вторник, 19 сентября 2023 г.

Տարիքային հոգեբանություն

 Առաջադրանքներ

Թեմա 1․ Սովորողի   հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում

Սովորողի հոգեկան զարգացումը, առանձնահատկությունները, ճգնաժամերը՝

  • Կրտսեր դպրոցում
  • Միջին դպրոցում
  • Ավագ դպրցում
  1. Խմբային աշխատանքի արդյունքում  դուրս բերել տարիքային փուլերին բնորոշ առանձնահատկությունները, համեմատել դրանք:
  2. Ըստ տարիքային փուլերի կազմել հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ:

Սովորողի   հոգեկան զարգացման առանձնահատկությունները Կրտսեր դպրոցում

ա. այս տարիքի երեխայի զարգացման հիմնական բնութագրերից է այն, որ թեև կտրուկ փոխվում է գործունեության հիմնական ձևը, դեռևս պահպանվում է խաղալու պահանջմունքը:

բ. Կրտսեր դպրոցի առաջին տարիներին ուսուցիչը երեխայի համար միակ և անկոտրում հեղինակությունն է

գ. Կրտսեր դպրոցական տարիքի հիմնական նորագոյացություններից է գործողությունների կամածինության զարգացումը,

դ. ուսումանական գործունեության համար կարևոր իմացական գործընթացներից է հիշողոթյունը:

ե. Կրտսեր դպրոցական տարիքում ինտենսիվ զարգանում և հարստանում է երեխայի խոսքը:

Սովորողի   հոգեկան զարգացման առանձնահատկությունները Միջին դպրոցում

ա. այս շրջանը ներքին կոնֆլիկտային, հակասական հոգեվիճակի շրջան է, որը սեփական մարմնի նախկին պատկերի կորստի և նոր ֆիզիկական Ես-ի ձևավորման արդյունք է:

բ. այս շրջանի կարևորագույն բնութագրականն է Ես-ի ձևավորումը և հասունության զգացումի առաջացումը:

գ. ինքնահաստատման ձգտումը

դ. բարձր հուզականությունը

Սովորողի  հոգեկան զարգացման առանձնահատկությունները Ավագ դպրոցում

Իրականացնելով հոգեսոցիալական նույնականացումը (ինչն ընկած է դեռահասի ինքնագիտակցության ֆենոմենի հիմքում), պետք է նկատառել, որ այն իր մեջ ներառում է երեք հիմնական խնդիր, ա) սեփական Ես-ի ժամանակային գիտակցումը` ընդգրկելով իր մեջ մանկությունը, այսինքն՝ անցյալը, և նախագծելով իր Ես-ն ապագայում,

բ) գիտակցել սեփական նոր ստեղծած կերպարի առավելությունը ծնողների սպառված կերպարների հանդեպ, գ) ընտրողական համակարգերի իրականացումը, որոնք ապահովում են անհատի ամբողջականությունը (հիմնական խոսքը գնում է մասնագիտության ընտրության, սեռական պատկանելության ընտրության և նպատակադրումների համակարգի օգտագործման մասին):

ա. ձերբազատում ծնողական խնամակալությունից

բ. նոր հարաբերությունների հաստատում հասակակիցների և տարիքով ավելի հասուն անձանց հետ:

գ. սեռական հասունացում.

դ. կոգնիտիվ զարգացում. դեռահասի ինտելեկտուալ մակարդակի հասունացում

ե. սոցիալականացում. դեռահասությունը բնութագրվում է նաև սոցիալականացմամբ,

զ. նույնականացում. դեռահասության զարգացման ամբողջ ընթացքում աստիճանաբար ձևավորվում է նոր սուբյեկտիվ իրականություն,

Թեմա 2. Ուսումնական հետաքրքրություններ

  • Սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում
  • Հետաքրքրությունների խթանման, զարգացման ուղիներն ու առանձնահատկությունները
  1. Ուսումնառությունն առանց ուսուցման-քննարկում
  2. Քննարկման արդյուքնում դուրս բերել և մշակել սովորողների հետաքրքրությունները զարգացնելու ուղիներ- աշխատանք զույգով

Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները Կրտսեր դպրոցում

  • խաղ
  • ուշադրություն
  • հիշողություն

Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները Միջին դպրոցում

  • գիտելիքի կրկնություն
  • գիտելիքի ամրապնդում
  • ինքնահաստատում

Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները Ավագ դպրոցում

  • ինքնուսուցման կարողություն
  • ինքնակրթություն
  • կիրառելիություն

Թեմա 3․ Ուսումնառության ոճեր

  • Ուսումնական ոճերի տեսակներն ըստ սովորողի նախասիրության`

ակտիվ, ռեֆլեկտիվ, պրագմատիկ/գործնական/, տեսական

  • Ուսուցանելու ոճերի տեսակները`

տեսողական, լսողական, գրելու-կարդալու, բոլորը մեկում ։

  • Դրանց արդյունավետ   կիրառումը ուսումնառության գործընթացում
  1. Ուսումնական և ուսուցանելու ոճերի տեսակների մեկնաբանում, համեմատում, նմանությունների, տարբերությունների քննարկում:
  2. Ընտրել որևէ առարկայից թեմա և դրա շուրջ կազմել, ապա կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները: Ընտրել ավագ, միջին, կրտսեր տարիքային փուլերից որևէ մեկը: Ներկայացնել փոքրիկ զեկույց-դիտարկում արդյունքների մասին։

Միջին դպրոցում առավել արդյունավետ է ուսուցման և ուսուցանելու ոճերի բոլոր տեսակների համակցումը, այն է՝

տեսողական, լսողական, գրելու-կարդալու, ինտերակտիվ,խմբային քննարկման ձևերը: 

Թեմա 4․ Արդյունավետ կառավարում և հաղորդակցում

  • Դասարանի արդյունավետ կառավարման վարքի ձևեր
  • Սովորողների հետ արդյունավետ հաղորդակցման ձևեր
  • Կոնֆլիկտների կարգավորման փուլերը
  • Կոնֆլիկտի  հաղթահարում
  1. Կարճ քննարկում երեք խմբով /կրտսեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդոունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով: Ընդգծել յուրաքանչուր տարիքային խմբում դրսևորվող առանձնահատկութոուններ
  2. Հավելյալ ընթերցման նյութեր՝

Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն:

Կոնֆլիկտների դրական ու բացասական կողմերը

Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ

Դպիր՝ Մակարենա Գոնսալեսը դասարանում առաջ եկած կոնֆլիկտների, պատժի մասին, թարգմանությունը՝ Ն. Բարսեղյան

Իմ կարծիքով տարիքային հոգեբանությանը պետք է տեղյակ լինի յուրաքանչյուր մանկավարժ։Որքան շատ տեղյակ ենք սովորողի հոգեբանության,վերաբերվելու ձևերին` կախված տարիքից, այնքան հեշտ է դասարանում աշխատելը։Դասընթացը գնահատում եմ դրական,որը լրացրեց իմ գիտելիերը։

Комментариев нет:

Отправить комментарий

Դասավանդողի բլոգ