вторник, 26 января 2021 г.

Ճամբարային գործունեության հաշվետվություն

 Ձմեռային ճամբարին իմ գործունեությունը , անկախ առաջացած որոշակի դժվարությունների՝ համարում եմ օգտակար և արդյունավետ:

  • անցկացրել եմ ամենօրյա կաբինետային պարապմունքներ 9-րդ, 11-րդ 12-րդ դասարանի սովորողների հետ (ըստ նախապես որոշված թեմաներով),
  • բլոգում ստեղծել եմ "Հետաքրքիր մաթեմատիկա" էջը, որտեղ պարբերաբար ավելացվում են խնդիրներ, որոնք նախատեսված են ինչպես տարատարիք սովորողների, այնպես էլ դասավանդող գործընկերների համար: Այդ խնդիրներից մեկը՝ "Վազորդների խնդիրը" իր  լուծմամբ կտեղադրվի "Մաթեմատիկա" ամսագրի առաջիկա համարում: Առաջիկայում այս էջը մտադիր եմ վերածել առանձին հարթակի, որտեղ սովորողները, որքան հնարավոր է, իրական պայմաններում կներկայացնեն առաջադրված խնդիրների լուծումները տեսանյութերի ձևով:
  • "Մաթեմատիկա" ամսագրի համար հոդվածներ ենք պատրաստել նաև 12-րդ դասարանի սովորողներ Սահակյան Սևակի և Դավիդավյան Աշոտի հետ, որոնք առաջարկվելու են առաջիկա համարներում զետեղելու համար. ամսագրի հեռանկարի հետ կապված ևս առաջարկներ ունեմ, որոնք կներկայացնեմ խմբագրակազմին:
  • հավաքագրում եմ խնդիրներ ներկայացնելու փետրվարի  մաթեմատիկական ֆլեշմոբի 4-րդ մակարդակում,
  • բլոգում ակտիվ եմ, սակայն հավաքագրված շատ խնդիրներ և ուսումնական երրորդ շրջանին վերաբերվող նյութեր կան, որոնք առայժմ չեն տեղադրված բլոգում՝ կտեղադրեմ,
  • տեսադասերի մասին, շարունակում եմ երկրաչափության տարածաչափություն բաժնի թեմաներին վերաբերվող նախապատրաստական աշխատանքներ կատարել, ունեմ 5 տեսադասի համար  պատրաստի նյութ, որոնք չեմ կարողացել տեսաձայնագրել (իմ ձեռքի տակ եղած նոթբուքերը ֆիզիկապես և բարոյապես մաշված են և որակյալ տեսաձայնագրում անել հնարավոր չէ)
  • ներառվել և մասնակցել եմ հասարակագիտական խմբի կողմից կազմակերպված քննարկումներին և սեմինարներին (օրացույցում կոնկրետ տեղադրված են օրերը),
  • ճամփորդությունների մասին, ցանկանում էի կոնկրետ նախագծով մեկնել Արատես, սակայն Արատեսյան գրաֆիկը խիստ հագեցած էր և հուսով եմ այդ ճամփորդությունը կիրականացնեմ փետրվարին,

Վազորդների խնդիրը

 Ամենաքիչը քանի՞ մրցավազք է անհրաժեշտ կազմակերպել, որպեսզի 25 մարզիկներից լավագույն 3-ին որոշենք, եթե հայտնի է, որ մեկ մրցավազքին առավելագույնը կարող է մասնակցել 5 մարզիկ: Խնդիրը լուծելիս պետք է հաշվի առնել, որ վարկյանաչափ չի օգտգործվում, իսկ մարզիկների արագությունները փուլից փուլ չեն փոխվում՝ հաստատուն են:

Դրամապանակների խնդիրը

 Ունենք մետաղադրամներ պարունակող երկու դրամապանակ: Մի դրամապանակ 2 անգամ շատ մետաղադրամ է պարունակում քան մյուսը: Երբ երկու դրամապանակներն էլ բացեցին և հաշվեցին  մետաղադրամները ՝ պարզվեց, որ դրանց ընդհանուր քանակը հավասար է 20-ի: Արդյո՞ք  այդպիսի բան հնարավոր է:

Երկրաչափական պրոգրեսիա

 


четверг, 21 января 2021 г.

