среда, 20 марта 2019 г.

Մանկավարժական գարնանային բաց ճամբար

Մարտ 25
9:00-9:30 ընդհանուր պարապմունք 
9։30 - 11։30 2-6 կաբինետի բարեկարգման աշխատանքներ
11։30 -12։30 խորհրդատվություն 9-րդ դաս․, մաթեմատիկա
13։00 - 14։00 տարածաչափական պատկերներ, մաթեմատիկա, 10-րդ դաս․
14։00 - 15։00 ինքնակրթություն- ինքնաարտահայտում, հեղինակային կրթական ծրագիր, Բլեյան ցանց, կրթահամալիրի 7 հրաշալիները

вторник, 22 января 2019 г.

Ճամփորդություն դեպի ձմեռային Ջավախք

Նախագծի իրականացումը պետք է դիտարկել  «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի օրացույցով որոշված «Հունվարյան ճամբարի», ինչպես նաև կրթահամալիրի կողմից իրականացվող  <<Հայ-վրացական՚՚ կրթական կամուրջների համատեքստում: Նախագծի իրականացումը նպատակ է հետպնդում առնչվելու և բացահայտելու ձմեռային Ջավախքը, ինչպես նաև ճամփորդությունը հնարավորություն է բացահայտել Ջավախքի ևս մի քանի բնակավայրեր, ստեղծել նոր կապեր, ինչպես նաև ամրապնդել արդեն իսկ եղած կապերը կրթահամալիրի և ջավախքցի սովորողների միջև՝ միասին կարդալով,  երգելով, պարելով, զբոսնելով, սահելով, խաղալով և այլն:



«Հունվարյան ճամբարին» Ջավախքի սովորողների ընդունելության հաշվետվություն:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օրացույցով որոշված հունվարի 8-ից փետրվարի 1-ը իրականացվող «Հունվարյան ճամբարին»  երկրորդ տարին անընդմեջ մասնակցին նաև Ջավախքի սովորողները: Տարատարիք սովորողների խումբը որը ներկայացնում էր Ջավախքի Վաչիան գյուղի պատանիներից ձևավորված «Վաչիան» պարային համույթի սովորողներից:

четверг, 17 января 2019 г.

Ջավախքի սովորողները մասնակցում են հունվարյան ճամբարին.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարի 8-26-ը իրականացվող «Հունվարյան ճամբարին»  երկրորդ տարին անընդմեջ մասնակցում են նաև Ջավախքի սովորողները՝ Նասլետ Քեյանի ղեկավարությամբ: Սովորողների խումբը բաղկացած է հիմնականում Նասլտի ղեկավարած Վաչիանի պարային խմբի անդամներից: 
Այսօր ճամաբարականները, նախապես ծրագրված  շատ հետաքրքիր, բազմազանությամբ հագեցած  ճամբարային օր ունեցան: 

Դասավանդողի բլոգ