суббота, 23 сентября 2023 г.

Հեռավար 12

Պարապմունք 19։

Թեմա։ Ֆունկցիաներ

Առաջադրանքների կատարման վերջնաժամկետ՝ 30/04

Առաջադրանքները՝ տե՛ս շտեմարան 1, Գլուխ 1, Բաժին 7 

Կատարել 15 - 28 առաջադրանքները  ( էջ 115-119) 


Պարապմունք 18։

Թեմա։ Ֆունկցիաներ

Առաջադրանքների կատարման վերջնաժամկետ՝ 10/04

Առաջադրանքները՝ տե՛ս շտեմարան 1, Գլուխ 1, Բաժին 7

Կատարել 1 - 14 առաջադրանքները  (էջ 110-116) 

Հեռավար 11

Պարապմունք 33։ Հանրահաշիվ 

Թեմա։ Ածանցյալ

Առաջադրանքների կատարման վերջնաժամկետ՝ 27․04

Տեսությունը և առաջադրանքները՝ տե՛ս դասագիրք «Հանրահաշիվ 11», էջ 84-87

Առաջադրանքներ: Կատարել 238 - 242 առաջադրանքները (էջ 87)

Հեռավար 10

Պարապմունք 33։ Հանրահաշիվ

Թեմա։ Սահմանափակություն, մեծագույն և փոքրագույն արժեքներ:

Առաջադրանքների կատարման վերջնաժամկետ՝ 27․04

Տեսությունը և առաջադրանքները՝ տե՛ս դասագիրք էջ 81-83

Առաջադրանքներ՝  պատասխանել «Հասկացե՞լ եք դասը» ներքո տրված հարցերին (էջ 82) կատարել 236-239 առաջադրանքները (էջ 82-83)

среда, 20 сентября 2023 г.

Համընդհանուր ներառում

 Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:

  • Ներառական կրթությունը կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Ուսումնասիրության նյութեր

вторник, 19 сентября 2023 г.

Մաթեմատիկա, հանրահաշիվ, երկրաչափություն


Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:
Բովանդակային  մասը.
«Մաթեմատիկա» առարկայի  կրթական ծրագրի նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը:

Գործնական աշխատանք 1․

Հանրակրթական պետական չափորոշիչը կարդալ, դուրս բերել մաթեմատիկա  կրթական ծրագրին վերաբերող դրույթները։ Քննարկում, կատարել դիտարկումներ, առաջարկներ։
ա)ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
բ)ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
գ)ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Առաջադրանքը անհասկանալի է․ ես կարծում եմ հանրակրթական պետական չափորոշչով արձանագրված վերջնարդյունքների ապահովման տարանջատում դնելը ճիշտ չէ և պետք է դրանց ապահովումը ընդհանրական տիրույթում դիտարկել: Ասել կում, որ ես այստեղ կարող եմ պատճենել գրթե ողջ փաստաթուղթը:

Թեմա 2․ Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում:

Գործնական աշխատանք 2.
Ներկայացնել խմբային աշխատանքի կազմակերպման սեփական փորձը, նշել հաջողած կետերը, գրել, թե ինչը կփոխեիք կազմակերպման մեջ, եթե կրկին այն պլանավորեիք։


Հաշվի առնելով, որ դասավանդում եմ Ավագ դպրոցի տարբեր ընտրության խմբերում՝ հիմնականում կարևորվում եմ անհատական մոտեցումը, սակայն կաբինետային պարապմունքների իրականացման ընթացքում միշտ խնդիրները վերլուծում ենք խմբով և փորձում եմ բոլորին ներառել այդ քննարկումներում: 

Թեմա 3․ Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի դասերին
Հատկացվող ժամաքանակը-5 ժամ:

Բովանդակային մասը.

  • Նախագծային ուսուցում (նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածք)։
  • Ճամփորդությամբ ուսուցում (նպատակը, խնդիրները, կազմակերպումը, կրթահամալիրում ճամփորդության կազմակերպման կարգը):

Գործնական աշխատանք 3.

  • Կազմել մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
Այս պահին որևէ խմբում նախագծով աշխատելու անհրաժեշտություն չկա․

Թեմա 4․ Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը:

Գործնական աշխատանք 4.


Կազմել ինտեգրված գործունեություններով մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։

Այս պահին որևէ խմբում նախագծով աշխատելու անհրաժեշտություն չկա․


Թեմա 5․ ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ      

Վաղուց եմ կարդացել, դիտարկումներ չունեմ



Թեմա՝ 6 Ուսումնական առարկայի ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորում

Հատկացվող ժամաքանակը-2ժամ:

Բովանդակային մասը.

Առավոտյան ընդհանուր պարապմուններ,մշակույթ, արժեքներ, նախասիրություններ, հետաքրքրություններ:

Գործնական աշխատանք 6.

  • Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչներից արժեհամակարգի ձևավորման բաղադրիչին:
  • Կարդալ ստորև մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել.
  • «Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ»

    Մանկավարժությունը իմ պատկերացմամբ:

    «Մանկավարժությունը իմ պատկերացմամբ» հոդվածի մասին:

    Հոդվածում բերված գաղափարների հետ հիմնականում համաձայն եմ, սակայն կարելի էր շատ ավելի ընդգրկուն անդրադառնալ թեմային: Իմ կարծքով չնայած հոդվածում կա անդրադարձ մանկավարժությանը առնչվող մի շարք առաքինությունների, սակայն միևնույն ժամանակ շատ առաքինությունների էլ անդրադարձ չկա: Ամեն դեպքում շարադրանքը շատ անկեղծ երևաց և ես կիսում եմ այդ փիլիսոփայությունը: 

Թեմա 7․ Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը: Հատկացվող ժամաքանակը-2ժամ:




Գործնական աշխատանք 8.

Կրթահամալիրի ավագ դպրոցում գնահատումը իրականացվում է պայմանական ասած «երկփուլ»: 1․ Միավորային (0-10 միավոր), որը իր մեջ ներառում է ներկայություն (2 միավոր), աշխատանքը ուսումնական պարապմունքների ժամանակ (3 միավոր), աշխատանքը բլոգում (1 միավոր), ստուգում (2 միավոր) և անհատական աշխատանքներ (2 միավոր): 2․ Միավորից անցում կրեդիտի 0-3 միավոր՝ 0 կրդեիտ, 4-10՝ 2.5 կրեդիտ:
Ինձ ամբողջովին բավարարում է ներկայացված համակարգը սովորողների գնահատումը կազմակերպելու համար: 


Lրացուցիչ։ Կարդալ, ծանոթանալ։

Թեմա 9․ Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները ուսումնական առարկայի համատեքստում 

Հատկացվող ժամաքանակը-5ժամ:

Բովանդակային մասը․

  • «Սովորող-սովորեցնող» նախագիծ
  • անհատականացված ուսուցում, անհատական պլան
  • ինքնակրթության նախագծեր
  • սովորողի ընտրությամբ գործունեություն։

Գործնական աշխատանք 9.

Նայել  մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրները, ներկայացնել լուծումները
Խնդիրներ
:

Ծանոթանալ ստորև նշված հոդվածներին, ուսումնական նյութերին.
«Ավագ դպրոցում սովորողի ինքնակրթության ծրագրի մշակման և իրականացման կարգ»


Լրացուցիչ։ Ծանոթանալ։
Սովորող-սովորեցնող աշխատանքի մեկ օրինակ
Առաջադրում են խնդիրներ սովորղները, ներկայացնում են լուծումները սովորեցնելով ընկերներին։


Լրացուցիչ։ Ծանոթանալ։
Սովորող-սովորեցնող աշխատանքի մեկ օրինակ
Առաջադրում են խնդիրներ սովորղները, ներկայացնում են լուծումները սովորեցնելով ընկերներին։

Ներկայացնում եմ նոյեմբերյան մաթեմատիկական ֆլեշմոբի լուծումները:

Տարիքային հոգեբանություն

 Առաջադրանքներ

Թեմա 1․ Սովորողի   հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում

Սովորողի հոգեկան զարգացումը, առանձնահատկությունները, ճգնաժամերը՝

  • Կրտսեր դպրոցում
  • Միջին դպրոցում
  • Ավագ դպրցում
  1. Խմբային աշխատանքի արդյունքում  դուրս բերել տարիքային փուլերին բնորոշ առանձնահատկությունները, համեմատել դրանք:
  2. Ըստ տարիքային փուլերի կազմել հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ:

понедельник, 18 сентября 2023 г.

Գնահատում

 Առաջին պարապմունք․ 3 ժամ 

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

  • հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
  • հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ

Գործնական աշխատանք հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին

  • ե՞րբ են գնահատում

Գնահատում են սովորողի առաջընթացը նշելու համար։

  • ո՞վ է գնահատում

Գնահատում է ուսուցիչը սովորողին,սովորողը ուսուցչին,սովորողը ինքն իրեն,ծնողը իր երեխայի ուսուցչին։

Դիրքորոշում և արժեք

 Վերապատրաստող մասնագետ՝ Մարիետ Սիմոնյան

Հանդիպման վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ, պարապմունքի տևողությունը՝ 2 ժամ, հանդիպման ժամը՝ 15։00-17։00

Առաջին պարապմունք

Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները։

Արժեքներ՝ ժողովրդավարություն, օրենքի և իրավունքի գերակայություն, արդարությունը: Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

суббота, 16 сентября 2023 г.

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում

Առաջադրանքներ

Թեմա 1 (5 ժամ)․ Ուսուցման կառավարման համակարգերի (LMS) ֆունկցիոնալ հնարավորությունները և այդ միջավայրի կիրառումը էլեկտրոնային դասընթացի ստեղծման, կազմակերպման և կառավարման գործընթացում

Գործնական աշխատանք՝

пятница, 15 сентября 2023 г.

Ուսումնական բնագավառի օրենսդրություն

 Ծանոթանալ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներին։ Ընդգծել անհասկանալի տերմինները, նախադասությունները, պարբերությունները։

Առաջադրանք․ օրենքի ո՞ր հոդվածներում կա «ուսուցիչ» բառը։

«Ուսուցիչ» բառը հանդիպում է ` Օրենքի 3; 11; 17; 19; 25; 26; 29; 30; 38 hոդվածներում:

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։ Ինչո՞ւ։

Դասավանդողի բլոգ