ է, որ առկա լինի, գրատախտակ, էլեկտրոնային գրատախտակ կամ արտապատկերիչ սարք, առարկայի ուսումնասիրությանը անհրաժեշտ գրականություն՝ տպագիր կամ էլեկտրոնային, համակարգիչ՝ միացված համացանցին:
Խմբայի կամ անհատական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է, որ դասավանդողը և սովորողները ունենան անհատական մեդիագործիքներ՝ նոթբուք, նեթբուք կամ պլանշետ, ինչպես նաև էլեկտրոնային կրիչներ:


суббота, 28 августа 2021 г.

Մաթեմատիկա: 11-րդ դասարանի 2021-2022 ուս. տարվա առարկայական ծրագիր

 Ավագ դպրոցի 11-րդ դասարանի «Մաթեմատիկա» առարկայի ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները,  Հանրակրթության պետական չափորոշիչի  և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  առարկայական ծրագրերի մշակման ներկայացվող պահանջները:


Ուսումնական միջավայր, անհրաժեշտ գործիքներ.
Առարկայի ուսումանսիրությունը իրականացվում է սովորաբար ուսումնական կաբինետում, որտեղ անհրաժեշտ է, որ առկա լինի, գրատախտակ, էլեկտրոնային գրատախտակ կամ արտապատկերիչ սարք, առարկայի ուսումնասիրությանը անհրաժեշտ գրականություն՝ տպագիր կամ էլեկտրոնային, համակարգիչ՝ միացված համացանցին:
Խմբայի կամ անհատական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է, որ դասավանդողը և սովորողները ունենան անհատական մեդիագործիքներ՝ նոթբուք, նեթբուք կամ պլանշետ, ինչպես նաև էլեկտրոնային կրիչներ:


четверг, 26 августа 2021 г.

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ: 10-րդ դասարանի 2021-2022 ուս. տարվա առարկայական ծրագիր

 Ավագ դպրոցի 10-րդ դասարանի «Մաթեմատիկա» առարկայի ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները,  Հանրակրթության պետական չափորոշիչի  և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  առարկայական ծրագրերի մշակման ներկայացվող պահանջները:


Ուսումնական միջավայր, անհրաժեշտ գործիքներ.
Առարկայի ուսումանսիրությունը իրականացվում է սովորաբար ուսումնական կաբինետում, որտեղ անհրաժեշտ է, որ առկա լինի, գրատախտակ, էլեկտրոնային գրատախտակ կամ արտապատկերիչ սարք, առարկայի ուսումնասիրությանը անհրաժեշտ գրականություն՝ տպագիր կամ էլեկտրոնային, համակարգիչ՝ միացված համացանցին:
Խմբայի կամ անհատական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է, որ դասավանդողը և սովորողները ունենան անհատական մեդիագործիքներ՝ նոթբուք, նեթբուք կամ պլանշետ, ինչպես նաև էլեկտրոնային կրիչներ:


среда, 25 августа 2021 г.

Մաթեմատիկա: 9-րդ դասարանի 2020-2021 ուս. տարվա առարկայական ծրագիր

 Ավագ դպրոցի 9-րդ դասարանի «Մաթեմատիկա» առարկայի ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները,  Հանրակրթության պետական չափորոշիչի  և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  առարկայական ծրագրերի մշակման ներկայացվող պահանջները:


Ուսումնական միջավայր, անհրաժեշտ գործիքներ.
Առարկայի ուսումանսիրությունը իրականացվում է սովորաբար ուսումնական կաբինետում, որտեղ անհրաժեշտ է, որ առկա լինի, գրատախտակ, էլեկտրոնային գրատախտակ կամ արտապատկերիչ սարք, առարկայի ուսումնասիրությանը անհրաժեշտ գրականություն՝ տպագիր կամ էլեկտրոնային, համակարգիչ՝ միացված համացանցին:
Խմբայի կամ անհատական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է, որ դասավանդողը և սովորողները ունենան անհատական մեդիագործիքներ՝ նոթբուք, նեթբուք կամ պլանշետ, ինչպես նաև էլեկտրոնային կրիչներ:


суббота, 29 мая 2021 г.

