вторник, 12 декабря 2017 г.

Հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբարի հինական ուղղությունները

  • <<Ռոսգոստրախ-Արմենիա>> ԱՓԲԸ-ի հետ համատեղ ապահովագրական և ֆինանսական ուսուցման դասընթացներ, խմբի ձևավորում- Ավագ դպրոցի սովորողներ,
  • Սովորողներին մաթեմատիկական օլիմպիադայի մասնակցության նախապատրաստում - Միջին դպրոցի սովորողներ
  • Ճամբարին ջավախքյան տարատարիք սովորողների ներառմանը միտված աշխատանքներ, համատեղ նախագծերի իրականացում,
  • Օրացույցով նախատեսված նախագծերի մասնակցություն

понедельник, 27 ноября 2017 г.

Ուսումնական դեկտեմբեր

Սովորողների անհատական աշխատանքների ամփոփումը բլոգերում
7-րդ դասարան 
 Հանրահաշվի բաղադրիչ
  • Միանդամներ, 
  • Բազմանդամներ,
Երկրաչափության բաղադրիչ
  • Նախնական երկրաչափական տեղեկություններ
  • Եռանկյուն: Հավասար պատկերներ
9-րդ դասարան
  • Հաջորդականություններ: Թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ
  • Նման պատկերներ: Եռանկյունների նմանության հայտանիշները
10-րդ դասարան  Տնտեսագիտություն



воскресенье, 1 октября 2017 г.

Հայ-վրացական կրջական կամուրջներ: Բարեկամության վերելք...



Նախագծի իրականացումը պետք է դիտարկել  <<Մխիթար Սեբաստացի >>  կրթահամալիր իրականացվող <<Հայ-վրացական կրթական կամուրջներ>>  և <<Բարձունքի հաղթահարում>> շուրջտարյա ուսումնական նախագծերի շրջանակում, որի նպատակն է ամրապնդել Ջավախքում ունեցած կապերը, հաստատել նոր կապեր, ստեղծել հնարավորություն կրթահամալիրի և Ջավախցի սովորողների միջև կապերի հաստատման, միասին երեք օր շփվելո, ճամփորդելու և պարզապես ապրելու...
Կրթամշակութային այս ուղտագնացությունը բազմադարյա ավանդապատման, լեգենդի հետքերով արշավ է  դեպի Թմկաբերդի ամրոց, որը գալիս է լրացնելու կրթահամալիրի կողմից Ջավախքում հետևողականորեն իրականացվող նախագծերի բազմազանությունը, ինչպես նաև հնարավորություն է հիանալ ստեղծագործ մարդու արարչագործության,   վառ երևակայության  և Ջավախքի հրաշք բնության ներդաշնակությամբ: Նախագիծը հնարավորություն է նոր բացահայտումների, Ջավախքում ապրող հայրենակիցների հետ կրթական, մշակութային և մարդկային պարզ շփումների, նոր կապերի, ինչպես նաև արդեն առկա կապերի խորացման և փոխադարձ այցելությունների և մշակութային, ուսումնական նոր ձեռնարկումների մեկնարկի ազդարարման...
Ճամփորդության ծրագրի նախագիծ

Տևողությունը՝ հոկտեմբերի 13-15


Ուղեկցող դասավանդողներ՝ Արման Երանոսյան, Ալեքսանդր Սարգսյան, Լուսինե 
հոկտեմբեր 13
                                                   
Մեկնումը՝  11:00 Մայր դպրոցի բակ
14:00 - 15:00 մասնակցություն համերգ ներկայացմանը,
15:30-16:00 Ճաշ, հանգիստ Գյումրիում
16:00-19:00 Ուղևորություն դեպի Դամալա գյուղ, 
20:00 - 20:30 Ճամփորդության մասնակիցների գիշերակացի համար բաշխում՝ ըստ հասակակից սովորողների
20:30 - ճամփորդության մասնակիցների բաշխում հյուրընկալ տներում
Հանգիստ Դամալա գյուղում






Դասավանդողի բլոգ