Նախագծի ղեկավար՝ Արման Երանոսյան
Նախագծի համակարգողներ՝ Արման Երանոսյան, Գոհար Իսկանդարյան
Պատասխանատու սովորող՝ Աբել Բաբայան
Տևողությունը՝ 13-26 հունվար 1-ին մաս
01-08 փետրվար 2-րդ մաս
Մեր շրջապատում, առօրյա կյանքում տեղի են ունենում շատ երևույթներ, որոնց բացատրությունը ոչ միշտ է, որ կարելի տալ առանց դրանք խորությամբ ուսումնասիրելու և հետազոտելու։ Այս նախագծի նպատակն է անդրադառնալ այդպիսի երույթներին, հետազոտել դրանք և փորձել տալ դրանց ֆիզիկամաթեմատիկական նկարագիրը։ Հաշվի առնելով, որ բնական և մարդկային ներգործությամբ տեղի ունեցող շատ երևույթների խորը ուսումնասիրության, վերլուծության և դրանց համապարփակ ներկայացման համար անհրաժեշտ գիտելիքների պաշարը կարող է հանրակրթական դպրոցի սովորողների մոտ չբավարարել՝ երևույթներիը նախ ներկայացվում են ըստ ունեցած գիտելիքների և հետո տրվում են դրանց լիարժեք ներկայացման համար անհրաժեշտ հասկացությունների փունջը։ Սա հնարավորություն է ստեղծում հասնել նախագծի իրականացման ևս մի քանի նպատակների՝ սովորողների համար ակնհայտ դարձնել բնական գիտությունների կարևորությունը և կիրառական խիստ նշանակությունը, ստեղծել նախադրյալներ նրանց դեպի բնական գիտություններ կողմնորոշվելու։
Հաշվի առնելով, որ ուսումնասիրվող տարբեր երևույթներից յուրաքանչյուրը տեղի է ունենում տարբեր միջավայրերում և պայմանների առկայությամբ, ուստի նախագծի ձևակերպման այս մասում կտանք ընդհանրական քայլաշարեր․
Նախագծի իրականցման քայլաշար
- ընտրել որևէ բնագիտամաթեմատիկական փորձ (երևույթ)
- ապահովել փորձի իրականացման անհրաժեշտ միջավայր և պայմաններ
- իրականացնել երևույթին առնչվող տարաբնույթ փորձեր
- վերլուծել փորձերի արդյունքները
- ըստ նպատակահարմարության ընտրել փորձերի արդյունքների ներկայացման ձևը
- ամփոփել և ներկայացում