среда, 22 августа 2018 г.

Նախագիծ 1: Բնական թվեր

«Բնական թվեր» նախագիծ


Ուսումնական միջավայրանհրաժեշտ գործիքներ. 

Նախագիծը իրականացվում է ուսումնական կաբինետումորտեղ անհրաժեշտ էոր առկա լինի էլեկտրոնայինգրատախտակ կամ արտապատկերիչ սարքառարկայի ուսումնասիրությանը անհրաժեշտ գրականություն՝տպագիր կամ էլեկտրոնային տարբերակովհամակարգիչ՝ միացված համացանցին:

Նախագծի իրականացումը հնարավորություն է տալիս սովորողին գաղափար կազմել բանական թվերի վերաբերյալ այնպիսի հասկացություների, ինչպիսիք են.
  • բնական թվերի ներկայացումը,
  • բնական թվերի գրառումը,
  • բաժանելիության սահմանումը և հիմնական հատկությունները,
  • բաժանելիության հայտանիշները,
  • մնացորդով բաժանման մասին թեորեմը,
  • աստիճան բարձրացնելիս թվի վերջին թվանշան գտնելը,
  • պարզ և բաղադրյալ  թվերը,
  • ամենամեծ ընդհանուր բաժանարարը,  փոխադարձաբար պարզ թվերը,
  • ամենափոքր ընդհանուր բազմապատիկը
  • և այլն:


Նախագծի իրականացումը հնարավորություն  է  ստեղծում  նաև ձեռք բերել համակարգչային ծրագրերից օգտվելու հմտություններ:


Նախագծի իրականացման քայլերի հերթականությունը

Դասավանդողը ներկայացնում է.
· նախագիծը և դրանում առկա մաթեմատիկական հասկացությունները,
· նախագծի իրականացման համար անհրաժեշտ տեսությունը,
· գրականության (տպագիր և էլեկտրոնային) ցանկը,
· համակարգչային ծրագրերը,
·  սովորողների անհատական առաջադրանքերը:
Սովորողները սահմանված ժամկետում անհատական ուսումնական բլոգերում հրապարակում են կատարված անհատական առաջադրանքները:
Սովորողի կողմից անհատական առաջադրանքների կատարումը ենթադրում է առաջադրանքների կատարման ընթացքում կիրառված մաթեմատիկական հասկացությունների և քայլերի մանրամասն վերլուծություն և նկարագրություն:



Նախագծի մեկնարկը՝ սեպտեմբեր 

Տեսություն











Առաջադրանքներ

Գրականություն
 I և II խնդրագրքեր, Ն. Սահակյան
 Սովորենք մաթեմատիկա, Ն. Պողոսյան
Հանրահաշիվ 10, Գ. Գևորգյան

Комментариев нет:

Отправить комментарий

Դասավանդողի բլոգ