Ուսումնական չորրորդ շրջան

 Գործունեության ուղղություններ

Ավարտական քննության խորհրդատվություն  9--րդ դասարան

Միասնական քննության խորհրդատվություն  12--րդ դասարան

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփումներ

Կամավոր ատեստավորման նախապատրաստության աշխատանքներ

четверг, 25 марта 2021 г.

Տեսադասեր տարածաչափությունից։ Վեկտորները տարածության մեջ

Նպատակը՝
Ստեղծել ուսումնական նյութեր առցանց և հեռավար կրթության կազմակերպման համար։
Երկրաչափության տարածաչափության բաժնի թեմաներին առնչվող տեսադասերի ստեղծումը  նպատակ է հետապնդում լրացնել այն բացը, որն առկա է  հայկական կրթական մեդիատիրույթում։ 

Մեդիագործիքներ և ծրագրային հավելվածներ․

Տեադասերի պատրաստման ընթացքում կիրառվող հիմնական մեդիառեսուրսներն են  Geogebra, bandicam, bandicut ծրագրային հավելվածները, իսկ արդյունքերի ներկայացման հարթակները youtube.com -ում ստեղծված ալիքը և mediamathematic.blogspot.com ուսումնական բլոգը։

Տեսադասերի՝ որպես ուսումնական նյութերի արդյունավետության փորձարկումը

Տեսադասերը, որպես հիմնական ուսումնական նյութեր, օգտագործվելու են ապրիլ և մայիս ուսումնական ամիսների ընթացքում Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորողների հետ առցանց ուսւոմնական պարապմունքների ընթացքում։ 

Տեսադասերի թեմատիկ ցանկը

Վեկտորները տարածության մեջ բաժին

     * Վեկտորի հասկացությունը
     * Վեկտորների հավասարությունը
     * Վեկտորների գումարումը և հանումը
Տեսադաս 3․ Մի քանի վեկտորների գումարը։ Վեկտորի բազմապատկումը թվով    
     * Մի քանի վեկտորների գումարը
     * Վեկտորի բազմապատկումը թվով
Տեսադաս  4․ Համահարթ վեկտորներ
     * Համահարթ վեկտորներ
     * Զուգահեռանիստի կանոնը     
Տեսադաս 5․ Վեկտորների վերածումն ըստ երեք տարահարթ վեկտորների 
    * Վեկտորների վերածումն ըստ երեք տարահարթ վեկտորների

Կոորդինատների մեթոդը

Տեսադաս 6․ Կետի կոորդինատները և վեկտորի կոորդինատները
    * Կոորդինատային ուղղանկյուն համակարգը տարածության մեջ
    * Կետի կոորդինատները
    * Վեկտորի կոորդինատները 
Տեսադաս 7․ Վեկտորի կոորդինատների և կետերի կոորդինատների կապը
    * Վեկտորի կոորդինատների և կետերի կոորդինատների կապը
Տեսադաս 8․ Պարզագույն խնդիրներ կոորդինատներով
    * Հատվածի միջնակետի կոորդինատները
    * Վեկտորի երկարության հաշվումը նրա կոորդինատներով
    * Երկու կետերի հեռավորությունը
Տեսադաս 9 ․ Հարթության վրա գծի հավասարումը
    * Շրջանագծի հավասարումը
    * Ուղղի հավասարումը

четверг, 18 марта 2021 г.

Դասավանդողի գարնանային ճամբարի ծրագիր

 Ճամբարային գործունեության ուղղություններ

  • Կրթահամալիրում «Մաթեմատիկա» առարկայի դասավանդման չափանիշների և մեթոդների ստեղծմանն ուղղված աշխատանքներ մասնագիտական խմբում,
  • «Հանրակրթական մաթեմատիկան» Ավագ դպրոցում․ ծրագրային և չափորոշչային փոփոխությունների առաջարկի ամբողջացում և նեկայացում՝ հոդվածի տեսքով
  • Շրջակա միջավայրի մաքրություն և խնամք
  • Տեսադասերի պատրաստում

понедельник, 1 марта 2021 г.

