вторник, 12 декабря 2017 г.

Հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբարի հինական ուղղությունները

  • <<Ռոսգոստրախ-Արմենիա>> ԱՓԲԸ-ի հետ համատեղ ապահովագրական և ֆինանսական ուսուցման դասընթացներ, խմբի ձևավորում- Ավագ դպրոցի սովորողներ,
  • Սովորողներին մաթեմատիկական օլիմպիադայի մասնակցության նախապատրաստում - Միջին դպրոցի սովորողներ
  • Ճամբարին ջավախքյան տարատարիք սովորողների ներառմանը միտված աշխատանքներ, համատեղ նախագծերի իրականացում,
  • Օրացույցով նախատեսված նախագծերի մասնակցություն

понедельник, 27 ноября 2017 г.

Ուսումնական դեկտեմբեր

Սովորողների անհատական աշխատանքների ամփոփումը բլոգերում
7-րդ դասարան 
 Հանրահաշվի բաղադրիչ
  • Միանդամներ, 
  • Բազմանդամներ,
Երկրաչափության բաղադրիչ
  • Նախնական երկրաչափական տեղեկություններ
  • Եռանկյուն: Հավասար պատկերներ
9-րդ դասարան
  • Հաջորդականություններ: Թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ
  • Նման պատկերներ: Եռանկյունների նմանության հայտանիշները
10-րդ դասարան  Տնտեսագիտություն



воскресенье, 1 октября 2017 г.

Հայ-վրացական կրջական կամուրջներ: Բարեկամության վերելք...



Նախագծի իրականացումը պետք է դիտարկել  <<Մխիթար Սեբաստացի >>  կրթահամալիր իրականացվող <<Հայ-վրացական կրթական կամուրջներ>>  և <<Բարձունքի հաղթահարում>> շուրջտարյա ուսումնական նախագծերի շրջանակում, որի նպատակն է ամրապնդել Ջավախքում ունեցած կապերը, հաստատել նոր կապեր, ստեղծել հնարավորություն կրթահամալիրի և Ջավախցի սովորողների միջև կապերի հաստատման, միասին երեք օր շփվելո, ճամփորդելու և պարզապես ապրելու...
Կրթամշակութային այս ուղտագնացությունը բազմադարյա ավանդապատման, լեգենդի հետքերով արշավ է  դեպի Թմկաբերդի ամրոց, որը գալիս է լրացնելու կրթահամալիրի կողմից Ջավախքում հետևողականորեն իրականացվող նախագծերի բազմազանությունը, ինչպես նաև հնարավորություն է հիանալ ստեղծագործ մարդու արարչագործության,   վառ երևակայության  և Ջավախքի հրաշք բնության ներդաշնակությամբ: Նախագիծը հնարավորություն է նոր բացահայտումների, Ջավախքում ապրող հայրենակիցների հետ կրթական, մշակութային և մարդկային պարզ շփումների, նոր կապերի, ինչպես նաև արդեն առկա կապերի խորացման և փոխադարձ այցելությունների և մշակութային, ուսումնական նոր ձեռնարկումների մեկնարկի ազդարարման...
Ճամփորդության ծրագրի նախագիծ

Տևողությունը՝ հոկտեմբերի 13-15


Ուղեկցող դասավանդողներ՝ Արման Երանոսյան, Ալեքսանդր Սարգսյան, Լուսինե 
հոկտեմբեր 13
                                                   
Մեկնումը՝  11:00 Մայր դպրոցի բակ
14:00 - 15:00 մասնակցություն համերգ ներկայացմանը,
15:30-16:00 Ճաշ, հանգիստ Գյումրիում
16:00-19:00 Ուղևորություն դեպի Դամալա գյուղ, 
20:00 - 20:30 Ճամփորդության մասնակիցների գիշերակացի համար բաշխում՝ ըստ հասակակից սովորողների
20:30 - ճամփորդության մասնակիցների բաշխում հյուրընկալ տներում
Հանգիստ Դամալա գյուղում






воскресенье, 24 сентября 2017 г.

Թմկաբերդ: Օր երկրորդ..

Թմկաբերդ. օրվա նկարագիր

Ճամփորդության մեկնակը ազդարարվեց 9:00-ին: Ջավախքի տարբեր անկյուններից նախագծին միացած մասնակիցները հավաքվեցին Ախալքալաքիի Սուրբ խաչեկեղեցում, աղոթեցին, ստացան օրհնություն եկեղեցու սպասավոր Տեր Տաթևից և շարժվեցինք դեպի Թմկաբերդ:

Վահանավանք (Ֆոտոշարք)



Թմկաբերդ (Ֆոտոշարք)


суббота, 23 сентября 2017 г.

