пятница, 26 августа 2022 г.

Գիտելիքի օրը Արագածի բարձունքին: Նախագիծ ֊ Հաշվետվություն

Հաշվետվություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հաստատված օրացույցով և ստորև բերված ծրագրում նախանշված բաղադրիչներով կայացավ «Գիտելիքի օրը Արագածի բարձունքին» խորագիրը կրող բարձունքի հաղթահարման նախագիծը: Ուղեկցող հինգ դասավանդողների մասնակցությամբ կրթահամալիրի ավագ դպրոց նոր ընդունված սովորողները ունեցան պատեհություն հաղթահարելու ՀՀ ամենաբարձր լեռնագագաթներից մեկը՝ Արագածի հարավային գագաթը: Շուրջ չորս տասնյակ սովորողներից չնայած ոչ բոլորին հաջողվեց  հաղթահարել բարձունքը, բայց  նախագիծը հնարավորություն էր սովորողների համար բացահայտելու սեփական կարողություններն ու թերությունները՝ կապված նախագծին առնչվող դրույթներին:

Նման ճամփորդությունների ամենակարևոր բաղադրիչը մասնակիցների անվտանգությունն է և լավ է, որ ճամփորդությունն անցավ առանց որևէ արտակարգ պատահարների և միջադեպերի:

Հատկանշական է ինձ համար այն, որ ես Արագածի գագաթը ես բարձրացա տևական ընդմիջումից հետո․ վերջին անգամ Արագած բարձրացել էի չորս տարի առաջ: 

Ծրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցում արդեն ավանդույթ է դարձել գիտելիքի օրը նշանավորել սովորողների հետ Արագածի հարավային գագաթը բարձրանալով: Բարձունքի հաղթահարման այս նախագիծը իրականացվում է կրթահամալիր նոր ընդունված այն սովորողների համար ովքեր դեռ չեն բարձրացել Արագած:

Բարձունքի հաղթահարման այս նախագիծը հնարավորություն է տալիս սովորողներին

  • ծանոթանալ, ճանաչել, շփվել իրար հետ, 
  • դրսևորել բարձունքի հաղթահարման ժամանակ կամային որակներ,
  • բարձրացնել հայրենաճանաչության և հայրենագիտության մակարդակը,
  • վայելել բնությունը և հայրենի բնաշխարհը:
Նախագծի ծրագրային մանրամասները՝ Վարդան Կարապետյանի բլոգում:

Комментариев нет:

Отправить комментарий

Դասավանդողի բլոգ