Ուսուցչի օրագիր

понедельник, 26 декабря 2022 г.

Մասնագիտական կողմնորոշման ֆինանսական բաղադրիչի վերլուծություն

Տևողությունը՝ 9-31 հունվար, հունվարյան ճամբար

Մասնկիցների նախընտրելի շրջանակ՝ 9-րդ և 11-րդ դասարանի սովորողներ

 Նախագծի նպատակը

Նախագծի իրականացումը հնարավորություն կտա սովորողներին․

  • ուսումնասիրել մասնագիտական կողմնորոշման հենքային բաղադրիչները (մասնավորապես ֆինանսական բաղադրիչը),
  • իրազեկվել տարբեր մասնագիտություններով տարբեր ԲՈՒՀ-երում գանձվող վարձավճարների չափերին,
  • ուսումնասիրել Հայաստանում առկա ուսուման վարձերը վճարելու տարբերակներին,
  • հետազոտել և համադրել «նախընտրելի մասնագիտություն - ընտանեկան բյուջե - -ուսանողական վարկ - վարկի մարում» շղթան
  • ունենալ պատկերացում ուսումնասիրվող բնագավառի վերաբերյալ, կատարել եզրահանգումներ, իրազեկել ընկեներին և ոլորտով հետաքրքրվողներին:

Ուսումնասիրության թիրախները
  • Տարբեր ԲՈՒՀ-երում, ըստ տարբեր մասնագիտական բնագավառների, վարձավճարների չափերը,
  • Տարբեր առևտրային բանկերի կողմից առաջարկվող ուսանողական վարկերի պայմաններն ու տոկոսադրույքները,
  • «Ուսման վճար -ընտանեկան բյուջե - ուսանողական վարկ - վարկի մարում» շղթա 
Նախագծի իրականացման ձևաչափեր․
  • խմբային  հետազոտություններ,
  • անհատական ուսումնասիրություն՝ ընտանեկան բյուջեի մասով 
  • ուսումնական ճամփորդություններ առևտրային բանկեր և ԲՈՒՀ-եր
  • մասնագիտական շրջանակների ներկայացուցիչների հյուրընկալում, քննարկում
Ուսումնասիրվող ԲՈՒՀ֊երը՝ ըստ նախագիծը ընտրած սովորողների նախասիրությունների
(լրացվում է նախագծի մեկնարկին)

Ուսումնասիրվող առևտրային բանկերը՝ ՀՀ-ում գործող և ուսանողական վարկեր առաջարկող բոլոր առևտրային բանկերը:
(լրացվում է նախագծի մեկնարկին)

Մասնակիցներ

Комментариев нет:

Отправить комментарий