Թմկաբերդ մեկնողները Վաչիանում են...

 «Հայ-վրացական կամուրջներ», «Բարձունքի հաղթահարում» նախագծերի շրջանակներում Ջավախք մեկնած ուսումնահայրենագիտական ճամփորդության մասնակիցները արդեն Ջավախքում են: Մասնակիցները արդեն բաժանվել են փոքր խմբերի և տեղավորվել  իրենց հասակակից սովորողների տներում:

вторник, 29 августа 2017 г.

Նախագծերով ուսուցում: Սեպտեմբեր 4-8












Միջին դպրոց, 7-րդ դասարան

Geogebra գործիքը և դրա հնարավորությունները:

Նախագծի նպատակն է միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորողներին ներկայացնել Geogebra գործիքը, դրա կիրառությունները հանրահաշվական և երկրաչափական խնդիրների լուծման ժամանակ

Դասավանդող. ներկայացնում է Geogebra գործիքը, դրա հնարավորությունները, սովորողներին ուղարկում է գործիքի օգնությամբ արդեն պատրաստի առարկայական տեսադասը, տալիս առաջադրանքներ, հետևում դրանց կատարման ընթացքին, ստուգում կատարված առաջադրանքները, հետևում, որ արդյունքները հրապարակվեն սովորողների անհատական ուսումնական բլոգերում,
Սովորող: Սովորողը ուսումնական պարապմունքներին ներկայանում է մեդիագործիքով (նոթբուք կամ նեթբուք), բլոգում բացում Մաթեմատիկա բաժին՝ Հանրահաշիվ և Երկրաչափություն առանձնացված բաժիններով, ծանոթանում է Geogera ծրագրին, գործիքի օգնությամբ կատարում դասավանդողից ստացված առաջադրանքները և արդյունքները հրապարակում բլոգում:


воскресенье, 11 июня 2017 г.

Մանկավարժական աշխատողների ամառային ճամբար 2017

Ուղղություններ

Պարտադիր բաղադրիչ

  • Մարզական պաապմունք. Ֆուտբոլ, հեծանվասպորտ, սեղանի թենիս (նշված է ըստ առաջնահերթության),
  • Ընդհանուր պարապմունք
  • Հանրօգուտ աշխատանք- Ավագ դպրոցի ներքին բակ
  • Գետը քաղաքում նախագիծ

Անհատական ծրագիր

  • հունիսի 22-24 դեպի Ջավախք նախատեսված կրթամշակութային արշավի նախապատրաստական աշխատանքներ, ծրագրի հրապարակում,
  • մանկավարժական աշխատողի վերապատրասման աշխատանքներ,
  • հունիսի 22-24 Ջավախք կրթամշակութային արշավ:
Ակտիվ մասկացություն կրթահամալիրային օրացույցով նախատեսված կրթամշակութային փառատոններին


вторник, 14 февраля 2017 г.

Ավարտական քննությունների նախապատրաստության նախագիծ

Հանրահաշվի բաղադրիչ

Բնական թվեր

Թվային բազմություններ
  • Ենթաբազմություններ
  • Բազմությունների միավորում
  • Բազմությունների հատում
  • Բազմությունների հանում

Թվային արտահայտություններ
  • Թվային բազմություններ,
  • Թվային արտահայտություններ

Արտահայտությունների ձևափոխություն և արժեքի հաշվում
  • Հանրահաշվական արտահայտություններ,
  • Նույնական ձևափոխություններ,


Հավասարումներ
  • Գծային հավասարումներ,
  • x^n=a տեսքի հավասարումներ,
  • Քառակուսային հավասարումներ,
  • Ռացիոնալ հավասարումներ

Անհավասարումներ
  • Գծային հավասարումեր,
  • Քառակուսային անհավասարումներ,
  • Ռացիոնալ անհավասարումներ

Տեքստային խնդիրներ
  • Տոկոսային առնչություններ,
  • Լուծույթներ, խառնուրդներ, համաձուլվածքներ
  • Հեռավորություն, արագություն, ժամանակ
  • Համատեղ աշխատանք

Հաջորդականություններ
  • տեղափոխություններ,
  • զուգորդություններ,
  • կարգավորումներ,
  • թվաբանական պրոգրեսիա,
  • երկրաչափական պրոգրեսիա,
Պատահույթ, պատահույթի հավանականություն

