понедельник, 27 августа 2018 г.

Մեդիագործիքների կիրառումը և դրանց արտահայտումը բլոգերում

Անհնար է հզոր պետականություն առանց հզոր մաթեմատիկայի

Նապոլեոն Բոնապարտ

Մեդիագործիքների կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գրեթե  համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ դեռ նոր էր համակարգիչը ներթափանցել հայաստանյան միջավար և հասարակության ոչ բոլոր շերտերին էր հասանելի: Դժվար է գերագնահատել կրթահամալիրում իրականացված բազմաթիվ փորձերը, նախաձեռնությունները և նախագծերը համակարգիչը և ընհանրապես մեդիագործիքները բերելու ուսումնական միջավայր և դարձնելու ուումնական գործընթացների բաղկացուցիչ: Ներկայումս ունենք մի իրավիճակ, երբ կրթահամալիրում իրականացվող ուսումնական գործընթացը, տարբեր առարկայական և ոչ առարկայական  նախագծեր դժվար է պատկերացնել առանց մեդիագործիքների և մեդիամիջավայրի լայն կիրառման: Վերոգրյալը չի նշանակում, որ մեդիամիջոցների և գործիքների կիրառման գործընթացը խնդիրներ չի առաջացնում ուսումնական գործընթացում: Տարբեր առարկաների ուսումնական պրոցեսում մեդիագործիքների կիրառման տարբեր ծրագրեր, հմտություններ և եղանակներ են պահանջվում, որոնք անընդհատ պահանջում են դասավանդողին աընդմեջ փորձեր կատարել գտնելու օպտիմալ տարբերակ իրականացվող նախագծերի ընթացքում մեդիագործիքների կիրառման նպատակահարմարության, ուսումնական գործընթացում դրանց կիրառման դյուրացման և արդյունավետության բարձրացման:
 Մեդիագործիքների կիրառումը հատկապես դժվարություններ է առաջացնում մաթեմատիկա առարկայի ուսումնական պրոցեսը կազմակերպելիս և հատկապես այստեղ է, որ դասվանդողները և սովորողները ունենում են խնդիրներ ուսումնական պրոցեսը արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու համար: Այդպիսի փորձերից մեկն էր 2018թ. ապրիլին իրականացված «Մեդիագործիքների կիրառումը և դրանց արտահայտումը բլոգերում» ուսումնական նախագիծը, որը իրականացվեց կրթահամալիրի միջին դպրոցի 7.1 և 7.2 դասարաններում «Երկրաչափություն» դասընթացի ուսումնական տարին ամփոփելիս:
Նախագծի իրականացման համար իմ կողմից նախապես կազմվեցին ամփոփիչ թեմատիկ առաջադրանքներ, որոնք ուղարկվեցին սովորողներին և սովորողները սահմանված ժամանակահատվածում կատարեցին առաջադրանքները և տեղադրեցին անհատական ուսումնական բլոգերում: Հատկապես հետաքրքիր էր, երբ հետևում էի  նախագծի իրականացման ընթացքին սովորողների բլոգերում, ինչպես նաև սովորողների կողմից արված դիտարկումները նախագծի ընթացքի և մեդիագործիքների կիրառման արդյունավետության, մեդիագործիքների կիրառմամբ աշխատելու առավելությունների և թերությունների մասին:

Комментариев нет:

Отправить комментарий

Դասավանդողի բլոգ