воскресенье, 26 апреля 2020 г.

Հեռավար ուսուցում ապրիլի 27- մայիսի 1

9-րդ դասարան

Teams -ում հանդիպումների ժամանակացույց

Ուսումնասիրվող թեմաներ


  • Գլանի, կոնի, գնդային մակերևույթների մակերեսները
  • Գաղափար մարմնի ծավալի մասին
  • Ուղղանկյունանիստի,ուղիղ պրիզմայի ծավալները

10-րդ դասարան 

воскресенье, 12 апреля 2020 г.

Հեռավար ուսուցում ապրիլի 13-17: 9-րդ դասարան

     Շրջանագծի մակերեսը և շրջանի մակերեսը (ապրիլի 13- 17)
  1. Շրջանագծի երկարությունը
  2. Շրջանի մակերեսը
  3. Շրջանի սեկտորի մակերեսը
  4. Սեգմենտի մակերեսը
Սովորողը ուսումնասիրելով թեման՝ պետք է կարողանա պատասխանել ստորև բերված հարցերին և լուծել դասագրքի 382- 413 առաջադրանքները:

Հարցեր
  1. Ինչպե՞ս է հաշվվում շրջանագծի երկարությունը: Արտածել շրջանագծի երկարության բանաձևը:
  2. Արտածել շրջանագծի աղեղի երկարությունը հաշվելու բանաձևը
  3. Արտածել շրջանի մակերեսը հաշվելու բանաձևը
  4. Արտածել շրջանային սեկտորի մակերեսը հաշվելու բանաձևը:
  5. Բացատրել, թե ինչ է սեգմենտը, և ինչպես են հաշվում նրա մակերեսը:

14:00-15:00 Երկուշաբթի  կվելուծենք՝ 385-396  առաջադրանքները
13:00-14:00 Չորեշաբթի ՝  397 - 403
14:00-15:00 Ուրբաթ՝ 404 -413

Զուգահեռ կանդրադառնանք.
Ավարտական քննությունների թեստերում լուծման ընթացքի ներկայացում պահանջող տիպային խնդիրների, կլուծենք ու կվերլուծենք դրանք

Առաջադրանքների կատարման ընթացքի և արդյունքների ներկայացման ընթացքը.
  1. Խնդրիը ներկայացնել word -ում,
  2. Խնդրի գծագիրը https://geogebra.org/geometry-ում
  3. Գծագիրը որպես նկար word-ում ներբեռնում
  4. Խնդրի լուծման ընթացքըի արտահայտում word-ում
  5. Առաջադրանքի կատրումը արտահայտում ուսումնական բլոգում՝ կա՛մ որպես նկար, կա՛մ որպես կցված ֆայլ: 
  6. Բլոգում ներկայացված նյութի հղումը դասավանդողին էլ: փոստին ուղարկում 

воскресенье, 29 марта 2020 г.

Հեռավար ուսուցում մարտի 30 - ապրիլի 10: 9-րդ դասարան

        Բազմանկյունների մակերեսների հաշվման բանաձևեր (մարտի 30 - ապրիլի 3)
  1. Զուգահեռագծի մակերեսի հաշվման բանաձևը
  2. Քառանկյան մակերեսի բանաձևը
  3. Հերոնի բանաձևը
  4. Եռանկյան մակերեսի և արտագծյալ շրջանագծի շառավղի միջև կապը
  5. Կանոնավոր բազմանկյան մակերեսը
  6. Բազմանիստների մակերևույթի մակերեսները
  

Ավարտական քննությունների թեստերում լուծման ընթացքի ներկայացում պահանջող տիպային խնդիրներ

Առաջադրանքների կատարման ընթացքի և արդյունքների ներկայացման ընթացքը.
  1. Խնդրիը ներկայացնել word -ում,
  2. Խնդրի գծագիրը https://geogebra.org/geometry-ում
  3. Գծագիրը որպես նկար word-ում ներբեռնում
  4. Խնդրի լուծման ընթացքըի արտահայտում word-ում
  5. Առաջադրանքի կատրումը արտահայտում ուսումնական բլոգում՝ կա՛մ որպես նկար, կա՛մ որպես կցված ֆայլ: 
  6. Բլոգում ներկայացված նյութի հղումը դասավանդողին էլ: փոստին ուղարկում 

вторник, 24 марта 2020 г.

Հեռավար-առցանց բաց դպրոց, Մարտի 30 - ապրիլի 10

ՈՒղղություններ, բաղադրիչներ

Մարտի 30 - ապրիլի 10-ի հեռավար ուսուցման նախագծեր

  • 9-րդ դասարան

Ավարտական քննական թեստում լուծումների մանրամասն ընթացքի ներկայացում պահանջող տիպային խննդիրների լուծում, վերլուծում և հոդվածի տեսքով ներկայացում  «Դպիր»  ամսագրում
  • 10-րդ դասարան
Տարածաչափության  «Ուղիղների և հարթությունների ուղղահայացությունը» բաժնի թեմատիկ տեսադասերի ստեղծում, առաջադրանքների կազմում, արդյունքների ամփոփումը  «Դպիրում» հոդվածի տեսքով ներկայացման նախապատրաստում

понедельник, 16 марта 2020 г.

