Նախագծի նպատակը:
Նախագծի հիմնական նպատակն է վերանայել, վերագնահատել, խորացնել գիտելիքները հիմնական դպրոցում «Ֆունկցիա» թեմային առնչվող ուսումնասիրված հասկացությունները, սահմանել թվային ֆունկցիան և ուսումնասիրել դրան առնչվող հասկացությունները ստորև ներկայացված թեմատիկ նկարագրի: Նախագծի իրականացման ընթացքում գործավում են բացառապես մեդիագործիքներ, geogebra և walframalfam ծրագրերով՝ ինչը հնարավորություն կտա սովորողներին առավել պատկերավոր և դիտակտիկ դարձնել ուսումնասիրվող հասկացությունները։ Նախագծի նպատակներից է նաև այլոց համար ստեղծել մեդիափաթեթի տեսքով օժանդակ բովանդակություն՝ թեմատիկ նկարագրում ներկայացված թեմաների ուսումնասիրման ժամանակ:
Թեմատիկ նկարագիր:
- Տարրական ֆունկցիաներ (Կրկնուություն)
- Թվային ֆունկցիա
- Ֆունկցիայի գրաֆիկը
- Գոծողություններ ֆունկցիաների հետ
- Կոտորակագծային ֆունկցիա
- Սահմանափակ ֆունկցիաներ
- Ֆունկցիայի մեծագույն և փոքրագույն արժեքներ
- Պարբերական ֆունկցիա
- Զույգ և կենտ ֆունկցիաներ
- Մոնոտոնության միջակայքեր
- Էքստրեմումներ
- Ֆունկցիայի հետազոտում և գրաֆիկի կառուցում
- Հակադարձ ֆունկցիայի գրաֆիկը
Նախագծի քայլաշարը:
- դասավանդողը ներկայացնում է թեմատիկ նկարագրում բերված թեմաները,
- կազմում և սովորողներին է տրամադրում անհատական առաջադրանքների փաթեթները
- դասավանդողը սովորողներին ներկայացնում է անհատական առաջադրանքների կատարման ձևաչափը և ընթացքում հետևում դրանց կատարման ընթացքին,
- սովորողը ծանոթանում և տիրապետում է թեմատիկ նկարագրում բերված հասկացություններին
- սովորողը ստանում է անհատական առաջադրանքները և դասավանդողի ներկայացված ձևաչափով կատարում դրանք
- դասավանդողը ստանում է կատարված առաջադրանքները, ստուգում և անհրաժեշտության դեպքում կատարում ցուցումներ,
- դասավանդողը գնահատում է կատարված աշխատանքը,
- դասավանդողի ուսումնական բլոգում ներկայացվում են նախագծի մասնակից սովորողների կատարած աշխատանքների հղումները,
- դասավանդողը կրթահամալիրի Ավագ դպրոցի ենթակայքում տեղադրվում են սովորողների կատարած աշխատանքները՝ որպես ուսումնական մեդիափաթեթ,
- կատարվում է նախագծի ընթացքի ու արդյունքների ամփոփում:
Առաջադրանքների կատարման ընթացքն ու ձևաչափը:
- սովորողը ուսումնական բլոգի մաթեմատիկա բաժնում տեղադրում է նախագծի հղումը,
- ստանում է առաջադրանքները և ծանոթանում դրանց հետ, հարցերի դեպքում դիմում դասավանդողին,
- առաջադրանքներին առնչվող պատկերները կատարում է Geogebra և walframalfam ծրագրերից մեկի միջոցով և որպես նկար արտածում word ֆայլ,
- word -ում ներբեռնված պատկերի ներքո սովորողը ներկայացնում է խնդրի լուծումը,
- ավարտելով առաջադրանքների կատարումը սովորողը ուղարկում է դասավանդողին ստուգման a.eranosyan@mskh.am էլ․ հասցեով,
- եթե դասավանդողը ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ, ապա սովորողը դրանց հիման վրա կատարում է շտկումներ և կրկրին ուղարկում դասավանդողին,
- դասավանդողը ստուգում է աշխատանքը և սովորողին ուղարկում բլոգում հրապարակվելիք նյութը,
- սովորողը ստեղծում է «Նախագծին առնչվող առաջադրանքներ» վերնագրով նյութ և հրապարակում դասավանդողի կողմից ստուգված կատարված առաջադրանքների փաթեթը:
Комментариев нет:
Отправить комментарий