воскресенье, 21 января 2018 г.

Հավանականությունների տեսության և վիճակագրությն տարրեր, միացություններ:

Նախագծի մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ
Նախագծի ավարտը՝ 31.01.2018թ:

Նախագծի ընթացքը:
Դասավանդողը ներկայացնում է թեմատիկ հասկացությունները, սովորողները այդ հասկացությունների հիման վրա լուծում են տարաբնույթ խնդիրներ և լուծումը և լուծման ընթացքը հրապարակում են բլոգերում:

Թեմատիկ հասկացություններ

  1. Պատահույթի հավանականություն
  2. Վիճակագրության տարրեր
  3. Տեղափոխություններ
  4. Կարգավորություններ և զուգորդություններ
Նախագծի արդյունքը: 
Ակնկալվում է, որ նախագծի իրականացման արդյունքում սովորողը պետք է կարողանա պատասխանել ստորև ներկայացված հարցերին.
  • Ի՞նչն են անվանում պատահույթի հավանականություն
  • Ո՞ր պատահույթն են անվանում անհնար և որը հավաստի
  • Ո՞րն է վիճակագրական տվյալների միջինը, մոդը և մեդիանը
  • Ի՞նչն են անվանում n տարրերի տեղափոխություն
  • Ի՞նչ է ննծանակում և ինչպե՞ս է կարդացվում n! գրառումը
  • Ի՞նչն են անվանում n տարրերից k-ական կարգավորություն
  • Ի՞նչն են անվանում n տարրերից k-ական զուգորդություն
Ակնկալվում է նաև, որ սովորողը պետք է կարողանա լուծել թեմատիկ խնդիրներ:

Комментариев нет:

Отправить комментарий

Դասավանդողի բլոգ