Նախագծի իրականացումը պետք է դիտարկել <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի կողմից իրականացվող <<Հայ-վրացական՚՚ կրթական կամուրջների համատեքստում: Նախագծի իրականացումը նպատակ է հետպնդում առնչվելու և բացահայտելու ձմեռային Ջավախքը, ինչպես նաև ճամփորդությունը հնարավորություն է բացահայտել Ջավախքի ևս մի քանի բնակավայրեր, ստեղծել նոր կապեր, ինչպես նաև ամրապնդել արդեն իսկ եղած կապերը կրթահամալիրի և ջավախքցի սովորողների միջև՝ միասին կարդալով, երգելով, պարելով, զբոսնելով, սահելով, խաղալով և այլն:
Ճամփորդության ծրագիր
Տևողությունը՝ 02.02-04.02
Ուղեկցող դասավանդողներ՝
Արման Երանոսյան
Ալեքսանդր Սարգսյան
Միքայել Ղազարյան
Հասմիկ Սիմոնյան
Անդրանիկ Մարգարյան
Փետրվար 2
Մեկնումը՝ 09:00,սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Կանգառ Շիրակի մարզի ձյունաշատ Աշոցքի տարածաշրջանում, սահք դահուկներով և սահնակներով
Ճաշ, հանգիստ Վաչիան գյուղում
Շրջագայություն գյուղով և ճամփորդության մասնակիցների բաշխումը հասակակիցների տներով
Ազգագրական երգերի, պարերի համատեղ ներկայացում- ուսուցում
Թոնրի շուրջ կարդում ենք Չարենց, Տերյան, Թումանյան,Սահյան
Հանգիստ
Փետրվար 3
Վերկաց, նախաճաշ
Շրջագայություն Ախալքալաքով
Այցելություն Ախալքալաքի սբ. Խաչ եկեղեցի
Ուղեևորություն դեպի Արագովա (հեռավոր. Ախալքալաքից 7 կմ),
Շրջագայություն Արագովա գյուղում, ազգագրական աշխատանքներ
Այցելություն Արագովայի եկեղեցի
Դահուկներով, սահնակներով սահք Արագովայի հարակից բարձունքից
Վերադարձ Վաչիան
Տպավորությունների ներկայացում և ճամփորդության ամփոփում թոնրի շուրջ
Հանգիստ
Փետրվար 4
Վերկաց, նախաճաշ
Այցելություն Կարզախ
Շրջագայություն,տոնախմբություն Կարզախ գյուղում
(հնարավոր է փոփոխվի ծրագրի այս կետը՝ հաշվի առնելով տեղացիներից հնարավոր հրավերները)
Վերադարձ Երևան՝ Գյումրի կանգառով
Ճամփորդության ավարտը՝ 25.09,ժամը 20.00՝ սուրբ Երրոդություն եկեղեցու բակ
Նախահաշիվ
Տրանսպորտ` 180.000 դ
Սնունդ՝ 3x1000 (մեկ անձի հաշվով)
Ճամփորդության մասնակցության վճարը՝ 12.000 դ
Комментариев нет:
Отправить комментарий