вторник, 22 января 2019 г.

Ճամփորդություն դեպի ձմեռային Ջավախք

Նախագծի իրականացումը պետք է դիտարկել  «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի օրացույցով որոշված «Հունվարյան ճամբարի», ինչպես նաև կրթահամալիրի կողմից իրականացվող  <<Հայ-վրացական՚՚ կրթական կամուրջների համատեքստում: Նախագծի իրականացումը նպատակ է հետպնդում առնչվելու և բացահայտելու ձմեռային Ջավախքը, ինչպես նաև ճամփորդությունը հնարավորություն է բացահայտել Ջավախքի ևս մի քանի բնակավայրեր, ստեղծել նոր կապեր, ինչպես նաև ամրապնդել արդեն իսկ եղած կապերը կրթահամալիրի և ջավախքցի սովորողների միջև՝ միասին կարդալով,  երգելով, պարելով, զբոսնելով, սահելով, խաղալով և այլն:





Ճամփորդության ծրագիր

Տևողությունը՝ 1.02-04.02
Ուղեկցող դասավանդողներ՝
Արման Երանոսյան
Միքայել Ղազարյան
Հասմիկ Սիմոնյան


Փետրվար 1 

Մեկնումը՝  12:00,սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Կանգառ Շիրակի մարզի ձյունաշատ Աշոցքի տարածաշրջանում, սահք դահուկներով և սահնակներով
Ճաշ, հանգիստ Վաչիան գյուղում
Շրջագայություն գյուղով և ճամփորդության մասնակիցների բաշխումը հասակակիցների տներով
Ազգագրական երգերի, պարերի համատեղ ներկայացում- ուսուցում
Թոնրի շուրջ կարդում ենք Չարենց, Տերյան, Թումանյան,Սահյան
Հանգիստ 

Փետրվար 02

Վերկաց, նախաճաշ
Շրջագայություն Ախալքալաքով
Այցելություն Ախալքալաքի սբ. Խաչ եկեղեցի 
Ուղեևորություն դեպի Արագովա (հեռավոր. Ախալքալաքից 7 կմ),
Շրջագայություն Արագովա գյուղում, ազգագրական աշխատանքներ
Այցելություն Արագովայի եկեղեցի
Դահուկներով, սահնակներով սահք Արագովայի հարակից բարձունքից
Վերադարձ Վաչիան
Տպավորությունների ներկայացում և ճամփորդության ամփոփում թոնրի շուրջ
Հանգիստ

Փետրվար 03

Վերկաց, նախաճաշ
Այցելություն Կարզախ
Շրջագայություն,տոնախմբություն Կարզախ գյուղում
Ազգագրական երգերի, պարերի համատեղ ներկայացում- ուսուցում
Թոնրի շուրջ կարդում և երգում ենք Ջիվանի, Չարենց, Տերյան, Թումանյան,Սահյան, 
Հանգիստ 

Փետրվար 04
Վերադարձ Երևան՝ Գյումրի կանգառով
Ճամփորդության ավարտը՝ 25.09,ժամը 18.00՝ սուրբ Երրոդություն եկեղեցու բակ

Նախահաշիվ
Տրանսպորտ` 180.000 դ
Սնունդ՝ 3x1000 (մեկ անձի հաշվով)
Ճամփորդության մասնակցության վճարը՝ 10.000 դ

Комментариев нет:

Отправить комментарий

Դասավանդողի բլոգ