понедельник, 22 января 2018 г.

Ճամփորդություն դեպի ձմեռային Ջավախք


Նախագծի իրականացումը պետք է դիտարկել  <<Մխիթար Սեբաստացի>>  կրթահամալիրի կողմից իրականացվող <<Հայ-վրացական՚՚ կրթական կամուրջների համատեքստում: Նախագծի իրականացումը նպատակ է հետպնդում առնչվելու և բացահայտելու ձմեռային Ջավախքը, ինչպես նաև ճամփորդությունը հնարավորություն է բացահայտել Ջավախքի ևս մի քանի բնակավայրեր, ստեղծել նոր կապեր, ինչպես նաև ամրապնդել արդեն իսկ եղած կապերը կրթահամալիրի և ջավախքցի սովորողների միջև՝ միասին կարդալով,  երգելով, պարելով, զբոսնելով, սահելով, խաղալով և այլն:



Ճամփորդության ծրագիր

Տևողությունը՝ 02.02-04.02
Ուղեկցող դասավանդողներ՝
Արման Երանոսյան
Ալեքսանդր Սարգսյան
Միքայել Ղազարյան
Հասմիկ Սիմոնյան
Անդրանիկ Մարգարյան

Փետրվար 2

Մեկնումը՝  09:00,սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Կանգառ Շիրակի մարզի ձյունաշատ Աշոցքի տարածաշրջանում, սահք դահուկներով և սահնակներով
Ճաշ, հանգիստ Վաչիան գյուղում
Շրջագայություն գյուղով և ճամփորդության մասնակիցների բաշխումը հասակակիցների տներով
Ազգագրական երգերի, պարերի համատեղ ներկայացում- ուսուցում
Թոնրի շուրջ կարդում ենք Չարենց, Տերյան, Թումանյան,Սահյան
Հանգիստ 

Փետրվար 3

Վերկաց, նախաճաշ
Շրջագայություն Ախալքալաքով
Այցելություն Ախալքալաքի սբ. Խաչ եկեղեցի 
Ուղեևորություն դեպի Արագովա (հեռավոր. Ախալքալաքից 7 կմ),
Շրջագայություն Արագովա գյուղում, ազգագրական աշխատանքներ
Այցելություն Արագովայի եկեղեցի
Դահուկներով, սահնակներով սահք Արագովայի հարակից բարձունքից
Վերադարձ Վաչիան
Տպավորությունների ներկայացում և ճամփորդության ամփոփում թոնրի շուրջ
Հանգիստ

Փետրվար 4

Վերկաց, նախաճաշ
Այցելություն Կարզախ
Շրջագայություն,տոնախմբություն Կարզախ գյուղում
(հնարավոր է փոփոխվի ծրագրի այս կետը՝ հաշվի առնելով տեղացիներից հնարավոր հրավերները)
Վերադարձ Երևան՝ Գյումրի կանգառով
Ճամփորդության ավարտը՝ 25.09,ժամը 20.00՝ սուրբ Երրոդություն եկեղեցու բակ

Նախահաշիվ
Տրանսպորտ` 180.000 դ
Սնունդ՝ 3x1000 (մեկ անձի հաշվով)
Ճամփորդության մասնակցության վճարը՝ 12.000 դ

Комментариев нет:

Отправить комментарий

Դասավանդողի բլոգ