среда, 17 января 2024 г.

Բնագիտական փորձ

Նախագծի ղեկավար՝ Արման Երանոսյան

Նախագծի համակարգողներ՝ Արման Երանոսյան, Գոհար Իսկանդարյան

Պատասխանատու սովորող՝ Աբել Բաբայան

Տևողությունը՝ 13-26 հունվար 1-ին մաս

                           01-08 փետրվար 2-րդ մաս

Մեր շրջապատում, առօրյա կյանքում տեղի են ունենում շատ երևույթներ, որոնց բացատրությունը ոչ միշտ է, որ  կարելի տալ առանց դրանք խորությամբ ուսումնասիրելու և հետազոտելու։ Այս նախագծի նպատակն է անդրադառնալ այդպիսի երույթներին, հետազոտել դրանք և փորձել տալ դրանց ֆիզիկամաթեմատիկական նկարագիրը։ Հաշվի առնելով, որ  բնական և մարդկային ներգործությամբ տեղի ունեցող շատ երևույթների խորը ուսումնասիրության, վերլուծության և դրանց համապարփակ ներկայացման  համար անհրաժեշտ  գիտելիքների պաշարը կարող է հանրակրթական դպրոցի սովորողների մոտ չբավարարել՝ երևույթներիը նախ ներկայացվում են ըստ ունեցած գիտելիքների և հետո տրվում են դրանց լիարժեք ներկայացման համար անհրաժեշտ հասկացությունների փունջը։ Սա հնարավորություն է ստեղծում հասնել նախագծի իրականացման ևս մի քանի նպատակների՝ սովորողների համար ակնհայտ դարձնել բնական գիտությունների կարևորությունը և կիրառական խիստ նշանակությունը, ստեղծել նախադրյալներ նրանց դեպի բնական գիտություններ կողմնորոշվելու։

Հաշվի առնելով, որ ուսումնասիրվող տարբեր երևույթներից յուրաքանչյուրը տեղի է ունենում  տարբեր միջավայրերում և պայմանների առկայությամբ, ուստի նախագծի  ձևակերպման այս մասում կտանք ընդհանրական քայլաշարեր․

Նախագծի իրականցման քայլաշար 

  • ընտրել որևէ բնագիտամաթեմատիկական փորձ (երևույթ) 
  • ապահովել փորձի իրականացման անհրաժեշտ միջավայր և պայմաններ
  • իրականացնել երևույթին առնչվող տարաբնույթ փորձեր
  • վերլուծել փորձերի արդյունքները
  • ըստ նպատակահարմարության ընտրել փորձերի արդյունքների ներկայացման ձևը
  • ամփոփել և ներկայացում


«Կշռաքարերի առեղծվածը»

Ուսումնասիրվող երևույթը

Թելի ծայրերին կապված տարբեր քաշեր ունեցող երկու կշռաքարեր կախեցին հորիզոնական ձողի վրա՝ պահելով թեթև քաշ  ունեցող կշռաքարը ներքև, իսկ ծանր քաշ ունեցողը՝ վերև, այնուհետև  բաց թողեցին  կշռաքարերը և նկատեցին, որ թեթև կշռաքարը պարանի հետ փաթաթվեց ձողի շուրջ՝ թույլ չտալով, որ ծանր կշռաքարը ընկնի։  Պահանջվում է  կատարել փորձեր, ուսումնասիրել տեղի ունեցող երևույթը և վերլուծել տարբեր իրավիճակներում։

Փորձի իրականացման և ներկայացման համար անհրաժեշտ պարագաներ և ծրագրեր

  • պարան, լար, թել
  • տարբեր կշիռ ունեցող մարմիններ
  • հորիզոնական ամրացված ձող
  • նկարահանող սարք
  • մոնտաժային ծրագիր
Փորձի իրականացման և արդյունքների հետազոտման ընթացում կիրառվող բնագիտամաթեմատիկական հասկացությունները․

  • կինետիկ և պոտենցիալ էներգիաներ
  • էներգիայի պահպանման օրենք
  • կշիռների հարաբերություն
  • արագություն և արագացում

Փորձերի իրականացման խորհրդատու՝ Գևորգ Հակոբյան
Փորձերի իրականացման մշակում՝ Արման Երանոսյան
Փորձերի իրականացման կազմակերպում՝ Գոհար իսկանդերյան
Փորձերի իրականացում՝ Աբել Բաբայան
Փորձերի նկարահանում՝ Դավիթ Մուսայելյան, մոնտաժ՝ Աբել Բաբայան
Փորձերի իրականացման վայր՝ ֆիզիկայի լաբորատորիա

Փորձերի արդյունքները

Մաս 1
Այստեղ հիմնական շեշտը դրված է երևույթի պարզաբանմանը և երևույթի վրա ազդող տարբեր բաղադրիչների ազդեցության ներկայացման: Տեսանյութում ներկայացված փորձերից զատ՝ տեղի են ունեցել տասնյակ չտեսանկարահանված փորձեր՝ այդ թվում այլ միջավայրում: Երևույթի ֆիզիկամաթեմատիկական նեկայացումը, ինչպես նաև դրա վրա ազդող այլ բաղադրիչների փոփոխության ազդեցության ներկայացում կտրվի հաջորդիվ:





 






Комментариев нет:

Отправить комментарий

Դասավանդողի բլոգ