Հեռավար ուուցում մարտի 30 - ապրիլի 10: 10-րդ դասարան, ընտրությամբ գործունեության խումբ


1. Ուղղի և հարթության ուղղահայացությունը (մարտի 30 - ապրիլի 3)


Առաջադրանքների կատարման ընթացքի և արդյունքների ներկայացման ընթացքը.
  1. Խնդրիը ներկայացնել word -ում,
  2. Խնդրի գծագիրը https://geogebra.org/geometry-ում
  3. Գծագիրը որպես նկար word-ում ներբեռնում
  4. Խնդրի լուծման ընթացքըի արտահայտում word-ում
  5. Առաջադրանքի կատրումը արտահայտում ուսումնական բլոգում՝ կա՛մ որպես նկար, կա՛մ որպես կցված ֆայլ: 
  6. Բլոգում ներկայացված նյութի հղումը դասավանդողին էլ. փոստին ուղարկում 
Թեմատիկ ամփոփման հարցաշար

2. Ուղղահայացը և թեքերը: Ուղղի և հարթության կազմած անկյունը (ապրիլի 6 - ապրիլի 10)
  • Կետի հեռավորությունը հարթությունից
  • Երեք ուղղահայացների մասին թեորեմը
  • Ուղղի և հարթության կազմած անկյունը
3. Երկնիստ անկյուն: Հարթությունների ուղղահայացությունը
  • Երկնիստ անկյուն
  • Երկու հարթությունների ուղղահայացության հայտանիշը
  • Ուղղանկյունանիստ

суббота, 14 марта 2020 г.

Առցանց ուսուցման ամիս

Անհատական ծրագրով որոշված
9-րդ դասարան
Մաթեմատիկայի ավարտական քննությունների նախապատրաստություն

10-րդ դասարան
Եռանկյունաչափությունը շտեմարանում

Տարածաչափություն: Ուղիղների և հարթությունների ուղղահայացությունը

11-րդ դասարան
Տարածաչափական պատկերներ. Գլան, կոն, հատած կոն

Այլ աշխատանքներ
<<Տուրիզմ, թե՞ արդյունաբերություն>> ուսումնական բանավեճի նախապատրաստություն
Մարտյան մաթեմատիկական ֆլեշմոբ, չորրորդ մակարդակի առաջադրանքների կազմում. Աշոտ Դավիթավյան, Սևակ Սահակյան (11-րդ դաս)


воскресенье, 1 марта 2020 г.

Մաթեմատիկա 9: Առաջադրանքներ


17 մարտ
1. Ընտրել այն թիվը, որը երկու պարզ թվերի արտադրյալ է. 112; 114; 115; 126
2. Գտնել 30 և 45 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
3. Գտնել 42 թվի բոլոր պարզ բաժանարարները:
4. Ո՞ր թվանշանը պետք է տեղադրել *-ի փոխարեն, որ 121* թիվը բաժանվի և՛ 5-ի, և՛ 9-ի:
5. Երկու արտադրամասեր նախատեսված պլանով մեկ տարում պետք է թողարկեին 180 դետալ: Առաջին արտադրամասը պլանը կատարեց 124%-ով, իսկ երկրորդը՝ 120, այդ պատճառով մեկ տարում թողարկեցին 220 դետալ: Քանի՞ դետալ պետք է թողարկեր երկրորդ արտադրամասը նախատեսված պլանով մեկ տարում: Պլանից դուրս քանի՞  դետալ թողարկեց առաջին արտադրամասը:
6. Շրջանագծին ներգծած ABCD քառանկյան C անկյունը 60 աստիճան է, AB = 3, BC = 8, CD = 5: Գտնել BD անկյունագծի երկարությունը: Գտնել շրջանագծի շառավղի երկարությունը: Գտնել ABCD քառանկյան մակերեսը:

18 մարտ
1. 108; 132; 372; 432 թվերից ո՞րը պետք է աջից կցագրենք 56 թվին, որպեսզի ստացված հնգանիշ թիվը բաժանվի 8-ի:
2. 2 թվի ո՞ր երկու հաջորդական աստիճանների միջև է գտնվում 30 թիվը:
3. Գտնել այն թիվը, որը 7-ի բաժանելիս քանորդում կստացվի 13, իսկ մնացորդում՝ 4:
4. 8; 6; 1; 3 թվանշաններից ո՞ր թվանշանը պետք է տեղադրել *-ի փոխարեն, որպեսզի 14*5  քառանիշ թիվը բաժանվի և՛ 5-ի, և՛ 3-ի:
5. 80գ 15 -անոց աղի լուծույթից վերցրեցին որոշ քանակությամբ լուծույթ և տեղը ավելացրին նույն կշռով ջուր, որից հետո ստացվեց 12 անոց լուծույթ: Քանի՞ գրամ աղ է պարունակում սկզբնական լուծույթը: Քանի՞ գրամ աղի լուծույթ վերցրեցին:
6. Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգը 15սմ է, իսկ նրան ներգծած շրջանագծի շառավիղը՝ 3սմ: Գտնել եռանկյան էջերի գումարը: Գտնել եռանկյան պարագիծը: Գտնել եռանկյան մակերեսը:

среда, 15 января 2020 г.

Ձմեռային ճամբար: Նախագծային ուսուցում

Նախագծային ուսուցման ձմեռային ճամբար: Հունվարի 8-31


Դասավանդողի նախանշած ճամաբարային անհատական ուսումնական գործունեության ժամանակացույցը, խմբերը, ուղղություններն ու դրանց առնչվող նախագծերը.

Դասավանդողի բլոգ