Կեղծված պարկի խնդիր

Արքային տեղեկացրեցին, որ իր գանձարան բերված ոսկյա մետաղադրամներով 10 պարկերից մեկում մետաղադրամները կեղծ են, ընդ որում՝ կեղծ մետաղադրամները 0,1 գրամ թեթև են կշռում ոսկյա մետաղադրամներից: Ինչպե՞ս հաջողվեց արքային ընդամենը մեկ կշռումով պարզել,  թե որ պարկում էին կեղծ մետաղադրամները: Խնդիրը լուծելիս պետք է հաշվի առնել, որ արքայի ձեռքի տակ կար մետաղադրամների քաշը անգամ միլիգրամներով արտահայտող կշեռք:

Խաղաքարտերի խնդիր

Անտեսանելի մութ սենյակում սեղանի վրա դրված է 52 խաղաքրտերից բաղկացած տրցակ,  ընդ որում՝ այդ խաղաքարտերից 10-ը տրցակում շրջված են դիմերեսով: Պահանջվում է դրանք բաժանել երկու տրցակների այնպես, որ ստացված տրցակներից յուրաքանչյուրում դիմերեսով շրջված խաղաքարտերի քանակը լինի հավասար:  Խնդիրը լուծելիս պետք է հաշվի առնել, որ տրցակների բաժանելիս պարտադիր չէ, որ երկու տրցակներն էլ պարունակեն միևնույն քանակությամբ խաղաքարտեր, և խաղաքարտերը շոշափելիս անհնար է կռահել, թե ինչ դրքով են դրանք տրցակում տեղադրված:

среда, 20 января 2021 г.

Տղաների տարիքը

 Հանդիպում են երկու ընկերներ, որոնք երկար ժամանակ իրար չէին տեսել:

Ընկերներից մեկը հարցնում է մյուսին.

- Քանի՞ երեխա ունես:

- Երեք տղա:

- Քանի՞ տարեկան են:

- Հանրագումարով 13:

- Ուզում ես հանելուկ լուծեմ: Այդ դեպքում այլ հուշում էլ արա:

- Եթե բազմապատկենք տարիքները, ապա կստանանք այն շենքի պատուհանների քանակը:

- Մեկ հուշում էլ...

- Ավագ տղաս գանգուր մազեր ունի

- Լավ, հասկացա...

Ընկերը ճիշտ ասում է տղաների տարիքը: Ինչպե՞ս գլխի ընկավ ընկերը, քանի՞ տարեկան էին տղաները:

Թույնի խնդիր

 Ունենք լաբարատոր 10 մկներ և 100 շիշ գինի, որոնցից մեկին ավելացրել են  թույն: Հայտնի է, որ թույնը մկնիկին սպանում է 1 օրվա ընթացքում: Օգտագործելով  մկներին (10-ից ցանկացած քանակությամբ)՝ ամենաքիչը քանի՞ օր կպահանջվի պարզելու, թե որ շիշն է թունավորված: 

вторник, 12 января 2021 г.

Արցախյան հիմնախնդիր: Սեմինար-քննարկում

 

Սեմինար-քննարկման նպատակն է անդրադառնալ արցախյան հիմնախնդրին, առաջացման պատմությանը, ժամանակային տարբեր փուլերում հիմնախնդրի լուծման առաջարկված տարբերակներին, հանրության մոտ ձևավորված և արմատացած միֆերին: Քննարկման նպատակն է նաև բացահայտել սովորողների շրջանում  հիմնախնդրի հայանպաստ լուծման հնարավոր տարբերակների, ինչպես նաև, ե՞րբ ենք հաղթած կամ ե՞րբ չենք պարտված հաճախ տրվող հարցերի պատասխանների վերաբերյալ առկա ընկալումներն ու տեսակետները:  

Անցկացման օրը՝ հունվար 29, վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ, ժամը՝ 11:00, տևողությունը՝ 1 ժամ:

Ձևաչափ


понедельник, 11 января 2021 г.

Ձմեռային ճամբար 2021

 Ուղղություններ՝ ըստ դասարանների

9-րդ դասարան - 

Ավարտական քննությունների նախապատրաստում 

11- րդ դասարան ընտրությամբ գործունեության դասարան - 

Լոգարիթմական ֆունկցիայի հետազոտում

12- րդ դասարան - Ավարտական քննությունների նախապատրաստում

Տարատարիք սովորողների ընդգրկմամբ

Արատես դպրական կենտրոն արտագնա բաց դաս՝ Մասնագիտական կողմնորոշման հիմնական սկզունքները թեմայով

Անհատական և թիմային բանավեճերի նախապատրաստում և իրականացում

Դասավանդողի բլոգ