Երկրաչափության բաղադրիչ


Հարթաչափություն
  • Հարթություն, կետ, ուղիղ, հատված, ճառագայթ, անկյուն
  • Կից անկյուններ,
  • Հակադիր անկյուններ,
  • Անկյան կիսորդ: Հատվածի միջնուղղահայացը:
  • Երկու ուղիղների զուգահեռության երեք հայտանիշները
  • Թալեսի թեորեմը
Եռանկյուն
  • Բազմանկյուններ
  • Եռանկյուն


Տարածաչափություն



Մաթեմատիկայի խորացված գործունեությամբ խումբ

Դասավանդող՝ Արման Երանոսյան
Ժամերի քանակը՝ շաբաթական 4 ժամ
Նպատակ: 

 Խմբի գործունեության նպատակներն են.

Նպատակների իրագործման միջոցները՝
  • ամենամսյա քառամակարդակ մաթեմատիկական ֆլեշմոբերի խնդիրների վերլուծություն,
  • քաղաքային, մարզային, հանրապետական օլիմպիադաներում առաջադրված խնդիրների լուծում և վերլուծում,
  •  «Կենգուրու»  մաթեմատիկական մրցույթում առաջադրված խնդիրների լուծում և վերլուծում,
  • կիրառական և կառուցման խնդիրների ուսումնասիրություն և վերլուծություն,
  • մեդիագործիքների կիրառում և արդյունքների ներկայացում,
  • հիմնական կրթության մաթեմատիկայի բլոգի ստեղծում և վարում,
  • ճամփորդություններ և այլն:

Մասնակիցներ: Խմբի աշխատանքներին կարող են մասնակցել 9-րդ դասարանի սովորողները:

воскресенье, 12 февраля 2017 г.

Մաթեմատիկա 10 փետրվար

Նախագիծ 1 - Եռանկյունաչափություն

1.1 Ռադիան դրական և բացասական պտույտներ
1,2 Թվային արգումնետի եռանկյունաչափական ֆունկցիաներ
1,3 Եռանկյունաչափական ֆունկցիաների նշանները
1,4 Հիմնական եռանկյունաչափական նույնությունները
1,5 Բերման բանաձևերը
1,6 Երկու անկյունների գումարի և տարբերության եռանկյունաչափական ֆունկցիաների բանաձևերը
1,7 Կրկնակի անկյան եռանկյունաչափական ֆունկցիաների բանաձևերը
1,8 Կես անկյան եռանկյունաչափական ֆունկցիաների բանաձևերը
1,9 Եռանկյունաչափական ֆունկցիաների արտադրյանլի և գումարի բանաձևերը
1,10 Եռանկյունաչափական արտահայտությունների նույնական ձևափոխություններ

Նախագիծ 2 - Ֆունկցիա

2.1 Թվային ֆունկցիա
2.2 Ֆունկցիայի գրաֆիկը
2.3 Գործողություններ ֆունկցիաների հետ
2.4 Ֆունկցիայի գրաֆիկի ձևափոխություններ
2.5 Կոտորակագծային ֆունկցիա
2.6 Սահմանափակություն, մեծագույն և փոքրագույն արժեքներ
2.7 Ֆունկցիայի պարբերականությունը
2.8 Զույգ և կենտ ֆունկցիաներ
2.9 Ֆունկցիայի մոնոտոնության միջակայքերը և էքստրեմումները
2.10 Ֆունկցիայի հետազոտման ուրվագիծը և գրաֆիկի կառուցումը
2.11 Հակադարձ ֆունկցիան և գրաֆիկը

Նախագիծ 3 - Թվային արգումենտի եռանկյունաչափական ֆունկցիաներ և եռանկյունաչափական հավասարումներ

3.1 Սինուս և կոսինուս ֆունկցիաների հատկություններն ու գրաֆիկները
3.2 Տանգենս և կոտանգենս ֆունկցիաների հատկություններն ու գրաֆիկները
3.3 Թվի արկսինուսը, արկկոսինուսը, արկտանգենսը և արկկոտանգենսը
3.4 Պարզագույն եռանկյունաչափական հավասարումների լուծման բանաձևերը
3.5 Եռանկյունաչափական հավասարումներ








вторник, 31 января 2017 г.

