Հաշվետվություն
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հաստատված օրացույցով և ստորև բերված ծրագրում նախանշված բաղադրիչներով կայացավ «Գիտելիքի օրը Արագածի բարձունքին» խորագիրը կրող բարձունքի հաղթահարման նախագիծը: Ուղեկցող հինգ դասավանդողների մասնակցությամբ կրթահամալիրի ավագ դպրոց նոր ընդունված սովորողները ունեցան պատեհություն հաղթահարելու ՀՀ ամենաբարձր լեռնագագաթներից մեկը՝ Արագածի հարավային գագաթը: Շուրջ չորս տասնյակ սովորողներից չնայած ոչ բոլորին հաջողվեց հաղթահարել բարձունքը, բայց նախագիծը հնարավորություն էր սովորողների համար բացահայտելու սեփական կարողություններն ու թերությունները՝ կապված նախագծին առնչվող դրույթներին:
Նման ճամփորդությունների ամենակարևոր բաղադրիչը մասնակիցների անվտանգությունն է և լավ է, որ ճամփորդությունն անցավ առանց որևէ արտակարգ պատահարների և միջադեպերի:
Հատկանշական է ինձ համար այն, որ ես Արագածի գագաթը ես բարձրացա տևական ընդմիջումից հետո․ վերջին անգամ Արագած բարձրացել էի չորս տարի առաջ:
Ծրագիր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցում արդեն ավանդույթ է դարձել գիտելիքի օրը նշանավորել սովորողների հետ Արագածի հարավային գագաթը բարձրանալով: Բարձունքի հաղթահարման այս նախագիծը իրականացվում է կրթահամալիր նոր ընդունված այն սովորողների համար ովքեր դեռ չեն բարձրացել Արագած:
Բարձունքի հաղթահարման այս նախագիծը հնարավորություն է տալիս սովորողներին
- ծանոթանալ, ճանաչել, շփվել իրար հետ,
- դրսևորել բարձունքի հաղթահարման ժամանակ կամային որակներ,
- բարձրացնել հայրենաճանաչության և հայրենագիտության մակարդակը,
- վայելել բնությունը և հայրենի բնաշխարհը:
Комментариев нет:
Отправить комментарий