суббота, 23 сентября 2017 г.

Թմկաբերդ մեկնողները Վաչիանում են...

 «Հայ-վրացական կամուրջներ», «Բարձունքի հաղթահարում» նախագծերի շրջանակներում Ջավախք մեկնած ուսումնահայրենագիտական ճամփորդության մասնակիցները արդեն Ջավախքում են: Մասնակիցները արդեն բաժանվել են փոքր խմբերի և տեղավորվել  իրենց հասակակից սովորողների տներում:




Ճանապարհին կանգառ ենք ունեցել Գյուրիում, շրջել ենք Գյումրիի քաղաքային հրապարակում, այցելել ենք Սուրբ Աստվածածին և վերանորոգվող Ամենափրկիչ եկեղեցիներ: Մինչ հայ-վրացական սահմանը հատելը ճաշել ենք Թորոս գյուղի հարակից աղբյուրի մոտ:




Հասնլով Ջավախքի Վաչիան գյուղ`  մեզ դիմավորեց արդեն սեբաստացիական շրջանակներում քաջ հայտնի, մեր բարեկամ, պարուսույց  Նասլետ Քեհյանը: Նասլետի ուղեկցությամբ շրջեցինք Վաչիան գյուղում, եղանք գյուղի եկեղեցում և գյուղով մեկ սփռված մատուռներում (մանրամասնները շուտով):


Տեղեկացնեմ, որ խմբի հետ կարելի է կապ պահել զանգահարելով +995-574-07-77-64 հեռախոսահամարով:

Комментариев нет:

Отправить комментарий

Դասավանդողի բլոգ