Հաշվետվություն - փետրվար


  • անցկացրել եմ կաբինետային պարապմունքներ 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի սովորողների հետ (ըստ նախապես որոշված թեմաներով),
  •  կազմել և բլոգում տեղադրել եմ պարապմունքների թեմաներին առնչվող ուսումնական նյութեր և առաջադրանքներ
  •   "Հետաքրքիր մաթեմատիկա" էջում շարունակել եմ տեղադրել նոր խնդիրներ,
  • "Վազորդների խնդիրը" իր  լուծմամբ տեղադրվել է  "Մաթեմատիկա" ամսագրի առաջիկա համարում: Առաջիկայում այս էջը մտադիր եմ վերածել առանձին հարթակի, որտեղ սովորողները, որքան հնարավոր է, իրական պայմաններում կներկայացնեն առաջադրված խնդիրների լուծումները տեսանյութերի ձևով:
  •  շարունակում եմ իմ կողմից ստեղծված տարածաչափություն յութուբյան ալիքում տեղադրել տեսադասեր

пятница, 5 февраля 2021 г.

Թվային հաջորդականություններ

 Թեմատիկ հարցաշար

1. Ի՞նչ է թվային հաջորդականությունը

Ո՞րն են անվանում հաջորդականության n-րդ կամ ընդհանուր անդամ:

Ինչպե՞ս է կոչվում հաջորդականության անկախ փոփոխականը:

Հաջորդականության տրման ի՞նչ եղանակներ գիտեք:

Ե՞րբ են ասում, որ հաջորդականությունը՝  աճող է, նվազող է, սահմանափակ է, հաստատուն է:

Առաջադրանքներ: Դասագիրք 84 էջ, 253 - 272

Թույնի խնդիր


 

четверг, 4 февраля 2021 г.

Ալ-Կաշի խնդիրը

  Մեկ ամսվա (երեսուն օր) համար աշխատողին պետք է վճարեին տասը դինար և մեկ շոր: Բայց նա աշխատեց ընդամենը երեք օր և ստացավ միայն մեկ շոր: Ինչքա՞ն արժե շորը:

(Պատմական. Ալ-Կաշի, 15-րդ դար)

Սագերի խնդիրը

 Հինավուրց, 16-րդ դար: Թռչում էր սագերի երամը, երբ հանդիպեց մեկ սագ և ասաց. <<- Բարև 100 սագեր: - Մենք հարյուր չենք. մենք էլի մեր չափ, մեր կեսի չափ, մեր քառորդի չափ ու մեկ էլ դու՝ կլինենք հարյուր, - պատասխանեցին երամի սագերը>>: Քանի՞ սագ կար երամում:

Բերված տեսքի քառակուսային հավասարումներ

Քառակուսային հավասարումներ

вторник, 26 января 2021 г.

Ճամբարային գործունեության հաշվետվություն

 Ձմեռային ճամբարին իմ գործունեությունը , անկախ առաջացած որոշակի դժվարությունների՝ համարում եմ օգտակար և արդյունավետ:

  • անցկացրել եմ ամենօրյա կաբինետային պարապմունքներ 9-րդ, 11-րդ 12-րդ դասարանի սովորողների հետ (ըստ նախապես որոշված թեմաներով),
  • բլոգում ստեղծել եմ "Հետաքրքիր մաթեմատիկա" էջը, որտեղ պարբերաբար ավելացվում են խնդիրներ, որոնք նախատեսված են ինչպես տարատարիք սովորողների, այնպես էլ դասավանդող գործընկերների համար: Այդ խնդիրներից մեկը՝ "Վազորդների խնդիրը" իր  լուծմամբ կտեղադրվի "Մաթեմատիկա" ամսագրի առաջիկա համարում: Առաջիկայում այս էջը մտադիր եմ վերածել առանձին հարթակի, որտեղ սովորողները, որքան հնարավոր է, իրական պայմաններում կներկայացնեն առաջադրված խնդիրների լուծումները տեսանյութերի ձևով:
  • "Մաթեմատիկա" ամսագրի համար հոդվածներ ենք պատրաստել նաև 12-րդ դասարանի սովորողներ Սահակյան Սևակի և Դավիդավյան Աշոտի հետ, որոնք առաջարկվելու են առաջիկա համարներում զետեղելու համար. ամսագրի հեռանկարի հետ կապված ևս առաջարկներ ունեմ, որոնք կներկայացնեմ խմբագրակազմին:
  • հավաքագրում եմ խնդիրներ ներկայացնելու փետրվարի  մաթեմատիկական ֆլեշմոբի 4-րդ մակարդակում,
  • բլոգում ակտիվ եմ, սակայն հավաքագրված շատ խնդիրներ և ուսումնական երրորդ շրջանին վերաբերվող նյութեր կան, որոնք առայժմ չեն տեղադրված բլոգում՝ կտեղադրեմ,
  • տեսադասերի մասին, շարունակում եմ երկրաչափության տարածաչափություն բաժնի թեմաներին վերաբերվող նախապատրաստական աշխատանքներ կատարել, ունեմ 5 տեսադասի համար  պատրաստի նյութ, որոնք չեմ կարողացել տեսաձայնագրել (իմ ձեռքի տակ եղած նոթբուքերը ֆիզիկապես և բարոյապես մաշված են և որակյալ տեսաձայնագրում անել հնարավոր չէ)
  • ներառվել և մասնակցել եմ հասարակագիտական խմբի կողմից կազմակերպված քննարկումներին և սեմինարներին (օրացույցում կոնկրետ տեղադրված են օրերը),
  • ճամփորդությունների մասին, ցանկանում էի կոնկրետ նախագծով մեկնել Արատես, սակայն Արատեսյան գրաֆիկը խիստ հագեցած էր և հուսով եմ այդ ճամփորդությունը կիրականացնեմ փետրվարին,

Վազորդների խնդիրը

 Ամենաքիչը քանի՞ մրցավազք է անհրաժեշտ կազմակերպել, որպեսզի 25 մարզիկներից լավագույն 3-ին որոշենք, եթե հայտնի է, որ մեկ մրցավազքին առավելագույնը կարող է մասնակցել 5 մարզիկ: Խնդիրը լուծելիս պետք է հաշվի առնել, որ վարկյանաչափ չի օգտգործվում, իսկ մարզիկների արագությունները փուլից փուլ չեն փոխվում՝ հաստատուն են:

Դրամապանակների խնդիրը

 Ունենք մետաղադրամներ պարունակող երկու դրամապանակ: Մի դրամապանակ 2 անգամ շատ մետաղադրամ է պարունակում քան մյուսը: Երբ երկու դրամապանակներն էլ բացեցին և հաշվեցին  մետաղադրամները ՝ պարզվեց, որ դրանց ընդհանուր քանակը հավասար է 20-ի: Արդյո՞ք  այդպիսի բան հնարավոր է:

Երկրաչափական պրոգրեսիա

 


четверг, 21 января 2021 г.

Կեղծված պարկի խնդիր

Արքային տեղեկացրեցին, որ իր գանձարան բերված ոսկյա մետաղադրամներով 10 պարկերից մեկում մետաղադրամները կեղծ են, ընդ որում՝ կեղծ մետաղադրամները 0,1 գրամ թեթև են կշռում ոսկյա մետաղադրամներից: Ինչպե՞ս հաջողվեց արքային ընդամենը մեկ կշռումով պարզել,  թե որ պարկում էին կեղծ մետաղադրամները: Խնդիրը լուծելիս պետք է հաշվի առնել, որ արքայի ձեռքի տակ կար մետաղադրամների քաշը անգամ միլիգրամներով արտահայտող կշեռք:

Խաղաքարտերի խնդիր

Անտեսանելի մութ սենյակում սեղանի վրա դրված է 52 խաղաքրտերից բաղկացած տրցակ,  ընդ որում՝ այդ խաղաքարտերից 10-ը տրցակում շրջված են դիմերեսով: Պահանջվում է դրանք բաժանել երկու տրցակների այնպես, որ ստացված տրցակներից յուրաքանչյուրում դիմերեսով շրջված խաղաքարտերի քանակը լինի հավասար:  Խնդիրը լուծելիս պետք է հաշվի առնել, որ տրցակների բաժանելիս պարտադիր չէ, որ երկու տրցակներն էլ պարունակեն միևնույն քանակությամբ խաղաքարտեր, և խաղաքարտերը շոշափելիս անհնար է կռահել, թե ինչ դրքով են դրանք տրցակում տեղադրված:

среда, 20 января 2021 г.

Տղաների տարիքը

 Հանդիպում են երկու ընկերներ, որոնք երկար ժամանակ իրար չէին տեսել:

Ընկերներից մեկը հարցնում է մյուսին.

- Քանի՞ երեխա ունես:

- Երեք տղա:

- Քանի՞ տարեկան են:

- Հանրագումարով 13:

- Ուզում ես հանելուկ լուծեմ: Այդ դեպքում այլ հուշում էլ արա:

- Եթե բազմապատկենք տարիքները, ապա կստանանք այն շենքի պատուհանների քանակը:

- Մեկ հուշում էլ...

- Ավագ տղաս գանգուր մազեր ունի

- Լավ, հասկացա...

Ընկերը ճիշտ ասում է տղաների տարիքը: Ինչպե՞ս գլխի ընկավ ընկերը, քանի՞ տարեկան էին տղաները:

Թույնի խնդիր

 Ունենք լաբարատոր 10 մկներ և 100 շիշ գինի, որոնցից մեկին ավելացրել են  թույն: Հայտնի է, որ թույնը մկնիկին սպանում է 1 օրվա ընթացքում: Օգտագործելով  մկներին (10-ից ցանկացած քանակությամբ)՝ ամենաքիչը քանի՞ օր կպահանջվի պարզելու, թե որ շիշն է թունավորված: 

вторник, 12 января 2021 г.

Արցախյան հիմնախնդիր: Սեմինար-քննարկում

 

Սեմինար-քննարկման նպատակն է անդրադառնալ արցախյան հիմնախնդրին, առաջացման պատմությանը, ժամանակային տարբեր փուլերում հիմնախնդրի լուծման առաջարկված տարբերակներին, հանրության մոտ ձևավորված և արմատացած միֆերին: Քննարկման նպատակն է նաև բացահայտել սովորողների շրջանում  հիմնախնդրի հայանպաստ լուծման հնարավոր տարբերակների, ինչպես նաև, ե՞րբ ենք հաղթած կամ ե՞րբ չենք պարտված հաճախ տրվող հարցերի պատասխանների վերաբերյալ առկա ընկալումներն ու տեսակետները:  

Անցկացման օրը՝ հունվար 29, վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ, ժամը՝ 11:00, տևողությունը՝ 1 ժամ:

Ձևաչափ


понедельник, 11 января 2021 г.

Ձմեռային ճամբար 2021

 Ուղղություններ՝ ըստ դասարանների

9-րդ դասարան - 

Ավարտական քննությունների նախապատրաստում 

11- րդ դասարան ընտրությամբ գործունեության դասարան - 

Լոգարիթմական ֆունկցիայի հետազոտում

12- րդ դասարան - Ավարտական քննությունների նախապատրաստում

Տարատարիք սովորողների ընդգրկմամբ

Արատես դպրական կենտրոն արտագնա բաց դաս՝ Մասնագիտական կողմնորոշման հիմնական սկզունքները թեմայով

Անհատական և թիմային բանավեճերի նախապատրաստում և իրականացում

Դասավանդողի բլոգ