суббота, 28 августа 2021 г.

Մաթեմատիկա: 11-րդ դասարանի 2021-2022 ուս. տարվա առարկայական ծրագիր

 Ավագ դպրոցի 11-րդ դասարանի «Մաթեմատիկա» առարկայի ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները,  Հանրակրթության պետական չափորոշիչի  և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  առարկայական ծրագրերի մշակման ներկայացվող պահանջները:


Ուսումնական միջավայր, անհրաժեշտ գործիքներ.
Առարկայի ուսումանսիրությունը իրականացվում է սովորաբար ուսումնական կաբինետում, որտեղ անհրաժեշտ է, որ առկա լինի, գրատախտակ, էլեկտրոնային գրատախտակ կամ արտապատկերիչ սարք, առարկայի ուսումնասիրությանը անհրաժեշտ գրականություն՝ տպագիր կամ էլեկտրոնային, համակարգիչ՝ միացված համացանցին:
Խմբայի կամ անհատական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է, որ դասավանդողը և սովորողները ունենան անհատական մեդիագործիքներ՝ նոթբուք, նեթբուք կամ պլանշետ, ինչպես նաև էլեկտրոնային կրիչներ:


Գնահատման կարգ
Հիմք ընդունելով Ավագ դպրոց վարժարանում գնահատման կարգը, դասավանդողին և սովորողին ներկայացվող պահանջները՝ առարկայական ուսումնասիրությունների արդյունքների հարթակ ծառայում է դասավանդողի և սովորողների անհատական ուսումնական բլոգերը: Գնահատումը կատարվում է դասավանդողի կողմից հիմք ընդունելով 1) ուսումնական կաբինետում, առցանց և լրացուցիցչ, նախագծային աշխատանքները , 2) սովորողի ուսումնական բլոգում տեղադրված աշխատանքները, 3) ամենամսյա, կիսամյակային ստուգման արդյունքները, 4) ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերի մասնակցությունը և արդյունքները, 5) առարկայական օլիմպիադաների մասնակցությունը և արդյունքները: Գնահատումը իրականացվում է 0-10 բալային համակարգով:

Նպատակը

Առարկայի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս սովորողին.

·                     տիրապետել  մաթեմատիկական հասկացությունների եւ հմտություններ համակարգին , որոնք անհրաժեշտ են կիրառել գործնականում, հարակից առարկաների ուսումնասիրության և շարունակական կրթության համար,
·                     զարգացնել մտավոր  կարողություններ և ձեւավորել  անհատականության որակներ, որոնք անհրաժեշտ են անհատին ժամանակակից հասարակությանը ներգրավվելու համար. մտքի հստակություն և ճշգրտություն, վերլուծական և տրամաբանական մտածողություն, տարածական ընկալում, դժվարությունների հաղթահարման հմտություններ և այլն,
·                     ձեւավորել պատկերացում մաթեմատիկական հասկացությունների և մեթոդների՝ որպես գիտության և տեխնիկայի ուսումնասիրության համընդհանուր լեզվի, ինչպես նաև որպես երևույթների և գործընթացների համակարգման միջոց,
·                     համակարգչային ծրագրերից օգտվելու հմտություններ.խնդիրներ լուծելիս՝ վերլուծական մտածողությունը դրսևորելուն, հնարավոր իրավիճակները գնահատելուն և օպտիմալ լուծումներ գտնելուն,  տեղեկատվական մոդելներ կառուցելուն և գնահատելուն,  տեղեկատվության արդյունավետ և օպտիմալ որոնմանը,  կուտակմանը, պահպանմանը և ներկայացմանը, տեղեկատվական օբյեկտների և մոդելների հետ հմտորեն աշխատելուն:

Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը.

Ծրագրային նյութի յուրացումը կազմակերպվում է թեմատիկ նախագծային աշխատանքների իրականացմամբ, որը ներկայացնում է դասավանդողը՝ հստակ նշված իրականացման մեկնարկն ու ավարտը, առաջադրված խնդիրներն ու պահանջները, նախագծային առաջադրանքի իրականցման գործիքներն ու ծրագրերը, անհրաժեշտ գրականության ցանկը, նախագծի արդյունքի հրապարակման կարգը և եղանակները, նախագծի  գնահատման սկզբունքները:
Ուսումնասիրվող թեմաներ
Նախագիծ 1 - Աստիճանային և ցուցչային ֆունկցիաներ

1.1 Բնական ցուցիչով աստիճանային ֆունկցիա
1.2 f(x)=x^(1/n) ֆունկցիան և նրա հատկությունները
1.3 Ցուցչային ֆունկցիա
1.4 Ցուցչային հավասարումներ
1.5 Ցուցչային անհավասարումներ

Նախագիծ 2 - Լոգարիթմական ֆունկցիա

2.1 Լոգարիթմի սահմանումը
2.2 Լոգարիթմի հիմնական հատկությունները
2.3 Լոգարիթմական ֆունկցիա
2.4 Լոգարիթմական հավասարումներ
2.5 Լոգարիթմական անհավասարումներ


Նախագիծ 3 - Տրամաբանության տարրեր

3.1 Ասույթներ, դրանց տրամաբանական գումարը, արտադրյալը և ժխտումը
3.2 Հետևություն և համարժեքություն
3.3 Դեդուկտիվ մտահանգում
3.4 Ինդուկտիվ մտահանգում
3.5 Ապացուցում և հերքում: Ապացուցման և հերքման հիմնական մեթոդները

Նախագիծ 4 - Թվային հաջորդականություն, սահման

4.1 Թվային հաջորդականություն
4.2 Մաթեմատիկական ինդուկցիայի մեթոդը
4.3  Մաթեմատիկական ինդուկցիայի մեթոդի այլ կիրառություններ
4.4 Անվերջ փոքրեր
4.5 Թվաբանական գործողություններ անվերջ փոքրերով

4.6 Հաջորդականության սահման, e թիվը
4.7 Սահմանների հածվման օրինակներ

Նախագիծ 5 - Ֆունկցիայի անընդհատություն: Ածանցյալ

5.1 Ֆունկցիայի անընդհատությունը
5.2 Տարրական ֆունկցիաների անընդհատությունը
5.3 Ակնթարթային արագություն և արագացում
5.4 Ածանցյալ
5.5 Երկու ֆունկցիաների գումարի և արտադրյալի ածանցման կանոնները
5.6 Երկու ֆունկցիաների քանորդի ածանցման կանոնը
5.7 Բարդ ֆունկցիայի ածանցյալը
5.8 Տարրական ֆունկցիաների ածանցյալը
5.9 Ֆունկցիայի գրաֆիկի շոշափող
5.10 Ֆունկցիայի մոնոտոնության միջակայքերը և ածանցյալը: Կրիտիկական կետեր
5.11 Ֆունկցիայի էքստրեմումները և ածանցյալը


5.12 Ֆունկցիայի մեծագույն և փոքրագույն արժեքները
5.13 Ֆունկցիայի հետազոտումն ածանցյալի միջոցով
5.14 Երկրորդ կարգի ածանցյալ

Комментариев нет:

Отправить комментарий

Դասավանդողի բլոգ