пятница, 7 октября 2022 г.

Վեկտորներ

 Նախագծի մասնակիցներ՝ Ընտրությամբ գործունեության խմբի սովորողներ, 11 դաս․

Նախագծի տևողությունը՝ հոկտեմբեր - նոյեմբեր


Նախագծի նպատակը:

Նախագծի ընթացքում սովորողները հնարավորություն են ստանում ձեռք բերել գիտելիքներ վեկտորների մասին: Նախագծի ուսումանասիրության թեմաները բավականին ընդգրկուն են և առնչվում են ոչ միայն վեկտորներին, այլ նաև ուղղի, շրջանագծի, գնդային սվերայի հավասարումներին և  կոորդինատային հարթությանն ու տարածությանը առնչվող հասկացություններին: Նախագիծը սովորողներին հնարավորություն է տալիս կրկնել հարթաչափության դասընթացից վեկտորների մասին ստացած հասկացությունները, ինչպես նաև՝ վերկտորները դիտարկել տարածության մեջ:

Թեմատիկ նկարագիր:
  • վեկտորի հասկացությունը, նշանակումը, չափումը, զրոյական և ոչ զրոյական, համագիծ և տարագիծ, համուղղված  և հակուղղված, հավասար վեկտորներ,
  • վեկտորների գումարումը, հանումը և թվով բազմապատկումը,
  • համահարթ վեկտորներ,զուգահեռանիստի կանոնը, վեկտորի վերածումն ըստ երեք տարահարթ վեկտորների,


Նախագծի քայլաշարը:
  • դասավանդողը ներկայացնում է թեմատիկ նկարագրում բերված թեմաները, 
  • կազմում և սովորողներին է տրամադրում անհատական առաջադրանքների փաթեթները
  • դասավանդողը սովորողներին ներկայացնում է անհատական առաջադրանքների կատարման ձևաչափը և ընթացքում հետևում դրանց կատարման ընթացքին,
  • սովորողը ծանոթանում և տիրապետում է թեմատիկ նկարագրում բերված հասկացություններին
  • սովորողը ստանում է անհատական առաջադրանքները և դասավանդողի ներկայացված ձևաչափով կատարում դրանք
  • դասավանդողը ստանում է կատարված առաջադրանքները, ստուգում և անհրաժեշտության դեպքում կատարում ցուցումներ,
  • դասավանդողը գնահատում է կատարված աշխատանքը,
  • դասավանդողի ուսումնական բլոգում ներկայացվում են նախագծի մասնակից սովորողների կատարած աշխատանքների հղումները, 
  • դասավանդողը կրթահամալիրի Ավագ դպրոցի ենթակայքում տեղադրվում են սովորողների կատարած աշխատանքները՝ որպես ուսումնական մեդիափաթեթ,
  • կատարվում է նախագծի ընթացքի ու արդյունքների ամփոփում:
Առաջադրանքների կատարման ընթացքն ու ձևաչափը:
  • սովորողը ուսումնական բլոգի մաթեմատիկա բաժնում տեղադրում է նախագծի հղումը,
  • ստանում է առաջադրանքները և ծանոթանում դրանց հետ, հարցերի դեպքում դիմում դասավանդողին,
  • առաջադրանքներին առնչվող պատկերները կատարում է Geogebra ծրագրի միջոցով և որպես նկար արտածում word ֆայլ,
  • word -ում ներբեռնված պատկերի ներքո սովորողը ներկայացնում է խնդրի լուծումը,
  • ավարտելով առաջադրանքների կատարումը սովորողը ուղարկում է  դասավանդողին ստուգման  a.eranosyan@mskh.am էլ․ հասցեով,
  • եթե դասավանդողը ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ, ապա սովորողը դրանց հիման վրա կատարում է շտկումներ և կրկրին ուղարկում դասավանդողին,
  • դասավանդողը ստուգում է աշխատանքը և սովորողին ուղարկում բլոգում հրապարակվելիք նյութը,
  • սովորողը ստեղծում է «Նախագծին առնչվող առաջադրանքներ» վերնագրով նյութ և հրապարակում դասավանդողի կողմից ստուգված կատարված առաջադրանքների փաթեթը:

Комментариев нет:

Отправить комментарий

Դասավանդողի բլոգ