четверг, 26 августа 2021 г.

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ: 10-րդ դասարանի 2021-2022 ուս. տարվա առարկայական ծրագիր

 Ավագ դպրոցի 10-րդ դասարանի «Մաթեմատիկա» առարկայի ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները,  Հանրակրթության պետական չափորոշիչի  և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  առարկայական ծրագրերի մշակման ներկայացվող պահանջները:


Ուսումնական միջավայր, անհրաժեշտ գործիքներ.
Առարկայի ուսումանսիրությունը իրականացվում է սովորաբար ուսումնական կաբինետում, որտեղ անհրաժեշտ է, որ առկա լինի, գրատախտակ, էլեկտրոնային գրատախտակ կամ արտապատկերիչ սարք, առարկայի ուսումնասիրությանը անհրաժեշտ գրականություն՝ տպագիր կամ էլեկտրոնային, համակարգիչ՝ միացված համացանցին:
Խմբայի կամ անհատական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է, որ դասավանդողը և սովորողները ունենան անհատական մեդիագործիքներ՝ նոթբուք, նեթբուք կամ պլանշետ, ինչպես նաև էլեկտրոնային կրիչներ:


Գնահատման կարգ
Հիմք ընդունելով Ավագ դպրոց վարժարանում գնահատման կարգը, դասավանդողին և սովորողին ներկայացվող պահանջները՝ առարկայական ուսումնասիրությունների արդյունքների հարթակ ծառայում է դասավանդողի և սովորողների անհատական ուսումնական բլոգերը: Գնահատումը կատարվում է դասավանդողի կողմից հիմք ընդունելով 1) ուսումնական կաբինետում, առցանց և լրացուցիցչ, նախագծային աշխատանքները , 2) սովորողի ուսումնական բլոգում տեղադրված աշխատանքները, 3) ամենամսյա, կիսամյակային ստուգման արդյունքները, 4) ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերի մասնակցությունը և արդյունքները, 5) առարկայական օլիմպիադաների մասնակցությունը և արդյունքները: Գնահատումը իրականացվում է 0-10 բալային համակարգով:

Նպատակը

Առարկայի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս սովորողին.

·                     տիրապետել  մաթեմատիկական հասկացությունների եւ հմտություններ համակարգին , որոնք անհրաժեշտ են կիրառել գործնականում, հարակից առարկաների ուսումնասիրության և շարունակական կրթության համար,
·                     զարգացնել մտավոր  կարողություններ և ձեւավորել  անհատականության որակներ, որոնք անհրաժեշտ են անհատին ժամանակակից հասարակությանը ներգրավվելու համար. մտքի հստակություն և ճշգրտություն, վերլուծական և տրամաբանական մտածողություն, տարածական ընկալում, դժվարությունների հաղթահարման հմտություններ և այլն,
·                     ձեւավորել պատկերացում մաթեմատիկական հասկացությունների և մեթոդների՝ որպես գիտության և տեխնիկայի ուսումնասիրության համընդհանուր լեզվի, ինչպես նաև որպես երևույթների և գործընթացների համակարգման միջոց,
·                     համակարգչային ծրագրերից օգտվելու հմտություններ.խնդիրներ լուծելիս՝ վերլուծական մտածողությունը դրսևորելուն, հնարավոր իրավիճակները գնահատելուն և օպտիմալ լուծումներ գտնելուն,  տեղեկատվական մոդելներ կառուցելուն և գնահատելուն,  տեղեկատվության արդյունավետ և օպտիմալ որոնմանը,  կուտակմանը, պահպանմանը և ներկայացմանը, տեղեկատվական օբյեկտների և մոդելների հետ հմտորեն աշխատելուն:

Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը.

Ծրագրային նյութի յուրացումը կազմակերպվում է թեմատիկ նախագծային աշխատանքների իրականացմամբ, որը ներկայացնում է դասավանդողը՝ հստակ նշված իրականացման մեկնարկն ու ավարտը, առաջադրված խնդիրներն ու պահանջները, նախագծային առաջադրանքի իրականցման գործիքներն ու ծրագրերը, անհրաժեշտ գրականության ցանկը, նախագծի արդյունքի հրապարակման կարգը և եղանակները, նախագծի  գնահատման սկզբունքները:
Ուսումնասիրվող թեմաներ

Նախագիծ 1 - Իրական թվեր

1.1 Բնական, ամբողջ և ռացիոնալ թվեր
1.2 Ռացիոնալ թվերի գրառումը տասնորդական կոտորակներով
1.3 Իրական թվեր
1.4 Թվաբանական գործողություններ իրական թվերի հետ
1.5 Իրական թվի n-րդ աստիճանի արմատը
1.6 Իրական թվի ռացիոնալ ցուցիչով աստիճանը
1,7 Իրական թվի իռացիոնալ ցուցիչով աստիճանը

Նախագիծ 2 - Եռանկյունաչափություն

2.1 Ռադիան դրական և բացասական պտույտներ
2.2 Թվային արգումնետի եռանկյունաչափական ֆունկցիաներ
2.3 Եռանկյունաչափական ֆունկցիաների նշանները
2.4 Հիմնական եռանկյունաչափական նույնությունները
2.5 Բերման բանաձևերը
2.6 Երկու անկյունների գումարի և տարբերության եռանկյունաչափական ֆունկցիաների բանաձևերը
2.7 Կրկնակի անկյան եռանկյունաչափական ֆունկցիաների բանաձևերը
2.8 Կես անկյան եռանկյունաչափական ֆունկցիաների բանաձևերը
2.9 Եռանկյունաչափական ֆունկցիաների արտադրյանլի և գումարի բանաձևերը
2.10 Եռանկյունաչափական արտահայտությունների նույնական ձևափոխություններ

Նախագիծ 3 - Ֆունկցիա

3.1 Թվային ֆունկցիա
3.2 Ֆունկցիայի գրաֆիկը
3.3 Գործողություններ ֆունկցիաների հետ
3.4 Ֆունկցիայի գրաֆիկի ձևափոխություններ
3.5 Կոտորակագծային ֆունկցիա
3.6 Սահմանափակություն, մեծագույն և փոքրագույն արժեքներ
3.7 Ֆունկցիայի պարբերականությունը
3.8 Զույգ և կենտ ֆունկցիաներ
3.9 Ֆունկցիայի մոնոտոնության միջակայքերը և էքստրեմումները
3.10 Ֆունկցիայի հետազոտման ուրվագիծը և գրաֆիկի կառուցումը
3.11 Հակադարձ ֆունկցիան և գրաֆիկը

Նախագիծ 4 - Թվային արգումենտի եռանկյունաչափական ֆունկցիաներ և եռանկյունաչափական հավասարումներ

4.1 Սինուս և կոսինուս ֆունկցիաների հատկություններն ու գրաֆիկները
4.2 Տանգենս և կոտանգենս ֆունկցիաների հատկություններն ու գրաֆիկները
4.3 Թվի արկսինուսը, արկկոսինուսը, արկտանգենսը և արկկոտանգենսը
4.4 Պարզագույն եռանկյունաչափական հավասարումների լուծման բանաձևերը
4.5 Եռանկյունաչափական հավասարումներ

Комментариев нет:

Отправить комментарий

Դասավանդողի բլոգ