воскресенье, 23 октября 2022 г.

Տարածաչափության աքսիոմները, ուղիղների և հարթությունների փոխադարձ դասավորությունը տարածության մեջ

Նախագծի մասնակիցներ՝ 10 դաս․ ընտրությամբ գործունեության խմբի սովորողներ, 

Նախագծի տևողությունը՝ հոկտեմբեր - նոյեմբեր


Նախագծի նպատակը:

Նախագծի հիմնական նպատակն է ամփոփել հոկտեմբեր ամսին  մաթեմատիկա առարկայի  երկրաչափության  բաղադրիչով ստացած գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև ներկայացնել թեմատիկ նկարագրում ներկայացված՝ սովորողների կողմից ուսումնասիրված, թեմաներին առնչվող խնդիրների լուծման կարողությունները։ Նախագծի նպատակներից է նաև աշխատել geogebra ծրագրով՝ ինչը հնարավորություն կտա սովորողներին առավել պատկերավոր և դիտակտիկ դարձնել խնդիրների լուծման ընթացքը։ Նախագծի նպատակներից է նաև այլոց համար ստեղծել մեդիափաթեթի տեսքով օժանդակ բովանդակություն՝ թեմատիկ նկարագրում ներկայացված թեմաների ուսումնասիրման ժամանակ:

Թեմատիկ նկարագիր:

Նախագծի քայլաշարը:
  • դասավանդողը ներկայացնում է թեմատիկ նկարագրում բերված թեմաները, 
  • կազմում և սովորողներին է տրամադրում անհատական առաջադրանքների փաթեթները
  • դասավանդողը սովորողներին ներկայացնում է անհատական առաջադրանքների կատարման ձևաչափը և ընթացքում հետևում դրանց կատարման ընթացքին,
  • սովորողը ծանոթանում և տիրապետում է թեմատիկ նկարագրում բերված հասկացություններին
  • սովորողը ստանում է անհատական առաջադրանքները և դասավանդողի ներկայացված ձևաչափով կատարում դրանք
  • դասավանդողը ստանում է կատարված առաջադրանքները, ստուգում և անհրաժեշտության դեպքում կատարում ցուցումներ,
  • դասավանդողը գնահատում է կատարված աշխատանքը,
  • դասավանդողի ուսումնական բլոգում ներկայացվում են նախագծի մասնակից սովորողների կատարած աշխատանքների հղումները, 
  • դասավանդողը կրթահամալիրի Ավագ դպրոցի ենթակայքում տեղադրվում են սովորողների կատարած աշխատանքները՝ որպես ուսումնական մեդիափաթեթ,
  • կատարվում է նախագծի ընթացքի ու արդյունքների ամփոփում:
Առաջադրանքների կատարման ընթացքն ու ձևաչափը:
  • սովորողը ուսումնական բլոգի մաթեմատիկա բաժնում տեղադրում է նախագծի հղումը,
  • ստանում է առաջադրանքները և ծանոթանում դրանց հետ, հարցերի դեպքում դիմում դասավանդողին,
  • առաջադրանքներին առնչվող պատկերները կատարում է Geogebra ծրագրի միջոցով և որպես նկար արտածում word ֆայլ,
  • word -ում ներբեռնված պատկերի ներքո սովորողը ներկայացնում է խնդրի լուծումը,
  • ավարտելով առաջադրանքների կատարումը սովորողը ուղարկում է  դասավանդողին ստուգման  a.eranosyan@mskh.am էլ․ հասցեով,
  • եթե դասավանդողը ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ, ապա սովորողը դրանց հիման վրա կատարում է շտկումներ և կրկրին ուղարկում դասավանդողին,
  • դասավանդողը ստուգում է աշխատանքը և սովորողին ուղարկում բլոգում հրապարակվելիք նյութը,
  • սովորողը ստեղծում է «Նախագծին առնչվող առաջադրանքներ» վերնագրով նյութ և հրապարակում դասավանդողի կողմից ստուգված կատարված առաջադրանքների փաթեթը:
Նախագծի մասնակից սովորողների կատարած աշխատանքների հղումներ

















    Комментариев нет:

    Отправить комментарий

    Դասավանդողի բլոգ