Առաջադրանքներ
Թեմա 1 (5 ժամ)․ Ուսուցման կառավարման համակարգերի (LMS) ֆունկցիոնալ հնարավորությունները և այդ միջավայրի կիրառումը էլեկտրոնային դասընթացի ստեղծման, կազմակերպման և կառավարման գործընթացում
Գործնական աշխատանք՝
- Հանդիպման կազմակերպում, պլանավորում
- Առաջադրանքների ստեղծում, հղումների տրամադրում ըստ առաջնայնության
Թեմա 2 (5 ժամ)․ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ, էլեկտրոնային մատյան
Բլոգային-գործնական աշխատանք՝
- Էլեկտրոնային մատենավարության հմտություններ
- Մատյանի լրացում․ հաշվառում, գնահատում, ամփոփում
Էլեկտրոնային մատենավարության հետ կապված չունեմ խնդիրներ, երկար ժամանակ է կիրառում եմ։
Թեմա 3 (4 ժամ)․ Թվային առաջադրանքների ստեղծումը ուսուցման կառավարման համակարգերի թվային գործիքների միջոցով
Այստեղ ներկայացնում եմ Google drive-ի հնարավորությունները և իմ ստեղծած առաջադրանքները:
Թեմա 4 (2 ժամ)․ Առցանց գրատախտակի գործիքակազմը
Թեմա 5 (3 ժամ)․ Կրթական կայքերի էությունը, օգտագործման առանձնահատկությունները, ընձեռած հնարավորությունները
Բլոգային-գործնական աշխատանք՝
- Կրթական կայքերի հղումների որոնում
- Կայքերի գործածման առանձնահատկությունների ուսումնասիրություն
- Նյութերի, պաշարների գործածում
- Նյութի որոնում
- Նյութի արժեհավատության գնահատում
- Տարբեր կայքերում, ֆորումների գրագետ գրանցումներ
Ուսումնական նյութերի որոնման հետ կապված երբևէ չեմ ունեցել դժվարություններ, բոլոր նյութերը հիմնականում որոնում և գտնում եմ google հարթակում։
Օգտվում եմ տարբեր կայքերից և ուսումնական ռեսուրսներից:Գրանցման և օգտագործման հետ կապված խնդիրներ չունեմ:
Թեմա 6 (1 ժամ)․ «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» բաժնի ամփոփում
Ամփոփում
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում ուսուցիչներ վերապատրաստման շրջանակներում վերհիշեցի Microsoft Teams -ում դասարաններ բացելու,նոր սովորողներ ավելացնելու-հեռացնելու,հանդիպումներ պլանավորելու և կազմակերպելու,ֆայլերի ներբեռնելու,սովորողներին օգտագործման հնարավորություն տալու,գրատախտակի օգտագործման և հնարավորությունների մասին:
Թարմացրեցի գիտելիքներս Google drive-ի գործիքները օգտագործման վերաբերյալ:
Ուսումնասիրեցի liveboard օնլայն գործիքի հնարավորությունները:
Օգնող հղումներ․
- Բլոգային հարթակ՝ wordpress.com
- Թեմա 1․ Google classroome, Microsoft Teams
- Թեմա 2. Google drive
- Թեմա 4. liveboard, webwhiteboard, tutorialspoint
Комментариев нет:
Отправить комментарий