вторник, 26 января 2021 г.

Ճամբարային գործունեության հաշվետվություն

 Ձմեռային ճամբարին իմ գործունեությունը , անկախ առաջացած որոշակի դժվարությունների՝ համարում եմ օգտակար և արդյունավետ:

  • անցկացրել եմ ամենօրյա կաբինետային պարապմունքներ 9-րդ, 11-րդ 12-րդ դասարանի սովորողների հետ (ըստ նախապես որոշված թեմաներով),
  • բլոգում ստեղծել եմ "Հետաքրքիր մաթեմատիկա" էջը, որտեղ պարբերաբար ավելացվում են խնդիրներ, որոնք նախատեսված են ինչպես տարատարիք սովորողների, այնպես էլ դասավանդող գործընկերների համար: Այդ խնդիրներից մեկը՝ "Վազորդների խնդիրը" իր  լուծմամբ կտեղադրվի "Մաթեմատիկա" ամսագրի առաջիկա համարում: Առաջիկայում այս էջը մտադիր եմ վերածել առանձին հարթակի, որտեղ սովորողները, որքան հնարավոր է, իրական պայմաններում կներկայացնեն առաջադրված խնդիրների լուծումները տեսանյութերի ձևով:
  • "Մաթեմատիկա" ամսագրի համար հոդվածներ ենք պատրաստել նաև 12-րդ դասարանի սովորողներ Սահակյան Սևակի և Դավիդավյան Աշոտի հետ, որոնք առաջարկվելու են առաջիկա համարներում զետեղելու համար. ամսագրի հեռանկարի հետ կապված ևս առաջարկներ ունեմ, որոնք կներկայացնեմ խմբագրակազմին:
  • հավաքագրում եմ խնդիրներ ներկայացնելու փետրվարի  մաթեմատիկական ֆլեշմոբի 4-րդ մակարդակում,
  • բլոգում ակտիվ եմ, սակայն հավաքագրված շատ խնդիրներ և ուսումնական երրորդ շրջանին վերաբերվող նյութեր կան, որոնք առայժմ չեն տեղադրված բլոգում՝ կտեղադրեմ,
  • տեսադասերի մասին, շարունակում եմ երկրաչափության տարածաչափություն բաժնի թեմաներին վերաբերվող նախապատրաստական աշխատանքներ կատարել, ունեմ 5 տեսադասի համար  պատրաստի նյութ, որոնք չեմ կարողացել տեսաձայնագրել (իմ ձեռքի տակ եղած նոթբուքերը ֆիզիկապես և բարոյապես մաշված են և որակյալ տեսաձայնագրում անել հնարավոր չէ)
  • ներառվել և մասնակցել եմ հասարակագիտական խմբի կողմից կազմակերպված քննարկումներին և սեմինարներին (օրացույցում կոնկրետ տեղադրված են օրերը),
  • ճամփորդությունների մասին, ցանկանում էի կոնկրետ նախագծով մեկնել Արատես, սակայն Արատեսյան գրաֆիկը խիստ հագեցած էր և հուսով եմ այդ ճամփորդությունը կիրականացնեմ փետրվարին,

Комментариев нет:

Отправить комментарий

Դասավանդողի բլոգ