Նախագծի մասնակիցներ՝ Ընտրությամբ գործունեության խմբի սովորողներ, 11 դաս․
Նախագծի տևողությունը՝ հոկտեմբեր - նոյեմբերՆախագծի նպատակը:
Նախագծի ընթացքում սովորողները հնարավորություն են ստանում ձեռք բերել գիտելիքներ վեկտորների մասին: Նախագծի ուսումանասիրության թեմաները բավականին ընդգրկուն են և առնչվում են ոչ միայն վեկտորներին, այլ նաև ուղղի, շրջանագծի, գնդային սվերայի հավասարումներին և կոորդինատային հարթությանն ու տարածությանը առնչվող հասկացություններին: Նախագիծը սովորողներին հնարավորություն է տալիս կրկնել հարթաչափության դասընթացից վեկտորների մասին ստացած հասկացությունները, ինչպես նաև՝ վերկտորները դիտարկել տարածության մեջ:
Թեմատիկ նկարագիր:
Նախագծի քայլաշարը:
- դասավանդողը ներկայացնում է թեմատիկ նկարագրում բերված թեմաները,
- կազմում և սովորողներին է տրամադրում անհատական առաջադրանքների փաթեթները
- դասավանդողը սովորողներին ներկայացնում է անհատական առաջադրանքների կատարման ձևաչափը և ընթացքում հետևում դրանց կատարման ընթացքին,
- սովորողը ծանոթանում և տիրապետում է թեմատիկ նկարագրում բերված հասկացություններին
- սովորողը ստանում է անհատական առաջադրանքները և դասավանդողի ներկայացված ձևաչափով կատարում դրանք
- դասավանդողը ստանում է կատարված առաջադրանքները, ստուգում և անհրաժեշտության դեպքում կատարում ցուցումներ,
- դասավանդողը գնահատում է կատարված աշխատանքը,
- դասավանդողի ուսումնական բլոգում ներկայացվում են նախագծի մասնակից սովորողների կատարած աշխատանքների հղումները,
- դասավանդողը կրթահամալիրի Ավագ դպրոցի ենթակայքում տեղադրվում են սովորողների կատարած աշխատանքները՝ որպես ուսումնական մեդիափաթեթ,
- կատարվում է նախագծի ընթացքի ու արդյունքների ամփոփում:
Առաջադրանքների կատարման ընթացքն ու ձևաչափը:
- սովորողը ուսումնական բլոգի մաթեմատիկա բաժնում տեղադրում է նախագծի հղումը,
- ստանում է առաջադրանքները և ծանոթանում դրանց հետ, հարցերի դեպքում դիմում դասավանդողին,
- առաջադրանքներին առնչվող պատկերները կատարում է Geogebra ծրագրի միջոցով և որպես նկար արտածում word ֆայլ,
- word -ում ներբեռնված պատկերի ներքո սովորողը ներկայացնում է խնդրի լուծումը,
- ավարտելով առաջադրանքների կատարումը սովորողը ուղարկում է դասավանդողին ստուգման a.eranosyan@mskh.am էլ․ հասցեով,
- եթե դասավանդողը ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ, ապա սովորողը դրանց հիման վրա կատարում է շտկումներ և կրկրին ուղարկում դասավանդողին,
- դասավանդողը ստուգում է աշխատանքը և սովորողին ուղարկում բլոգում հրապարակվելիք նյութը,
- սովորողը ստեղծում է «Նախագծին առնչվող առաջադրանքներ» վերնագրով նյութ և հրապարակում դասավանդողի կողմից ստուգված կատարված առաջադրանքների փաթեթը:
Комментариев нет:
Отправить комментарий