среда, 30 августа 2023 г.

Ամառային ամփոփում

 Ուղղություններ



Ռազմամարզական ճամբարի ամփոփում

    


    

Ամառային ռազմամարզական ճամբարի 9-րդ հերթափոխին մասնակցեցին ավագ դպրոցի 17 սովորողներ, ովքեր 4 օրյա հագեցած ճամբարային ծրագրով փորձեցին իրենց գիտելիքների և հմտությունների պաշարը ավելացնել:  Ճամաբրային ծրագիրը՝ հաշվի առնելով առկա ռեսուրսներն ու կարողությունները, բավական հագեցած է և բավարարում է ռազմական և ժամանցային հագեցած օրեր ունենալու համար: 9-րդ հերթափոխի սովորողները ճամբարի ընթացքում բավարար պատրաստակամ մասնակցեցին ծրագրի բաղադրիչներով սահմանված գործուեության տեսակներին․

пятница, 18 августа 2023 г.

Օգոստոսյան մանկավարժական ճամբարի անհատական պլան

 Տևողությունը 22.08-31․08

 22 օգոստոս

09:30 - 10:30 Ավագ դպրոցի մանկավարժական խորհրդի հավաք․ նոր ուս․ տարվանն ընդառաջ խնդիրների, հարցերի քննարկում

11:30 - 12:30 առարկայական ծրագրերի հետ կապված շտկումներ, հետազոտական աշխատանքներին առնչվող աշխատանքներ

11:30 - 12:30 ընդմիջում

13:00 - 14:00 աշխատանք մասնախմբում

14:00 ֊ից պարտադիր վերապատրաստման աշխատանքներ՝ անհատական ծրագրով

четверг, 17 августа 2023 г.

Ծրագիր: 10-12 դասարանների մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբեր: 2023-2024 ուս․ տարի

  (լրացվող)

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի 10-12 դասարանների մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբերի (այսուհետև՝ խմբեր) 2023-2024 ուս․ տարվա ծրագիրը կազմվել է՝ հիմք ընդունելով  «Հանրակրթության պետական չափորոշիչը», «Մաթեմատիկա առարկայի չափորոշիչը», ավագ դպրոցի ուսումնական պլանը՝ իր առանձին բաղադրիչներով, ինչպես նաև ավագ դպրոցում 2022-2023 ուս․ տարում կրթահամալիրի ավագ դպրոցում ներդրված գնահատման նոր համակարգը (գնահատանիշ-կրեդիտ):

Ուսումնական միջավայր

    Խմբերի  հիմնական, ոչ արտագնա պարապմունքները իրականացվում են ուսումնական կաբինետում, որտեղ առկա են ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր միջոցներն ու գործիքները՝ անհրաժեշտ քանակի սեղան և աթոռ, գրատախտակ, լուսարձակիչ սարք և դասավանդման համար անհրաժեշտ տպագիր կամ էլեկտրոնային գրականություն:

Մասնակիցները

    Խմբերի ուսումնական գործընթացի կազմակերպիչ դասավանդողը կազմում է խմբերի ուսումնական գործունեության տարեկան ծրագիրը, խմբերի ուսումնական գործունեությանն առնչվող նախագծերն ու առաջադրանքները, որոնք ներկայացնում է սովորողներին և հետևում, որ դրված ուսումնական նպատակները իրականացվեն:

    Խմբերի սովորողները խմբի գործունեությանը մասնակցում են կամավոր և պարտավոր են  իրականացնել նախապես մշակված և հաստատված ծրագրի բաղադրիչներից բխող ուսումնական առաջադրանքներն ու նախագծերը:

   Խմբերի սովորողը պարտավոր է ներկայանալ պարապմունքի անհրաժեշտ ուսումնական պարագաներով՝ պարապմունքի համար առանձնացված տետր, գրիչ, ինչպես նաև անհատական գործիք՝ նոթբուք կամ նեթբուք:

четверг, 10 августа 2023 г.

11-րդ դասարանի մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի ծրագրի բովանդակային բաղադրիչ

Հանրահաշվի և մաթ․ անալիզի տարրեր

Աստիճանային և ցուցչային ֆունկցիաներ

1.1 Բնական ցուցիչով աստիճանային ֆունկցիա
1.2 f(x)=x^(1/n) ֆունկցիան և նրա հատկությունները
1.3 Ցուցչային ֆունկցիա
1.4 Ցուցչային հավասարումներ
1.5 Ցուցչային անհավասարումներ

Լոգարիթմական ֆունկցիա

2.1 Լոգարիթմի սահմանումը
2.2 Լոգարիթմի հիմնական հատկությունները
2.3 Լոգարիթմական ֆունկցիա
2.4 Լոգարիթմական հավասարումներ
2.5 Լոգարիթմական անհավասարումներ


Տրամաբանության տարրեր

3.1 Ասույթներ, դրանց տրամաբանական գումարը, արտադրյալը և ժխտումը
3.2 Հետևություն և համարժեքություն
3.3 Դեդուկտիվ մտահանգում
3.4 Ինդուկտիվ մտահանգում
3.5 Ապացուցում և հերքում: Ապացուցման և հերքման հիմնական մեթոդները

Թվային հաջորդականություն, սահման

4.1 Թվային հաջորդականություն
4.2 Մաթեմատիկական ինդուկցիայի մեթոդը
4.3  Մաթեմատիկական ինդուկցիայի մեթոդի այլ կիրառություններ
4.4 Անվերջ փոքրեր
4.5 Թվաբանական գործողություններ անվերջ փոքրերով

4.6 Հաջորդականության սահման, e թիվը
4.7 Սահմանների հածվման օրինակներ

Ֆունկցիայի անընդհատություն: Ածանցյալ

5.1 Ֆունկցիայի անընդհատությունը
5.2 Տարրական ֆունկցիաների անընդհատությունը
5.3 Ակնթարթային արագություն և արագացում
5.4 Ածանցյալ
5.5 Երկու ֆունկցիաների գումարի և արտադրյալի ածանցման կանոնները
5.6 Երկու ֆունկցիաների քանորդի ածանցման կանոնը
5.7 Բարդ ֆունկցիայի ածանցյալը
5.8 Տարրական ֆունկցիաների ածանցյալը
5.9 Ֆունկցիայի գրաֆիկի շոշափող
5.10 Ֆունկցիայի մոնոտոնության միջակայքերը և ածանցյալը: Կրիտիկական կետեր
5.11 Ֆունկցիայի էքստրեմումները և ածանցյալը

5.12 Ֆունկցիայի մեծագույն և փոքրագույն արժեքները

5.13 Ֆունկցիայի հետազոտումն ածանցյալի միջոցով
5.14 Երկրորդ կարգի ածանցյալ


Երկրաչափություն

среда, 9 августа 2023 г.

12-րդ դասարանի մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի ծրագրի բովանդակային բաղադրիչ

  1. Թվաբանական առաջադրանքներ
  2. Արտահայտությունների ձևափոխություններ և արժեքների հաշվում  
  3. Հավասարումներ 
  4. Անհավասարումներ
  5. Տեքստային խնդիրներ
  6. Պրոգրեսիաներ
  7. Ֆունկցիաներ
  8. Կոորդինատների մեթոդ
  9. Հարթաչափություն
  10. Տարածաչափություն
  11. Միացություններ

Դասավանդողի բլոգ