Հաշվետվություն- Հունվար

Ձմեռային ճամբարի հաշվետվությունը
  • սովորողներին ներկայացվել է դասավանդողների ճամբարային նախագծերը, կատարվել են պարզաբանումներ,
  •  անկացրել եմ 9-3 և 9-4 դասարանների հետ խորհրդավտություն մաթեմատիկա առարկայից,
  • մասնակցել եմ մարզական պարապմունքների սահնակ մարզաձևից 9-4 դասարանի հետ,
  • Հասմիկ Նալբանդյանի հետ հանդիսացել ենք Վանաձորից և Գավառից բնագիտական ստուգատեսին մասնակցող սովորողների, նրանց ուղեկցող ուսուցիչների խմբի և երեք օր անընդհատ ուղեկցել ենք և աջակցել ենք խմբերի նախանշված ծրագրի իրագործմանը (հյուրընկալում, տեղավորում, շրջայցեր, կլոր սեղանների մասնակցություն, ստուգատեսին պատշաճ մասնակցության նախապատրաստական աշխատանքներ),
  • ունեցել եմ մեկօրյա ճամփորդություն Վանաձորից ժամանած հյուրերի հետ Էմիածին,
  • ներկա եմ գտնվել նաև Ավագ դպրոցի ընթերցասրահում Բիլայնի ընկերության կողմից մեր սովորողների մրցութային ընտրությանը  (մասնակից 10 սովորողների ընտրությունը Եղիազարյան Լիլի ցանկությամբ ես եմ կատարել ):

воскресенье, 29 января 2017 г.

Անհատական ուսումնական պլան: Երրորդ շրջան

Ուսումնական փետրվար

9-րդ դասարան (9 -3; 9-4)

Հանրահաշիվ

Հաջորդականություններ, թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ,

Երկրաչափություն

Նման եռանկյուններ

Ինչպես նաև՝

Հունվարյան և փետրվարյան մաթեմատիկական ֆլեշմոբի առաջադրանքների լուծում և վերլուծում, 

<<Կենգուրու>> մաթեմատիկական մրցույթի տիպային խնդիրների ներկայացում, քննարկում,

10-րդ դասարան

<<Տնտեսական զարգացման ուղղությունները>> թեմայով քննարկումներ,

Ճամփորդություն <<Բիլայն>> ընկերություն.

Քոլեջ 1-ին կուրս, Քոլեջ 2-3 կուրս

Հունվարյան Ֆլեշմոբի առաջադրանքների քննարկում, 
<<Կենգուրու>> մաթեմատիկական մրցույթի տիպային խնդիրների ներկայացում, քննարկում
Կիրառական խնդիրների լուծում

Կրթահամալիրի օրացույցով նախատեսված ընդհանուր ուսումնական պարապմունքների և ծեսերի կազմակերպում և մասնակցություն,

<<Կենգուրու>> մաթեմատիկական մրցույթի համակարգում,
Մաթեմատիկական ֆլեշմոբի գործուն մասնակցություն (համակարգող կամ պատասխանատու)












воскресенье, 8 января 2017 г.

Ձմեռային ճամբար: Անհատական պլան

Երկուշաբթի
9:00-9:30 - Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30-11:00 - Սովորողների հետ նախագծային ճամբարի անհատական պլանների քննարկում
11:00-12:30 - Առարկայական խորհրդատվություն (մաթեմատիկա 9-րդ)
12:30-13:00 - Ընդմիջում
13:00-14:00 - Պարատուն


Երեքշաբքի
9:00 - 9:30 - Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30 -11:00- Դիջիթեք և Բնագիտատեխնիկական ստուգատեսների նախապատրաստական աշխատանքներ
11:00 - 12:30 - Բակային աշխատանք
12:30- 13:00 - Ընդմիջում
13:00-14:00  - Մարզական պարապմունք


Չորեքշաբթի
9:00-9:30 - Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30-11:00 - Ֆինանսական գրագիտության դաս
11:00-12:30 - Առարկայական խորհրդատվություն (մաթեմատիկա 9-րդ)
12:30-13:00 - Ընդմիջում
13:00-14:00 - Պարատուն

Հինգշաբթի
9:00-9:30 - Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30-11:00 - Ֆինանսական գրագիտության դաս
11:00-12:30 - Պարատուն
12:30-13:00 - Ընդմիջում
13:00-14:00 - Մարզական պարապմունք

Ուրբաթ

9:00-9:30 - Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30-11:00 - Ֆինանսական գրագիտության դաս
11:00-12:30 - Ստուգատեսերի նախապատրաստական աշխատանքներ
12:30-13:00 - Ընդմիջում
13:00-14:00 -  Մարզական պարապմունք

Դասավանդողի բլոգ