среда, 18 сентября 2019 г.

Անկախության տոն, բարձունքի հաղթահարում նախագիծ: Արտենի


Նախագծի նպատակը:
Նախագծի իրականացվում է <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի <<Անկախության տոն, բարձունքի հաղթահարում>> ամենամյա նախագծի շրջանակում, որի նպատակն է սովորողների մոտ ձևավորել և խորացնել   Հայասատնի Հանրապետության անկախության հռչակման և անկախության օրվա խորհրդի արժևորումը: Նախագիծը իր մեջ ներառում է նաև հայրենագիտության և հայրենաճանաչության նպատակ. նախագծի մասնակիցները առաջին անգամ հնարավորություն կունենան անցնել Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերով և կանգառներ ունենալ մարզի Թալին քաղաքում և Թաթուլ գյուղում, ինչպես նաև, հաղթահարել հայաստանյան գեղատեսիլ գագաթներից մեկը՝ Արտենին:
Նախագծի իրականացումը նաև նպատակ է հետապնդում  <<Անկախության տոն, բարձունքի հաղթահարում>> ամենամյա նախագծի գաղափարի տարածման, և նախագծին հայաստանյան այլ կրթական հաստատություների հետ կրթական կամուջների ձևավորման և այդ հաստատություններից սովորողների նախագծին ներառման:

пятница, 7 июня 2019 г.

Կրթամշակութային արշավ, ռազմամարզական խաղեր «Ժայռ» ամառային ճամբարում: Ջավախքի սովորողների ընդունելության ծրագիր


Նախագծի իրականացումը պետք է դիտարկել  «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի օրացույցով որոշված քադակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի ամենամյա փառատոնի շրջանակում: Նախագծի նպատակն է ,  փառատոնին ներառել  Ջավախքի սովորողներին: Ջավախքյան այս խումբը ձևավորված է Ջավախքի տարբեր բնակավայրերի նկարչական ունակություններ ունեցող պատանիներից և երիտասարդներից, ովքեր  մասնակցելով ռազմամարզական, արշավային ճամբարին, կներկայանան նաև իրենց անհատական ստեղծագործություններով երեք օր շարունակ ստեղծագործելով Սևանի ափին: Մասնակիցները իրենց ստեղծագործությունները կներկայացնեն հունիսի 12-ին «Ժայռ» ճամբարի առափնյա հատվածում: 

Ընդունելության պատասխանատու՝ Արման Երանոսյան
Տևողությունը՝ Հունիսի 12-15

Ուղղությունները.


  • հայրենաճանաչություն
  • արշավախմբային-վրանային կեցության հմտություններ
  • ռազմամարզական պարապմունքներ
  • բարձունքի հղթահարում
  • լող
  • նկարչական պլեներ
Հյուրերի ընդունելության առօրյա ճամբարային ժամանակացույցը՝ ըստ ճամբարային ծրագրի
Կից նաև.Ալիս Գևորգյանի  փառատոնային նախագիծը

пятница, 10 мая 2019 г.

Հեղինակային կրթական ծրագրերով ամենամյա ստեղծագործական 14-րդ մայիսյան հավաք: Ջավախքի դպրոցների սովորողների ընդունելության ծրագիր


Ընդունելության պատասխանատուներ՝ Արման Երանոսյան, Հասմիկ Սիմոնյան և սովորողներ

Մայիս 14

22: 00 Հյուրերի ընդունելություն Արևմտյան դպրոց

Մայիս 15 
08:00 - 08:40 Վերկաց, նախաճաշ 

08:40 - 09:00  Քայլք Մայր դպրոց 

09:00 - 09:30 Ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում

09:30 - 10:05 Շրջայց Մայր դպրոցում

10:10 - 10:55  Մայիսյան եռամարտի ստուգատես: Միքայել Ղազարյան և ընկերներ

 11:00 - 11:45 Ազգային երգ ու պարերգ. Աննա Երցյան և ընկերներ

11:50 - 12:40 Գրական ակումբ
15:30 - 16:00 Վերադարձ Արևմտյան դպրոց
16:00 - 20:00  Զբոսանք երեկոյան Երևանում
20:00 - 20:30  Ընթրիք
20:30 - 22:00  Օրվա ամփոփում

Դասավանդողի բլոգ